Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management
Լուրեր |
5,8 միլիարդ դոլար արժողությամբ առաջարկը մերժելուց ընդամենը մի քանի ամիս անց Macy's-ը ստացել է նոր առաջարկ, որն ավել է նախորդից գրեթե մեկ միլիարդ դոլարով: Arkhouse Management-ը և Brigade Capital-ը բարձրացրել են բաժնետոմսերի ձեռքբերման իրենց նախնական առաջարկը 14%-ով՝ հասցնելով մինչև 6,6 միլիարդի:
2015 թվականից սկսած՝ Macy's-ը ունեցել է ավելի քան 70%-ով բաժնետոմսերի անկում, երբ մեկ բաժնետոմսի արժեքը 73 ԱՄՆ դոլար էր կազմում: Այդ ժամանակից ի վեր ընկերությունը ստիպված է եղել փակել մոտավորապես 300 խանութ:
Ընկերությունն այժմ կառավարում է Macy's-ի շուրջ 500, ինչպես նաև Blue Mercury-ի 150 և Bloomingdales-ի 55 խանութներ:
Macy's-ի մեկ բաժենտոմսի արժեքը մարտի 11-ի դրությամբ կազմել է 20.5 ԱՄՆ դոլար:
Xiaomi Corp.-ի բաժնետոմսերը գրանցել են 9.9% աճ այն բանից հետո, երբ ընկերությունը հայտարարեց, որ այս ամիս կսկսի վաճառել իր երկար սպասված էլեկտրական մեքենաները:
Պեկինում տեղակայված ընկերությունը, որն առավել հայտնի է իր սմարթֆոններով, միլիարդների հասնող ներդրում է կատարել Չինաստանի էլեկտրատեխնիկայի շուկայի մաս կազմելու համար, որը ներկայումս գլխավորում են Tesla Inc.-ը և BYD Co-ն:
Xiaomi-ի մուտքը դեպի ավտոմեքենաների արտադրություն գլխավորում է միլիարդատեր, ընկերության համահիմնադիր Լեյ Ջունը:
Xiaomi-ի հիմնական բիզնեսը բարձրորակ, ցածր գնով հեռախոսների առցանց վաճառքն է, սակայն Լեյն ասել է, որ ընկերության EV-ն բյուջետային առաջարկ չի լինելու:
Կակաո արտադրող աֆրիկյան խոշոր գործարանները դադարեցրել կամ կրճատել են վերամշակումը, քանի որ չեն կարողանում կակաոյի հատիկներ գնել բարձր գների պատճառով. որպես հետևանք, ամենայն հավանականությամբ, շոկոլադի գներն ամբողջ աշխարհում կբարձրանան:
Աֆրիկյան գործարանները, որոնք ապահովում են կակաոյի վերամշակման մեծ մասը, աշխատում են՝ օգտագործելով իրենց հզորությունների ընդամենը 20%-ը:
Շոկոլադ արտադրողներն արդեն իսկ բարձրացրել են գները սպառողների համար՝ երեք տարի շարունակվող վատ բերքահավաքի հետևանքով:
Վերջին մեկ տարվա ընթացքում կակաոյի գներն ավելի քան կրկնապատկվել են՝ հասնելով բոլոր ժամանակների ամենաբարձր ցուցանիշին:
Limitlessam.com
[email protected]
+374 11 888 118
Մենք օգնում ենք կառավարել ձեր խնայողությունները՝ ներդնելով միջազգային շուկաներում: Նպատակն է ապահովել բարձր եկամտաբերություն և ստեղծել անվտանգության բարձիկ:
Կազմակերպությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/01/16 22:00
Հունվարի 16-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/01/16 19:19
Հունվարի 16-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Հունվարի 16-ի բիզնես լուրերը
2026/01/16/ 22:00 -
Հունվարի 16-ի կարևոր լուրերը
2026/01/16/ 19:19 -
Տեխնոլոգիական ոլորտի տաղանդավոր մասնագետները՝ աշխատաշուկայի կարևոր մաս
2026/01/16/ 18:53 -
ԱրարատԲանկը «4090 Բարեգործական» հիմնադրամի գործունեության ամփոփիչ միջոցառման գլխավոր հովանավորն է
2026/01/16/ 17:43 -
ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, ստվերում շրջանառվող օղիների և ծխախոտային արտադրանքի դեպքեր
2026/01/16/ 17:12 -
Կասեցվել է «Արտբեն» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքի գործունեությունը
2026/01/16/ 17:07 -
Կառավարությունում շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի փոփոխությունների քննարկումները
2026/01/16/ 17:02 -
Աճուրդի է հանվել Թուփաք Շաքուրի ամենավաղ հայտնի ձայնագրություններից մեկը՝ 1988 թվականից
2026/01/16/ 16:54 -
2025 թվականը կրիպտոշուկայում․ ռեկորդային աճ, մակրոռիսկեր և անցում ինստիտուցիոնալ փուլ
2026/01/16/ 16:13 -
Ազատազրկման փոխարեն ծառայություն և վճար՝ 27-37 տարեկան հետախուզման մեջ գտնվողների համար․ նախագիծ
2026/01/16/ 14:11
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 16, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 14, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 15, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 14, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 14, 2026 Թ․