ABNews

Եվրախորհրդարանում քննարկում են ԼՂ բլոկադայի հումանիտար հետևանքները

Լուրեր | 2023/01/19 10:19

Եվրախորհրդարանում քննարկում են ԼՂ բլոկադայի հումանիտար հետևանքները
Ընթացքի մեջ է Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանը և օրակարգային հարցերից մեկը նաև Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով առաջացած ծանր հումանիտար իրավիճակն է: Երեկ ընդունվեց Ընդհանուր արտաքին ու անվտանգային քաղաքականության վերաբերյալ 2022թ ամփոփիչ զեկույցը, որում մի քանի պարբերությամբ անդրադարձ էր կատարվում նաև Արցախյան հակամարտությանը: Մասնավորապես, վերջին շրջանի զարգացումների կոնտեքստում ուշագրավ է, որ բանաձևում հղում է կատարվում Հելսինկայն եզրափակից ակտիվ և նշվում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը պետք է համապարփակ քաղաքական կարգավորում ստանա՝ այս թվում ԵԱՀԿ ՄԽ 2009թ հիմնարար սկզբունքների, այն է՝ տարածքային ամբողջականության, ինքնորոշման իրավունքի և ուժի չկիրառման հիման վրա:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը