Հայաստանի պետական պարտքը մոտենում է 10 մլրդ դոլարի շեմին
Լուրեր |
Հուլիսի վերջին Հայաստանի պետական պարտքը կազմել է 9 մլրդ 974 մլն դոլար, որը տարեսկզբի համեմատ աճել է 8.1%-ով։ Ֆինանսների նախարարության տվյալները ցույց են տալիս, որ արագ տեմպով աճում է ներքին պարտքը, իսկ արտաքին պարտքի որոշակի նվազում կա, քանի որ Հայկական դրամով հաշվարկած պետական պարտքի միտումներն այլ են։ Հուլիսի դրությամբ դրամը դոլարի նկատմամբ տարեսկզբի համեմատ 15%-ով արժևորվել է, հետևաբար, երբ պարտքի ցուցանիշները դիտարկում ենք դրամով, ապա մեխանիկորեն այն նվազում է։ Հուլիսի վերջի դրությամբ պետական պարտքը կազմել է մոտ 4 տրլն 66 մլրդ դրամ, որը նվազել է 8.2%-ով։ Քանի որ Հայաստանի պետական բյուջեն դեֆիցիտով է, այսինքն՝ ծախսն ավելի շատ է, քան եկամուտը, այդ բացը լրացվում է արտաքին աշխարհից ստացվող պարտքի հաշվին։ Դրանք հիմնականում վարկեր են ու արտարժութային պարտատոմսերի թողարկումից ստացվող գումարները։ Միայն վերջին տասը տարում պետական պարտքն աճել է 2.1 անգամ՝ 4.4 մլրդ դոլարից հասնելով 9.2 մլրդ դոլարի։ Հայաստանի պետական պարտքի առյուծի բաժինը կառավարության պարտքն է, այդ թվում ՝ ամբողջ ներքին պարտքը։ Իսկ կենտրոնական բանկի պարտքը այս հուլիսի վերջի դրությամբ կազմել է 547 մլն դոլար։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/12/05 22:00
Դեկտեմբերի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում
-
Փոքր ֆինանսական սխալների մեծ հետևանքները․ ինչպես են մանր թերությունները սպառնում ամբողջ բիզնեսին
2025/12/07/ 17:56 -
Կահույք, որ պատմություն ունի. Շկաֆի 35 տարվա որակը
2025/12/07/ 11:17 -
Դեկտեմբերի 6-ի կարևոր լուրերը
2025/12/06/ 20:20 -
2026-ի բիզնես-թրենդները՝ արհեստական բանականությունից մինչև հաճախորդի վարք
2025/12/06/ 18:06 -
«Սլավմեդ»-ը Հայաստանում առաջինն է ներդրել ռոբոտային վիրաբուժության համակարգ
2025/12/06/ 12:39 -
Հոդերի սիմֆոնիան. երբ ամեն ձայն կարևոր է | MedTime 8
2025/12/06/ 12:12 -
Դեկտեմբերի 5-ի բիզնես լուրերը
2025/12/05/ 22:00 -
Դեկտեմբերի 5-ի կարևոր լուրերը
2025/12/05/ 20:20 -
Ինչու է փողը մեզ վրա հոգեբանական ազդեցություն ունենում․ ինչպես խուսափել սեփական «ես»-ը կորցնելուց
2025/12/05/ 19:00 -
Ինչ փոփոխություններ են կատարվել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում
2025/12/05/ 18:58
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 2025 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 2025 Թ․
Իտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ Հայաստանում
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 2025 Թ․