Գերմանիան մոտ 900 միլիոն եվրո կհատկացնի աշխարհում սովի դեմ պայքարին
Լուրեր |
Գերմանիայի կառավարությունը որոշել է 880 մլն եվրո հատկացնել աշխարհում սովի դեմ պայքարելու համար, Funke մեդիա խմբին ասել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարար Սվենյա Շուլցեն,- գրում է Die Zeit-ը։
Սա երկու անգամ ավելի է, քան նախկինում խոստացել էր կանցլեր Օլաֆ Շոլցը։ Մարտին նա հայտարարել էր, որ Գերմանիան կուղարկի 430 միլիոն եվրո, որոնց մի մասը կուղղվի ՄԱԿ-ի պարենային ծրագրին: Այնուհետև նշել էր, որ Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությունը «դրամատիկ հետևանքներ» կունենա պարենի համաշխարհային մատակարարումների վրա և կոչ արել անել հնարավոր ամեն ինչ ՝ Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի որոշ երկրներում սովը կանխելու համար։
Գերմանիայի իշխանությունները որոշել են ավելացնել ֆինանսական օգնության չափը հունիսին Բավարիայում G7-ի գագաթնաժողովից հետո։ Միջոցները կօգտագործվեն Թունիսին և Եգիպտոսին աջակցելու համար, որոնք մեծապես կախված են Ռուսաստանից և Ուկրաինայից հացահատիկի մատակարարումներից, ինչպես նաև երաշտից տուժած Եթովպիայից, Սուդանից և Քենիայից: Աջակցություն կտրամադրվի նաև կլիմայի փոփոխության և զինված հակամարտությունների հետևանքները զգացած պետություններին, մասնավորապես ՝ Մերձավոր Արևելքի երկրներին։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/11/17 22:00
Նոյեմբերի 17-ի բիզնես լուրերը
Լուրեր | 2025/11/17 20:20
Նոյեմբերի 17-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
-
Իդրամը հեղինակավոր Ant International-ի կողմից պարգևատրվել է «Ավելին, քան վճարումներ» մրցանակով
2025/11/17/ 22:30 -
Նոյեմբերի 17-ի բիզնես լուրերը
2025/11/17/ 22:00 -
Նոյեմբերի 17-ի կարևոր լուրերը
2025/11/17/ 20:20 -
Աշխատանքը դառնում է ինքնություն․ ինչպես չկորցնել ինքներդ ձեզ ձեր կարիերայում
2025/11/17/ 19:00 -
Ucom-ի և Արևորդի ՀԿ-ի ջանքերով արևային էներգիա կարտադրվի Կեչուտ համայնքում
2025/11/17/ 18:47 -
2026-ին ատոմակայանը 2-ի փոխարեն 5 ամիս է վերանորոգման կանգնելու
2025/11/17/ 17:44 -
MadeALL Business Trends Summit 2025․ Նոր գործընկերությունների և բիզնես զարգացման հարթակ
2025/11/17/ 17:25 -
Իդրամը STEM Acceleration Award 2025-ի կողքին
2025/11/17/ 16:20 -
Ինչ է լինելու ՀԷՑ-ի լիցենզիան դադարեցնելուց հետո․ պարզաբանում
2025/11/17/ 16:10 -
Ռուսաստանի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը կտրուկ նվազել է՝ կազմելով 4 մլրդ 971.1 մլն դոլար
2025/11/17/ 16:00
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 2025Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 2025Թ.
IDBANK-Ը ԵՎ ԻԴՐԱՄԸ՝ «ՍԻՄՖՈՆԻԿ ԱՆՏԱՌԻ» ԿՈՂՔԻՆ
ԻԴՐԱՄԸ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԿՐԻՊՏՈ ԲՈՐՍԱ ByBit-Ը ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ