Fitch-ը Ուկրաինայի երկարաժամկետ վարկանիշն իջեցրել է մինչև «C» մակարդակ
Լուրեր |
Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը իջեցրել է Ուկրաինայի երկարաժամկետ արտարժույթի դեֆոլտի վարկանիշը CCC-ից մինչև C,- հայտնում է գործակալությունը։
Ինչպես հայտնում է Fitch-ը, Ուկրաինայի ՝ արտաքին պարտքի վճարումը երկու տարով հետաձգելու խնդրանքով, երկրում սկսվել է դեֆոլտի նման գործընթաց։ Բացի այդ, գործակալությունը ակնկալում է, որ Ուկրաինան կպահանջի ավելի լայն առևտրային պարտքի վերակառուցում, սակայն այդ գործընթացի ժամկետները մնում են անորոշ: Այս իրավիճակը վկայում է Ռուսաստանի հետ ձգձգվող հակամարտության պատճառով Ուկրաինայի մակրոֆինանսական դիրքի, պետական և արտաքին ֆինանսների լուրջ ցնցման մասին։
Հուլիսի 20-ին Ուկրաինայի նախարարների կաբինետը որոշում է ընդունել արտաքին պարտքերի վճարումը երկու տարով հետաձգելու մասին։ Որպեսզի որոշումն ուժի մեջ մտնի, Կիևը պետք է վարկատուների հետ համաձայնեցնի նոր պայմաններ։ Ուկրաինայի վարկատուների միջազգային խումբը, որը ներառում է Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Կանադան, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Ճապոնիան, սատարել է Կիևի խնդրանքը ՝ պարտքի սպասարկումը հետաձգել օգոստոսի 1-ից մինչև 2023 թվականի վերջ և պարտատոմսատերերին առաջարկել է համաձայնել այս խնդրանքին։
Bloomberg-ի գնահատականներով ՝ Ուկրաինան սեպտեմբերի 1-ին պետք է վճարի շուրջ 1,4 միլիարդ դոլարի արտաքին պարտք ՝ ներառյալ տոկոսները, քանի որ երկրի իշխանությունները փորձում են ուղիներ գտնել պարտավորությունները կատարելու համար։
Աղբյուրները, ովքեր ցանկացել են անհայտ մնալ, ասել են, որ Կիևը կարող է վարկատուներին առաջարկել վերաթողարկել պարտքը։ Մյուս տարբերակն այն է, որ Կիևն արևմուտքին հնարավորություն ընձեռի օգտագործել ռուսական սառեցված ոսկեարժութային պահուստները։ Սակայն վերջին տարբերակը վիճելի է իրավական տեսանկյունից։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Նոյեմբերի 16-ի կարևոր լուրերը
2025/11/16/ 20:27 -
Ինչպե՞ս ձեռնարկատերը կարող է պահպանել մաքուր շահույթը տնտեսական բարդ պայմաններում
2025/11/16/ 14:41 -
Նոյեմբերի 15-ի կարևոր լուրերը
2025/11/15/ 20:20 -
Ինչու է «Սրտիդ մոտ մի ընդունիր» արտահայտությունը աշխատանքային համատեքստում սխալ
2025/11/15/ 17:00 -
Ինչպես հաղթահարել «լավ աշխատողի» թակարդը և կառուցել իրապես արժեքավոր կարիերա
2025/11/15/ 13:30 -
Հարգանք, վստահություն, էթիկա. առողջ բժշկության բանաձևը | MedTime 5
2025/11/15/ 12:12 -
Նոյեմբերի 14-ի բիզնես լուրերը
2025/11/14/ 22:00 -
Նոյեմբերի 14-ի կարևոր լուրերը
2025/11/14/ 20:20 -
Լավ բիզնեսը չի ընդլայնվում արագ, այն ընդլայնվում է խելացի․ ինչպես փոքր քայլերով հասնել երկարաժամկետ կայունության
2025/11/14/ 19:00 -
ՊԵԿ-ը ՀԴՄ կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և անկանխիկ գործառնությունների խախտման դեպքեր է արձանագրել
2025/11/14/ 16:52
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 2025Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 2025Թ.
ՎԵՐԱԲԱՑՎԵՑ UCOM-Ի ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԿՈՄԻՏԱՍ 8 ՀԱՍՑԵՈՒՄ
IDBANK-Ը ԵՎ ԻԴՐԱՄԸ՝ «ՍԻՄՖՈՆԻԿ ԱՆՏԱՌԻ» ԿՈՂՔԻՆ
ԻԴՐԱՄԸ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԿՐԻՊՏՈ ԲՈՐՍԱ ByBit-Ը ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ