ABNews

AMX 2024 ամենամյա մրցանակաբաշխություն

Լուրեր | 2024/10/31 07:18

AMX 2024 ամենամյա մրցանակաբաշխություն
AMX-ը արժեթղթերի շուկայի ակտիվ մասնակիցներին մրցանակներ է հանձնել: Հայաստանի ֆոնդային բորսան և Կենտրոնական դեպոզիտարիան ամեն տարի ամփոփում են նախորդ տարվա տվյալները և ներկայացնում մրցանակաբաշխության անվանակարգերի հաղթող՝ ամենաակտիվ, նորարար և լավագույն մասնակիցներին։ Այս տարի երկու ընկերությունները միասին առաջադրել են 18 անվանակարգ և 3 խրախուսական մրցանակ։ Մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել բորսայական շուկաներում, դեպոզիտար ծառայություններում ակտիվորեն ներգրավված և մասնագիտական էթիկայի կանոններով գործող ընկերություններին։ Մրցանակները ամենամյա են և շնորհվում են AMX անդամներին՝ հիմնվելով տարեկան արդյունքների վրա։ https://youtu.be/cj550nSdZJQ

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը