ABNews
Կոնվերս Բանկն անսովոր հյուրեր է ունեցել
Լուրեր | 2024/11/08 08:31

Անսովոր հյուրեր է ունեցել Կոնվերս Բանկը։ «Երաժշտություն ապագայի համար» հիմնադրամի 11-17 տարեկան սաներն են գնացել Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանի հետ հանդիպման: Երեխաները լավ առիթ հնարավորություն են ստացել բանկի գործունեությանը, այսպես ասած, ներսից ծանոթանալու համար:
Պարզ, մատչելի ու առանց բանկային բարդ տերմիների է Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրենը հյուրերին բացատրել բանկային գործի բոլոր նրբությունները: Խնայողությունների կառավարումից մինչև փոխանցումներ, ֆինանսավորում, վճարային քարտեր, կանխիկացում ու բանկային այլ գործիքներ։ Անդրանիկ Գրիգորյանը հյուրերի հետ նաև շրջել է բանկի բոլոր բաժիններով:
Բանկից երեխաները նվերներով են հեռացել: Որ ամենակրևորն է. իրենց հետ տարել են ֆինանսական գիտելիքների մեծ պաշար:
https://youtu.be/bm58TZY0eaE
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
