Եվրոպական բանկերը կկորցնեն ավելի քան 10 միլիարդ դոլար Ռուսաստանից հեռանալու դեպքում․ Financial Times
Լուրեր |
Եվրոպայի և ԱՄՆ-ի բանկերը միլիարդավոր դոլարների վնասներ կունենան, եթե կրճատեն իրենց գործունեությունը Ռուսաստանում կամ հեռանան ռուսական շուկայից։ Այս մասին հայտնում է Financial Times-ը։ Ըստ Financial Times-ի, արևմտյան բանկերը միասին 86 միլիարդ դոլարի ներդրումներ ունեն Ռուսաստանում և մոտ 40 հազար աշխատակից: Հրատարակության տվյալներով ՝ գնահատված կորուստները կարող են գերազանցել 10 միլիարդ դոլարը։ Միջազգային պատժամիջոցները ստիպել են բանկերին հրաժարվել մի երկրից, որտեղ որոշ վարկատուներ առաջին անգամ մուտք են գործել ավելի քան մեկ դար առաջ:
Հոդվածում նշվում է, որ Իտալիայի խոշորագույն բանկը ՝ UniCredit-ը, ավելի քան 1,2 միլիարդ եվրո է վերապահել Ռուսաստանում հնարավոր վնասների համար, ինչպես նաև զգուշացրել է, որ կարող է կորցնել 5,3 միլիարդ եվրո, եթե ստիպված լինել ամբողջությամբ լքել Ռուսաստանի Դաշնությունը: Երկրում 4000 աշխատակից և 2 միլիոն հաճախորդ ունեցող բանկը Ռուսաստանում գործում է արդեն 17 տարի։
Ֆրանսիական Societe Generale բանկը պատրաստվում է կորցնել մոտ 3,1 միլիարդ եվրո: Ֆրանսիական մեկ այլ բանկ ՝ Crédit Agricole-ը, հայտարարել է Ռուսաստանում իր ակտիվների համար 389 միլիոն եվրո պահուստի մասին և ասել, որ կրճատում է 195 միլիոն եվրո ուկրաինական բիզնեսի կապիտալի ընդհանուր արժեքից:Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իռլանդական Avolon ընկերությունը, որը աշխարհի խոշորագույն վարձատուներից մեկն է, կրել է 304 մլն դոլարի վնաս ՝ պայմանավորված նրանով, որ Ռուսաստանի Դաշնությունը հրաժարվել է վարձակալած ինքնաթիռները վերադարձնել։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Նոյեմբերի 18-ի կարևոր լուրերը
2025/11/18/ 20:20 -
Ինչու է նոր սերունդը հրաժարվում «կյանքը աշխատանքին նվիրվելու» գաղափարից
2025/11/18/ 19:00 -
Կոնվերս Բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր
2025/11/18/ 16:28 -
2025 թ.-ի հունվարից սեպտեմբեր Հայաստանից Ռուսաստան արտահանվել է 28 մլն դոլարի իշխան ձուկ
2025/11/18/ 16:20 -
Հայաստանում տրանսպորտային միջոցների թիվն ավելացել է 45 հազարով
2025/11/18/ 14:48 -
Sony Pictures-ը մշակում է Լաբուբուի մասին լիամետրաժ ֆիլմ
2025/11/18/ 13:18 -
Հանրային քննարկման է ներկայացվել նոր ծրագիր՝ Արցախից տեղահանված 1-3 անդամ ունեցող ընտանիքների բնակապահովմանն առնչվող հարցերի լուծման համար
2025/11/18/ 12:23 -
Ստեղծվում է Երևանի երթևեկության կառավարման կենտրոն
2025/11/18/ 12:19 -
Կեչուտում ջրային աղբյուրի աղտոտումը որևէ առնչություն չունի Ամուլսարի հետ․ Լիդիան Արմենիա
2025/11/18/ 11:58 -
Սամվել Կարապետյանի խափանման միջոց կալանքը 2 ամսով երկարաձգվել է
2025/11/18/ 11:56
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 2025Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 2025Թ.
IDBANK-Ը ԵՎ ԻԴՐԱՄԸ՝ «ՍԻՄՖՈՆԻԿ ԱՆՏԱՌԻ» ԿՈՂՔԻՆ
ԻԴՐԱՄԸ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԿՐԻՊՏՈ ԲՈՐՍԱ ByBit-Ը ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ