Մի շարք հանգամանքներով պայմանավորված նավթի համաշխարհային գները նվազել են․ РИА Новости
Լուրեր |
Նավթի համաշխարհային գները երկուշաբթի օրը նվազում են ավելի քան 1%-ով, ներդրողները գնահատում են մի շարք գործոններ ՝ ինչպես պահանջարկի, այնպես էլ առաջարկի:
Փետրվարի 9-ի դրությամբ Brent տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 1,12%-ով ՝ հասնելով 97,05 դոլարի ՝ մեկ բարելի դիմաց, WTI-ի սեպտեմբերյան ֆյուչերսների ՝ 1,13%-ով ՝ հասնելով 91,05 դոլարի,- փոխանցում է РИА Новости-ն։
Երկուշաբթի առավոտյան նավթի գները նվազում են, ինչին նպաստում են մի շարք գործոններ։ Այսպիսով, Չինաստանի վիճակագրությունը բացասաբար է ազդում նավթի գնանշումների վրա. խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների արտադրության ծավալը հուլիսին տարեկան կտրվածքով աճել է 3,8%-ով, թեև վերլուծաբանները կանխատեսում էին 4,6% աճ: Նման վիճակագրությանը նպաստում են հերթական անգամ վերսկսված կորոնավիրուսային սահմանափակումները ՝ կապված «զրոյական դեպքերի» քաղաքականության հետ։Շուկաները նույնպես շարունակում են գնահատել այն գործոնները, որոնք վկայում են սև ոսկու առաջարկի աճի մասին: Ներդրողները հետևում են ԱՄՆ-ի և Իրանի միջև Իրանից նավթի մատակարարումների հնարավոր վերականգնման շուրջ բանակցություններին:
«Չինաստանում կրկին սկսված կորոնավիրուսային արգելափակումները ճնշում են պահանջարկի վրա ռեցեսիայի մտավախությունների պայմաններում, մինչդեռ մատակարարման մտահոգությունները թուլացել են», - ասում է Սինգապուրում գտնվող Vanda Insights խորհրդատվական ընկերության հիմնադիր Վանդանա Հարին,- մեջբերում է Bloomberg-ը: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/11/14 20:20
Նոյեմբերի 14-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Լուրեր | 2025/11/14 16:15
Ամերիաբանկը ներգրավել է 150 միլիոն եվրոյի ֆինանսավորում ՎԶԵԲ-ից
-
Նոյեմբերի 14-ի կարևոր լուրերը
2025/11/14/ 20:20 -
Լավ բիզնեսը չի ընդլայնվում արագ, այն ընդլայնվում է խելացի․ ինչպես փոքր քայլերով հասնել երկարաժամկետ կայունության
2025/11/14/ 19:00 -
ՊԵԿ-ը ՀԴՄ կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և անկանխիկ գործառնությունների խախտման դեպքեր է արձանագրել
2025/11/14/ 16:52 -
Իդրամը հայտարարում է համագործակցություն WeChat Pay-ի հետ
2025/11/14/ 16:31 -
Ամերիաբանկը ներգրավել է 150 միլիոն եվրոյի ֆինանսավորում ՎԶԵԲ-ից
2025/11/14/ 16:15 -
5 կարեվոր որոշում՝ նոյեմբերի 14-ի Կառավարության նիստից
2025/11/14/ 16:06 -
Հայաստանից ԱՄԷ արտոնյալ պայմաններով արտահանման ծածկույթը կկազմի ընթացիկ արտահանման 95%–ը
2025/11/14/ 15:46 -
Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը 2 մլն դոլար դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին
2025/11/14/ 15:41 -
Քննարկվել է Լոս Անջելես-Երեւան ուղղությամբ ուղիղ թռիչքների հնարավորությունը
2025/11/14/ 15:28 -
2027-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների կիրառությունը
2025/11/14/ 14:43
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 2025Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 2025Թ.
ՎԵՐԱԲԱՑՎԵՑ UCOM-Ի ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԿՈՄԻՏԱՍ 8 ՀԱՍՑԵՈՒՄ
IDBANK-Ը ԵՎ ԻԴՐԱՄԸ՝ «ՍԻՄՖՈՆԻԿ ԱՆՏԱՌԻ» ԿՈՂՔԻՆ
ԻԴՐԱՄԸ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԿՐԻՊՏՈ ԲՈՐՍԱ ByBit-Ը ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ