Եվրոպան ռուսական և ուկրաինական պողպատին այլընտրանք է գտել․ РИА Новости
Լուրեր |
Եվրամիության երկրները Ռուսաստանից և Ուկրաինայից պողպատին փոխարինող են գտել. Թայվանն ու Հարավային Կորեան այժմ դարձել են հիմնական մատակարարներ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն ՝ հղում կատարելով պողպատի եվրոպական ասոցիացիայի ՝ Eurofer-ի տվյալներին։
Խոշոր մատակարարների ցանկում են հայտնվել նաև Թուրքիան, Հնդկաստանը և Չինաստանը։ Ընդհանուր առմամբ, հինգ երկրներին բաժին է ընկնում դեպի ԵՄ բոլոր պողպատի արտահանման 51 տոկոսը: Ասոցիացիայի տվյալներով ՝ Ռուսաստանից և Ուկրաինայից պատրաստի պողպատի ներմուծումը Եվրամիություն 2022 թվականի ութ ամսում նվազել է համապատասխանաբար 59 և 79 տոկոսով։ Ըստ Argus-ի գնահատումների ՝ աշնանը Ռուսաստանը դարձավ հնդկական շուկա պողպատի խոշորագույն մատակարարներից մեկը, թեև մինչև պատժամիջոցները և եվրոպական էմբարգոն արտահանումը նվազագույն էր։ Ըստ վերլուծաբանների ՝ արտահանումն աճում է ռուբլու թուլացման եւ համաշխարհային գների աճի ֆոնին։
Նոյեմբերին ռուսական ընկերություններին բաժին է ընկել հնդկական ներմուծման ավելի քան 10 տոկոսը ՝ նրանք առաքել են 62,7 հազար տոննա տաք գլանվածք: Այլ խոշոր մատակարարներ՝ Ճապոնիան, Չինաստանը և Վիետնամը, շատ ավելի փոքր ծավալներ են ուղարկել երկիր: Ընդհանուր առմամբ ապրիլ-նոյեմբեր ամիսներին Ռուսաստանը Հնդկաստան է արտահանել 158 հազար տոննա տաք գլանվածք։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Նոյեմբերի 18-ի կարևոր լուրերը
2025/11/18/ 20:20 -
Ինչու է նոր սերունդը հրաժարվում «կյանքը աշխատանքին նվիրվելու» գաղափարից
2025/11/18/ 19:00 -
Կոնվերս Բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր
2025/11/18/ 16:28 -
2025 թ.-ի հունվարից սեպտեմբեր Հայաստանից Ռուսաստան արտահանվել է 28 մլն դոլարի իշխան ձուկ
2025/11/18/ 16:20 -
Հայաստանում տրանսպորտային միջոցների թիվն ավելացել է 45 հազարով
2025/11/18/ 14:48 -
Sony Pictures-ը մշակում է Լաբուբուի մասին լիամետրաժ ֆիլմ
2025/11/18/ 13:18 -
Հանրային քննարկման է ներկայացվել նոր ծրագիր՝ Արցախից տեղահանված 1-3 անդամ ունեցող ընտանիքների բնակապահովմանն առնչվող հարցերի լուծման համար
2025/11/18/ 12:23 -
Ստեղծվում է Երևանի երթևեկության կառավարման կենտրոն
2025/11/18/ 12:19 -
Կեչուտում ջրային աղբյուրի աղտոտումը որևէ առնչություն չունի Ամուլսարի հետ․ Լիդիան Արմենիա
2025/11/18/ 11:58 -
Սամվել Կարապետյանի խափանման միջոց կալանքը 2 ամսով երկարաձգվել է
2025/11/18/ 11:56
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 2025Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 2025Թ.
IDBANK-Ը ԵՎ ԻԴՐԱՄԸ՝ «ՍԻՄՖՈՆԻԿ ԱՆՏԱՌԻ» ԿՈՂՔԻՆ
ԻԴՐԱՄԸ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԿՐԻՊՏՈ ԲՈՐՍԱ ByBit-Ը ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ