Կոնվերս Բանկի ներդրումային դեպարտամենտի տնօրեն Գրիգորի Զաքարյանը շնորհավորել է մասնակիցներին Հայաստանի կապիտալի շուկայի համար նման նշանակալից իրադարձության կապակցությամբ և նշել.
«Մեր՝ ամիսների աշխատանքը հասավ տրամաբանական ավարտին. Հայաստանի ֆոնդային բորսան և Կոնվերս Բանկը՝ որպես առևտրային կազմակերպություն, միացան բորսայական առևտրի լայն հնարավորություններ ընձեռող Tabadul հարթակին: Միաժամանակ մենք գրանցեցինք առաջին գործարքը հենց Աբուդաբիի բորսայում: Հուսով եմ՝ նման գործարքները շարունակական կլինեն՝ մի կողմից հայ ներդրողներին ապահովելով հասանելիության արտասահմանյան շուկաներում, մյուս կողմից արտասահմանյան ներդրողների համար ստեղծելով ներդրումային հնարավորություններ Հայաստանի կապիտալի շուկայում»:
https://youtu.be/4SSIGrm4TE4
Գրիգորի Զաքարյանը մասնակցել է նաև «Tabadul. Նոր տարածաշրջանային առևտրային համագործակցություն» պանելային քննարկմանը:
«Tabadul-ին միանալը եղել է Կոնվերս Բանկի ռազմավարական որոշումը: այս պահին մենք Հայաստանում միակ բորսայական առևտուր կատարող կազմակերպությունն ենք, որը միացել է այս հարթակին: Մենք պատրաստակամ ենք մեր գիտելիքով և փորձառությամբ աջակցել ցանկացած հայ ներդրողի, ով կցանկանա հասանելիություն ստանալ հարթակի մասնակից շուկաներին»,- ասել է նա և հավելել, որ խոսքը մեկ տրիլիոն դոլարից ավելի կապիտալիզացիայի մակարդակ ունեցող և արագ զարգացող հարթակի մասին է:
ConFEAS 2025-ի մասին մանրամասն՝ տեսանյութում
Կոնվերս Բանկը վերսհսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: ABNews
Կոնվերս Բանկ. Tabadul-ին միացած բորսայական առևտրով զբաղվող առաջին կազմակերպությունը ՀՀ-ում
Լուրեր | 2025/05/30 10:44

Կոնվերս Բանկի ներդրումային դեպարտամենտի տնօրեն Գրիգորի Զաքարյանը շնորհավորել է մասնակիցներին Հայաստանի կապիտալի շուկայի համար նման նշանակալից իրադարձության կապակցությամբ և նշել.
«Մեր՝ ամիսների աշխատանքը հասավ տրամաբանական ավարտին. Հայաստանի ֆոնդային բորսան և Կոնվերս Բանկը՝ որպես առևտրային կազմակերպություն, միացան բորսայական առևտրի լայն հնարավորություններ ընձեռող Tabadul հարթակին: Միաժամանակ մենք գրանցեցինք առաջին գործարքը հենց Աբուդաբիի բորսայում: Հուսով եմ՝ նման գործարքները շարունակական կլինեն՝ մի կողմից հայ ներդրողներին ապահովելով հասանելիության արտասահմանյան շուկաներում, մյուս կողմից արտասահմանյան ներդրողների համար ստեղծելով ներդրումային հնարավորություններ Հայաստանի կապիտալի շուկայում»:
https://youtu.be/4SSIGrm4TE4
Գրիգորի Զաքարյանը մասնակցել է նաև «Tabadul. Նոր տարածաշրջանային առևտրային համագործակցություն» պանելային քննարկմանը:
«Tabadul-ին միանալը եղել է Կոնվերս Բանկի ռազմավարական որոշումը: այս պահին մենք Հայաստանում միակ բորսայական առևտուր կատարող կազմակերպությունն ենք, որը միացել է այս հարթակին: Մենք պատրաստակամ ենք մեր գիտելիքով և փորձառությամբ աջակցել ցանկացած հայ ներդրողի, ով կցանկանա հասանելիություն ստանալ հարթակի մասնակից շուկաներին»,- ասել է նա և հավելել, որ խոսքը մեկ տրիլիոն դոլարից ավելի կապիտալիզացիայի մակարդակ ունեցող և արագ զարգացող հարթակի մասին է:
ConFEAS 2025-ի մասին մանրամասն՝ տեսանյութում
Կոնվերս Բանկը վերսհսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/09/12 15:19
Ինչպես հայտնել վատ ֆինանսական նորությունները՝ չկորցնելով ներդրողների վստահությունը
Ֆինանսական ոչ հուսադրող ցուցանիշների մասին հայտարարելն ցանկացած ընկերության ղեկավարության համար ամենաբարդ մարտահրողերից է։ Ճիշտ մոտեցման դեպքում, սակայն, նույնիսկ անկումային ցուցանիշները կարող են ամրապնդել ներդրողների, աշխատակիցների և հանրության վստահությունը ընկերության ղեկավարության հանդեպ։1. Թափանցիկություն և ԱնկեղծությունԽնդիրները թաքցնելը կամ թվերը զարդարելը կարճաժամկետ լուծում է, որը երկարաժ...

Լուրեր | 2026/09/11 20:20
Սեպտեմբերի 11-ի կարևոր լուրերը
1. Փաշինյանը՝ գազի ներկրման դիվերսիֆիկացման և ԵԱՏՄ-ի մասինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Վլադիմիր Պուտինի ակնարկին, թե ԵԱՏՄ անդամությունից զրկվելով՝ Հայաստանը կարող է զրկվել գազի արտոնյալ սակագնից:Դիրքորոշում. Փաշինյանը շեշտել է, որ բոլոր ոլորտներում գնալու են դիվերսիֆիկացման ճանապարհով, և դա քաղաքական որոշում է: Նա հավելել է, որ երկրորդ աղբյուրից գազ ներկրելու հնարավորության դեպքում Հայաս...

Լուրեր | 2026/09/11 19:19
Սեպտեմբերի 11-ի բիզնես լուրերը
Տեղական լուրերCOP17-ի պատվիրակների այցի ֆինանսավորումՊետբյուջեի պահուստային ֆոնդից 93.5 մլն դրամ կհատկացվի COP17-ի շրջանակում 74 երկրի պատվիրակների ավիատոմսերի և Երևանում 3-օրյա գործուղման ծախսերը հոգալու համար (ներառյալ 10% չնախատեսված ծախսեր)։Աջակցություն խաղողի մթերման գործընթացինԿառավարությունը կսուբսիդավորի հումքի գնման վարկերի տոկոսադրույքները և տնտեսվարողներին կտրամադրի մինչև 50%-ի չափով բյ...

Լուրեր | 2026/09/11 18:00
Շրջանառության մեջ է դրվում Հայաստանի Հանրապետության 35-ամյակին նվիրված հուշադրամ
2026 թվականի սեպտեմբերի 14-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Հայաստանի Հանրապետության 35-ամյակ» արծաթե հուշադրամը:1991 թ. սեպտեմբերի 21-ից Հայաստանի պատմության մեջ սկսվել է Երրորդ հանրապետության շրջանը: Սահմանվել են պետականության խորհրդանիշները՝ Հայաստանի Հանրապետության դրոշը, զինանշանը և օրհներգը: Հիմնվել են պետական պարգևներ` կոչումներ, շքանշաններ և մեդալներ:1993 թ. նոյեմբերի 22-...

