Հարավային Կորեայի սպորտային կոմիտեի պաշտոնյան բյուջեի փողերը լվացել է բիթքոյնների միջոցով
Լուրեր |
Հարավային Կորեայի սպորտային կոմիտեի ավագ հաշվապահը, ով կառավարում է զանգվածային սպորտի պետական միջոցները, խոստովանել է, որ գողացել է հարկատուների գումարները ՝ կրիպտոարժույթի դիմաց։
Հարավային Կորեայի Մոկպո քաղաքի սպորտային խորհրդի աշխատակիցը, ով պատասխանատու է տեղական սիրողական և կիսապրոֆեսիոնալ սպորտային թիմերի գործառնական ծախսերի համար, գողացել է ավելի քան 367,000 դոլար։
Մի քանի ամիս առաջ սպորտի կոմիտեն բախվել էր բյուջետային անսպասելի խնդիրների. պաշտոնյաները հաշվեհամարից անկանոն, տարօրինակ կանխիկացումներ են հայտնաբերել, ծախսերի համար ավելորդ գումարներ գանձվել։
Շուտով ավագ հաշվապահներից մեկը դադարել է աշխատանքի ներկայանալ։ Կինը կասկածվել է պետական միջոցների յուրացման մեջ, և ոստիկանությունը նրան հարցաքննել է։ Հարցաքննության ժամանակ պաշտոնյան իրեն մեղավոր է ճանաչել ՝ նշելով, որ 2022 թվականի մարտից սկսած 20 անգամ «պետական փող է հափշտակել»։
Հաշվապահին հասանելի է եղել մարզիչների աշխատավարձի ֆոնդը և թիմերին և անհատ մարզիկներին որպես սուբսիդիա տրամադրվող գումարը: Կինը շրջանցել է «ներքին մոնիտորինգի համակարգերը» և օգտվել որոշ բացերից։
Ոստիկանությունից հայտնել են, որ կինը գողացված գումարը փոխանցել է ամուսնու հաշվեհամարին։ Այնուհետև զույգը գումարը ծախսել է կրիպտո ակտիվներում ներդրումներ կատարելու համար: Կինը պատմել է, որ գողացված միջոցների մի մասն անձամբ է ներդրել բիթքոյններում։
Միջադեպը զգալի ֆինանսական վնաս է հասցրել սպորտկոմիտեին, և արդյունքում այն այժմ չի կարող ամբողջությամբ վճարել մարզիչների և այլ անձնակազմի աշխատավարձերը։
Հիշեցնենք, որ 2021 թվականին Աբխազիայի նախագահն առաջարկել էր պատժել պաշտոնյաներին կրիպտոարժույթների անօրինական մայնինգի համար։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Մեկնարկել է ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների վճարման հերթական փուլը
2025/11/13/ 15:27 -
2026թ. 2-րդ կիսամյակում քաղաքացիները կստանան բիոմետրիկ անձնագրեր. Սարգսյան
2025/11/13/ 14:53 -
Ինչ փոփոխությունների է ենթարկվել ՀՀ ՊՆ բյուջեն 7 տարվա ընթացքում․ նախարարի պարզաբանումը
2025/11/13/ 13:34 -
Ղազախստանից ներկրված ցորենը ենթարկվել է բուսասանիտարական, անվտանգության և որակական փորձաքննությունների
2025/11/13/ 12:51 -
Քիմ Քարդաշյանը ավելի հարուստ է, քան երբևէ. Skims-ը գնահատվում է 5 միլիարդ դոլար
2025/11/13/ 11:28 -
Brent տեսակի նավթի գինը կայունացել է նախորդ օրվա անկումից հետո՝ մեկ բարելի համար հասնելով 62.68 դոլարի
2025/11/13/ 11:14 -
2025թ.-ի սեպտեմբերին բազմաբնակարան շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների թիվը ՀՀ-ում կազմել է 2,181
2025/11/13/ 10:52 -
ԱՄՆ-ում ավարտվեց պատմության մեջ ամենաերկար կառավարության փակումը. Թրամփը ստորագրեց վերաբացման օրինագիծը
2025/11/13/ 09:02 -
Նոյեմբերի 12-ի բիզնես լուրերը
2025/11/12/ 22:00 -
Evoca x Arca. 5 iPhone 17 Pro խաղարկություն
2025/11/12/ 21:43
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 2025Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 2025Թ.
ՎԵՐԱԲԱՑՎԵՑ UCOM-Ի ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԿՈՄԻՏԱՍ 8 ՀԱՍՑԵՈՒՄ
IDBANK-Ը ԵՎ ԻԴՐԱՄԸ՝ «ՍԻՄՖՈՆԻԿ ԱՆՏԱՌԻ» ԿՈՂՔԻՆ
ԻԴՐԱՄԸ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԿՐԻՊՏՈ ԲՈՐՍԱ ByBit-Ը ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ