«Նոր ռեսուրսները հնարավորություն են տալու կանանց, որպեսզի նրանք ավելի ակտիվ ու համարձակ լինեն բիզնես նախաձեռնությունների մեջ։ Ակբա բանկն արդեն զգալի ձեռքբերումներ ունի կանանց բիզնես գործունեության վարկավորման մեջ. կանայք բավականին ակտիվ դեր ունեն տնտեսության փոքր ու միջին հատվածի գործունեության շրջանակում»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։
«Ակբա բանկի հետ մեր երկարատև համագործակցության արդյունքում արդեն մի շարք ծրագրեր ենք իրականացրել։ Ստորագրված վարկը տրամադրվելու է երկու փուլով․ առաջին փուլում կտրամադրվի 6 միլիոնը, մնացած 4-ը կտրամադրվի հաջորդ տարի։ ԵՄ-ն մեզ համար ապահովել է լրացուցիչ ֆինանսավորում՝ երաշխիքների տեսքով, որոնք Ակբայի հետ ստորագրված մեր վարկը մատչելի են դարձնում։ Սա բազմակողմանի շահավետ ծրագիր է։ Ակբան ունի հաճախորդների լավ պորտֆոլիո. մենք շատ ուրախ ենք Ակբային աջակցելու համար»,- նշել է ՎԶԵԲ-ի Կովկասի տարածաշրջանային ղեկավար Ալկիս Վրյենիոս Դրակինոսը։
Ակբա բանկը ՎԶԵԲ-ի հետ համագործակցում է 2003 թվականից։ ՎԶԵԲ-ը մինչև օրս Հայաստանում 207 ծրագրում ներդրել է ավելի քան 2 միլիարդ եվրո՝ աջակցելով մասնավոր հատվածի և «կանաչ» տնտեսությունների զարգացմանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
https://www.youtube.com/watch?v=qF9PxTELuoY
ABNews
10 միլիոն դոլարին համարժեք դրամ կուղղվի ՀՀ-ում կանանց ձեռներեցության զարգացմանը
Լուրեր | 2023/12/04 09:03

Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/06/06 20:28
Հունիսի 6-ի կարևոր լուրերը
Ռեպորտաժն անդրադառնում է Հայաստանի արտաքին քաղաքականությանը, ռազմավարական համաձայնագրերին, սահմանազատման խնդիրներին, կենսաթոշակային ֆոնդերի դինամիկային, գլոբալ տեխնոլոգիական շուկայի տեղաշարժերին և Երևանում տեղի ունեցած արտակարգ պատահարներին:

Լուրեր | 2026/06/06 19:21
Վայելե՛ք «Երևանի գինու օրերն» Ակբա բանկի և Visa-ի հետ
Արդեն մի քանի տարի անընդմեջ Ակբա բանկի և Visa միջազգային վճարային համակարգի աջակցությամբ Երևանում կազմակերպվում է «Երևանի գինու օրեր» փառատոնը, որի շրջանակում մեկ վայրում են հավաքվում Հայաստանի լավագույն գինեգործները, զբոսաշրջիկները, սոմելյեներն ու պարզապես գինեսերները՝ աշխարհի տարբեր երկրներից:Փառատոնի գլխավոր նպատակն աշխարհին հայ գինեգործների աշխատանքի ներկայացումն է, ինչպես նաև արտահանման խթանո...

Լուրեր | 2026/06/06 16:56
Մեկ թիրախ, հազար հնարավորություն. Ինչպես ճիշտ բաշխել կորպորատիվ ռեսուրսները
Ժամանակակից բիզնես միջավայրը հաճախ հիշեցնում է մշտական տագնապի և անվերջանալի հնարավորությունների մի հորձանուտ, որտեղ ընկերությունները փորձում են միաժամանակ որսալ բոլոր հնարավոր թրենդները։ Այս դինամիկայում հեշտ է կորցնել կենտրոնացումը։ Ինչպես պատկերված է կենտրոնացված թիրախով և տարածվող խատուտիկի սերմերով նկարում, արդյունավետ կորպորատիվ ռազմավարությունը նույնպես պետք է ունենա հստակ կորիզ, որից սնվու...

Լուրեր | 2026/06/06 14:13
Ինչ ազդեցություն ունի թվային տնտեսության մասնատումը համաշխարհային մրցակցության վրա
Տասնամյակներ շարունակ մենք ապրում էինք մի պատրանքով, որ ինտերնետն ու թվային տնտեսությունը չունեն սահմաններ։ Թվում էր, թե Գուգլը, Ամազոնը կամ ստարտափները կարող են հավասարապես հասանելի լինել աշխարհի ցանկացած կետում, իսկ գլոբալիզացիան հասել է իր գագաթնակետին։ Սակայն այսօր այդ պատրանքը փշրվում է։ Մենք թևակոխում ենք թվային տնտեսության մասնատման (fragmentation) կամ, ինչպես փորձագետներն են անվանում, «Սպլ...