Google Chrome-ը, Microsoft Edge-ը և Apple-ի Safari-ն, կարող են դադարեցնել ռուսական կայքերի բացումը․ «Известия»
Լուրեր |
Օտարերկրյա հայտնի բրաուզերները, ինչպիսիք են Google Chrome-ը, Microsoft Edge-ը և Apple-ի Safari-ն, կարող են դադարեցնել ռուսական կայքերի բացումը անվտանգության վկայագրերի արգելափակման պատճառով: Այս մասին գրում է «Известия»-ն ՝ վկայակոչելով ՏՏ ընկերություններից մեկի աղբյուրը։
Ինչպես նշել է հրապարակման զրուցակիցը, կայքի սերտիֆիկատի միջոցով հաստատվում է ռեսուրսի իսկությունը, իսկ տվյալները ՝ կոդավորված։ Բրաուզերը կայքից խնդրում է այս փաստաթուղթը միանալուց առաջ, և եթե սերտիֆիկատ չկա կամ այն սխալ է, բրաուզերը չի բացի էջը,- պարզաբանել է նա։
ՏՏ ընկերություններից մեկի աղբյուրը հիշեցրել է, որ 2019 թվականին Ղազախստանի բնակիչներից պահանջվել է սարքերի վրա տեղադրել ազգային անվտանգության վկայագրեր, որից հետո Google-ը, Mozilla-ն և Apple-ը ներառել են ազգային վկայականը չեղյալ համարվողների ցանկում, իսկ երկու ամիս անց դրա ներդրումը Ղազախստանում դադարեցվել է։ «Նման տեխնիկական հնարավորություն կա, ինչպես արդեն տեսել ենք Ղազախստանի դեպքում, բայց այստեղ պետք է հաշվի առնել, որ այժմ շատ բրաուզերներ կան։ Հետևաբար, որոշ բրաուզերներում արգելափակման դեպքում միշտ կա այլընտրանք», - պարզաբանել է T.Hunter-ի տեղեկատվական անվտանգության աուդիտի բաժնի ղեկավար Վլադիմիր Մակարովը:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Դեկտեմբերի 7-ի կարևոր լուրերը
2025/12/07/ 20:20 -
Փոքր ֆինանսական սխալների մեծ հետևանքները․ ինչպես են մանր թերությունները սպառնում ամբողջ բիզնեսին
2025/12/07/ 17:56 -
Կահույք, որ պատմություն ունի. Շկաֆի 35 տարվա որակը
2025/12/07/ 11:17 -
Դեկտեմբերի 6-ի կարևոր լուրերը
2025/12/06/ 20:20 -
2026-ի բիզնես-թրենդները՝ արհեստական բանականությունից մինչև հաճախորդի վարք
2025/12/06/ 18:06 -
«Սլավմեդ»-ը Հայաստանում առաջինն է ներդրել ռոբոտային վիրաբուժության համակարգ
2025/12/06/ 12:39 -
Հոդերի սիմֆոնիան. երբ ամեն ձայն կարևոր է | MedTime 8
2025/12/06/ 12:12 -
Դեկտեմբերի 5-ի բիզնես լուրերը
2025/12/05/ 22:00 -
Դեկտեմբերի 5-ի կարևոր լուրերը
2025/12/05/ 20:20 -
Ինչու է փողը մեզ վրա հոգեբանական ազդեցություն ունենում․ ինչպես խուսափել սեփական «ես»-ը կորցնելուց
2025/12/05/ 19:00
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 2025 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 2025 Թ․
Իտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ Հայաստանում
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 2025 Թ․