Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը նշել է. «Թաբադուլ հաբին միանալը տրանսֆորմացիոն փուլ է Հայաստանի ֆինանսական շուկայի համար՝ զգալիորեն բարձրացնելով նրա գրավչությունը օտարերկրյա ներդրողների համար։ Թաբադուլի միջոցով հայ բրոքերները կստանան անխափան մուտք դեպի անդամ բորսաների առևտրային գործիքների լայն շրջանակ՝ առանց առանձին հաշիվների անհրաժեշտության, ինչը պարզեցնում է միջբորսայական առևտրային գործընթացները։
Այս ինտեգրումը խորացնում է Հայաստանի կապը Մերձավոր Արևելքի՝ աշխարհի ամենահարուստ տարածաշրջաններից մեկի հետ և ռազմավարական կամուրջ է ստեղծում ներդրումային հոսքերի համար։ Հիմնվելով Եվրոպական Միության և Վարշավայի ֆոնդային բորսայի (GPW) հետ մեր նախկին համագործակցությունների վրա՝ այս նախաձեռնությունն էլ ավելի կուժեղացնի միջազգային ներդրումային հնարավորությունները՝ խթանելով դինամիկ և գլոբալ ինտեգրված շուկա։
AMX-ի մասնակցությամբ հայ ներդրողները այժմ հասանելիություն կունենան արտասահմանյան արժեթղթերին Թաբադուլ հաբում, իսկ Թաբադուլի անդամ բորսաների ներդրողները հնարավորություն կստանան մուտք գործել հայկական շուկա։ Այս փոխադարձ հասանելիությունը խոստանում է բարձրացնել իրացվելիությունը, ամրապնդել շուկայի արդյունավետությունը և բացել միջազգային ներդրումների նոր ուղիներ»:
ADX խմբի գլխավոր գործադիր տնօրեն Աբդուլա Սալեմ Ալնուայմին նշել է. «Հայաստանի ֆոնդային բորսայի հետ մեր ռազմավարական գործընկերությունը վկայում է մեր հանձնառությունը՝ ընդլայնելու ներդրումային հորիզոնները և հեշտացնելու մուտքը բարձր աճ ունեցող շուկաներ։ Այս համագործակցությունը ոչ միայն մեծացնում է ADX-ի գլոբալ հասանելիությունը, այլև ներգրավում է ավելի մեծ ներդրումային հոսքեր դեպի Աբու Դաբի, ամրապնդելով մեր դիրքը որպես առաջատար համաշխարհային կապիտալի շուկա և ֆինանսական հանգույց»։
Այս պատմական քայլը կբացի նոր հեռանկարներ և հնարավորություններ, որոնք կբարձրացնեն Հայաստանի ներդրումային էկոհամակարգի մրցունակությունը և կայունությունը` ստեղծելով ժամանակակից, դինամիկ և գրավիչ նախադրյալներ Հայաստանի կապիտալի շուկայում ներդրումներ կատարելու համար։
Հայաստանի ֆոնդային բորսայի մասին
Հայաստանի ֆոնդային բորսան Հայաստանում գործող արժեթղթերի կարգավորվող շուկայի միակ օպերատորն է։ AMX-ն առաջարկում է բորսայական ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ցուցակման, առևտրի, քլիրինգային և տեղեկատվական ծառայություններ, այլընտրանքային բորսայական լուծումներ։
Բորսայական վերջնահաշվարկն իրականացնում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, որի 100% բաժնետերը Հայաստանի ֆոնդային բորսան է։ AMX-ի առաքելությունն է զարգացնել կապիտալի շուկայի բորսայական ենթակառուցվածքը՝ այն դարձնելով ֆինանսավորման ակտիվ գործիք Հայաստանի տնտեսության զարգացման համար։
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել +374 60 69 55 55, ներքին 142 կամ գրել [email protected] հասցեին։ABNews
Հայաստանի ֆոնդային բորսան և Կենտրոնական դեպոզիտարիան միացել են Թաբադուլ Հաբին
Լուրեր | 2024/11/05 04:31

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել +374 60 69 55 55, ներքին 142 կամ գրել [email protected] հասցեին։Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/18 20:20
Մայիսի 18-ի կարևոր լուրերը
1. Ռուբեն Վարդանյանը առաջադրվել է Վացլավ Հավելի անվան մրցանակիԱշխարհի տարբեր երկրներից մի խումբ հայտնի իրավապաշտպաններ Բաքվի բանտում պահվող Ռուբեն Վարդանյանին առաջադրել են Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026 թվականի մրցանակի։Հիմնավորում. Առաջադրման հիմքում հաշվի է առնվել նրա նշանակալի ներդրումը մարդասիրության ոլորտում՝ «Ավրորա» նախաձեռնության միջոցով, ինչպես նաև նվիրվածությունը Լեռնային Ղ...

Լուրեր | 2026/05/18 19:19
Մայիսի 18-ի բիզնես լուրերը
ՏԵՂԱԿԱՆ ԼՈՒՐԵՐԻնչ անել, եթե կորցրել եք ԱՄՆ վիզանԱՄՆ դեսպանատունը խորհուրդ է տալիս անհապաղ դիմել ոստիկանություն, տեղեկացնել դեսպանատանը և լրացնել նոր DS-160 ձևաթուղթ՝ նոր վիզայի դիմելու համար։Տրանսպորտում տոմսերի վավերացումները աճել ենՎավերացումների թիվը մեկ շաբաթում աճել է 9.4%-ով՝ հասնելով 3.37 միլիոնի՝ վերահսկողության խստացման արդյունքում։Մսի արտադրությունը՝ 8,483 տոննա2026-ի առաջին եռամսյակում...

Լուրեր | 2026/05/18 18:06
«Գիլդիան» Կաննում
«Գիլդիան» Կաննում Հայաստանի կինոռեժիսորների և պրոդյուսերների գիլդիան պաշտոնապես ժամանել է Կանն։ Մեկնարկն ազդարարելու համար թողարկել ենք «Հայկական տունը Կաննում» փոդքաստի առաջին թողարկումը:Մենք զրուցել ենք այն մարդկանց նախագծերի, մարտահրավերների ու մեծ երազանքների շուրջ, ովքեր հայկական կինոն լսելի ու ճանաչելի են դարձնում աշխարհում։ Մեր առաջին հյուրերն են.Գոռ Կիրակոսյան – Ռեժիսոր և պրոդյուսերՌոման Մ...

Լուրեր | 2026/05/18 17:41
IDBank-ը՝ «Women in Leadership Forum & Awards 2026»-ի ռազմավարական գործընկեր
IDBank-ը «Women in Leadership Forum & Awards 2026»-ի ռազմավարական գործընկերն էր, որ մեկ հարկի տակ էր միավորել ամենատարբեր ոլորտներում հաջողություն գրանցած առաջնորդ կանանց։IDBank-ի սոցիալական պատասխանատվության կարևոր ուղղություններից է աշխատավայրում հավասար պայմանների ստեղծումն ու անկախ սեռից՝ բոլոր աշխատակիցներին հավասար հնարավորություններ առաջարկելը։IDBank-ի Մարդկային կապիտալի կառավարման տնօր...