ԵՄ երկրները պայմանավորվել են ռուսական գազը բացառել համատեղ գնումներից. РИА Новости
Լուրեր |
Եվրամիության երկրների էներգետիկայի նախարարները պայմանավորվել են բացառել ռուսական գազը համատեղ գնումների պայմանագրերից։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն ՝ հղում անելով Բրյուսելում ԵՄ պաշտոնյաների ոչ պաշտոնական հանդիպման արդյունքներով կազմված փաստաթղթին։ Ըստ թերթի, Եվրամիության երկրները պայմանավորվել են գնման համատեղ մեխանիզմի միջոցով գալիք տարվա ընթացքում գնել առնվազն 13,5 միլիարդ խորանարդ մետր կամ պահեստարանները լցնելու համար անհրաժեշտ գազի ընդհանուր ծավալի 15 տոկոսը։ Միաժամանակ էներգետիկայի նախարարներն ընդգծել են, որ ռուսական գազը չի ներառվի համատեղ գնումների մեջ,- ասվում է փաստաթղթում։
Սակայն տեքստը չի սահմանում «ռուսական գազ» տերմինը, և դա Եվրամիության երկրներին մանևրելու հնարավորություն է թողնում։ Հնարավոր է, որ Ռուսաստանում արտադրված, բայց միջնորդների միջոցով գնված վառելիքը ռուսական չհամարվի։Հրատարակությունը պարզաբանում է, որ գնումների համատեղ մեխանիզմը ենթադրում է միջնորդի վարձում, որը կծանոթանա Եվրամիության գազային ընկերությունների կարիքների վերաբերյալ տվյալներին, այնուհետև կգտնի մատակարար։ ԵՄ երկրները կպարտավորեցնեն ընկերություններին օգտվել մատակարարի ծառայություններից, որպեսզի գնված գազի մասնաբաժինը 2023 թվականին հասնի պահեստարանների լրացման պարտավորությունների 15%-ին,- ասվում է փաստաթղթում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Մեկնարկել է ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների վճարման հերթական փուլը
2025/11/13/ 15:27 -
2026թ. 2-րդ կիսամյակում քաղաքացիները կստանան բիոմետրիկ անձնագրեր. Սարգսյան
2025/11/13/ 14:53 -
Ինչ փոփոխությունների է ենթարկվել ՀՀ ՊՆ բյուջեն 7 տարվա ընթացքում․ նախարարի պարզաբանումը
2025/11/13/ 13:34 -
Ղազախստանից ներկրված ցորենը ենթարկվել է բուսասանիտարական, անվտանգության և որակական փորձաքննությունների
2025/11/13/ 12:51 -
Քիմ Քարդաշյանը ավելի հարուստ է, քան երբևէ. Skims-ը գնահատվում է 5 միլիարդ դոլար
2025/11/13/ 11:28 -
Brent տեսակի նավթի գինը կայունացել է նախորդ օրվա անկումից հետո՝ մեկ բարելի համար հասնելով 62.68 դոլարի
2025/11/13/ 11:14 -
2025թ.-ի սեպտեմբերին բազմաբնակարան շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների թիվը ՀՀ-ում կազմել է 2,181
2025/11/13/ 10:52 -
ԱՄՆ-ում ավարտվեց պատմության մեջ ամենաերկար կառավարության փակումը. Թրամփը ստորագրեց վերաբացման օրինագիծը
2025/11/13/ 09:02 -
Նոյեմբերի 12-ի բիզնես լուրերը
2025/11/12/ 22:00 -
Evoca x Arca. 5 iPhone 17 Pro խաղարկություն
2025/11/12/ 21:43
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 2025Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 2025Թ.
ՎԵՐԱԲԱՑՎԵՑ UCOM-Ի ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԿՈՄԻՏԱՍ 8 ՀԱՍՑԵՈՒՄ
IDBANK-Ը ԵՎ ԻԴՐԱՄԸ՝ «ՍԻՄՖՈՆԻԿ ԱՆՏԱՌԻ» ԿՈՂՔԻՆ
ԻԴՐԱՄԸ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԿՐԻՊՏՈ ԲՈՐՍԱ ByBit-Ը ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ