ABNews
Ով է 2024-ի Չինաստանի ամենահարուստ գործարարը
Լուրեր | 2024/10/30 09:13

Աշխարհի ամենահարուստ մարդիկ իրենց ազդեցությամբ մշտապես փոխում են համաշխարհային տնտեսության ուղղությունները: Վերջին շրջանում առանձնակի ուշադրության է արժանացել «ԲայթԴենս» ընկերության հիմնադիր Չժան Իմինը, ով Hurun China Rich List ամենամյա ցանկի համաձայն՝ դարձել է Չինաստանի ամենահարուստ մարդը՝ ունենալով 49.3 միլիարդ դոլար կարողություն։
Reuters գործակալությունը նշում է, որ Չժանը, 2021-ին լքելով «ԲայթԴենս»-ի գլխավոր տնօրենի պաշտոնը, դարձել է Չինաստանի ամենահարուստ մարդու տիտղոսին արժանացած 18-րդ անձը վերջին 26 տարիների ընթացքում։
Չժան Իմինի հաջողության հիմքում կանգնած է նրա ստեղծած գլոբալ հարթակը՝ TikTok-ը, որը հեղափոխեց սոցիալական մեդիայի աշխարհը՝ գրավելով թե՛ երիտասարդ, թե՛ տարիքով ավելի մեծ լսարաններ: Չինաստանի շուկայից դուրս գալով՝ նա կարողացավ ընդգրկել բազմաթիվ երկրներ՝ հարթակին տալով աննախադեպ համաշխարհային ազդեցություն։
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
