Ճապոնական Mitsui & Co. և Mitsubishi Corp. դուրս են գրել հարյուրավոր միլիոն դոլարներ. The Rambler
Լուրեր |
Ճապոնական Mitsui & Co. և Mitsubishi Corp. դուրս են գրել հարյուրավոր միլիոն դոլարներ (1,7 միլիարդ դոլար, 218 միլիարդ իեն) ՝ կապված ռուսական «Սախալին-2» նախագծում իրենց ներդրումների հետ։ Առաջին ընկերության հաշվետվությունից հետևում է վերագնահատումը 136,6 մլրդ իենի չափով, երկրորդի հաշվետվությունից ՝ 81,13 մլրդ:
Mitsui & Co. և Mitsubishi-ն Sakhalin Energy-ի բաժնետերերն են, նրանց բաժնետոմսերը կազմում են համապատասխանաբար 12,5 և 10 տոկոս։ Երկու ընկերություններն էլ, տեղեկացնելով գնահատման նվազման մասին, մատնանշում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ՝ ավելի քան մեկ ամիս առաջ ստորագրված հրամանագիրը։ Փաստաթուղթը ենթադրում է, որ «Սախալին Էներջի»-ի փոխարեն «Սախալին-2» նախագծի օպերատոր կդառնա Ռուսաստանի կողմից ստեղծված ձեռնարկությունը։
Երկու ճապոնական ձեռնարկություններն էլ, ընդ որում, չեն բացառում նոր ընկերության մասնակցությունը։ Mitsubishi-ն նշում է, որ այժմ խորհրդակցում է իր կառավարության և գործընկերների հետ այս հարցում և պարզաբանում է, որ ակտիվների արժեքը կարող է աճել կամ նվազել ՝ կախված հանգամանքներից։
Երկրի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարար Կոիչի Հագիուդան, ըստ ՏԱՍՍ-ի, օգոստոսի 2-ին պարզաբանել է, որ Ճապոնիան դեռ տեղեկատվություն չի ստացել նախագծի նոր օպերատորի մասին։ Նրա խոսքով ՝ անցյալ շաբաթ ԱՄՆ պաշտոնյաների հետ հանդիպման ընթացքում Տոկիոն Վաշինգտոնին տեղեկացրել է «Սախալին-2»-ում իր մասնաբաժինը պահպանելու մտադրության մասին։ Համապատասխան մտադրությունների մասին ճապոնական կողմը հայտարարել էր հուլիսի կեսերին։
Shell-ը մնում է նախագծի մեկ այլ օտարերկրյա բաժնետեր (27,5 տոկոս), մնացածը պատկանում է «Գազպրոմին»: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/11/12 22:00
Նոյեմբերի 12-ի բիզնես լուրերը
Լուրեր | 2025/11/12 21:43
Evoca x Arca. 5 iPhone 17 Pro խաղարկություն
Լուրեր | 2025/11/12 20:20
Նոյեմբերի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
-
Նոյեմբերի 12-ի բիզնես լուրերը
2025/11/12/ 22:00 -
Evoca x Arca. 5 iPhone 17 Pro խաղարկություն
2025/11/12/ 21:43 -
C-Quadrat Ampega կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչը լավագույնն է ճանաչվել Ներդրումներ անվանակարգում՝ ստանալով P&I WorldPensionSummit 2025 կողմից «Գերազանցություն և Նորարարություն» հեղինակավոր մրցանակը
2025/11/12/ 21:00 -
Նոյեմբերի 12-ի կարևոր լուրերը
2025/11/12/ 20:20 -
Ինչպես կայացնել անհնար թվացող առաջնորդող որոշում
2025/11/12/ 19:00 -
Երկաթուղին անցնելու է խորհրդային ժամանակ գոյություն ունեցած երկաթուղու երթուղով. Փաշինյան
2025/11/12/ 17:47 -
Ռուսական կողմն ուզում է իր երկրում հայկական ծագման կաթնամթերքն ունենալ բացառապես հայկական հումքով. ՍԱՏՄ պարզաբանումը
2025/11/12/ 17:18 -
Ներկայացվել է ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի՝ Կոնվերս Բանկի փորձը
2025/11/12/ 17:13 -
Երեխաների համար նպաստների տրամադրման կարգը փոփոխվում է․ որքան է կազմում նոր սահմանաչափը
2025/11/12/ 16:34 -
Google-ը մեղադրվում է օգտատերերի անձնական տվյալներին ապօրինի հետևելու համար՝ Gemini արհեստական բանականության միջոցով
2025/11/12/ 16:27
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 2025Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 2025Թ.
ՎԵՐԱԲԱՑՎԵՑ UCOM-Ի ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԿՈՄԻՏԱՍ 8 ՀԱՍՑԵՈՒՄ
IDBANK-Ը ԵՎ ԻԴՐԱՄԸ՝ «ՍԻՄՖՈՆԻԿ ԱՆՏԱՌԻ» ԿՈՂՔԻՆ
ԻԴՐԱՄԸ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԿՐԻՊՏՈ ԲՈՐՍԱ ByBit-Ը ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ