Հիմնադրամի շահառուները, որոնք ծառայել են հայկական բանակում, այսօր շարունակում են իրենց ներդրումն ունենալ մեր երկրի զարգացման գործում՝ այս անգամ կրթության միջոցով: Համագործակցությունից ի վեր ԱրարատԲանկի ներդրումը կազմել է ավելի քան 25 մլն ՀՀ դրամ:
«Մինչ օրս մեր գիտակների թիմի մասնակցած բոլոր խաղերը եղել են բարեգործական, այս մեկը ևս բացառություն չէր և, ինչպես ամեն անգամ, շատ պատասխանատու էինք մեզ զգում, երբ խաղի արդյունքներից կախված է պատերազմի բովով անցած, «4090 Բարեգործական» հիմնադրամի շահառու որևէ երիտասարդի կրթության հարցը»,- նշել է ԱրարատԲանկի գիտակների թիմի ավագ, CRM բաժնի ղեկավար Անուշիկ Դոլինյանը։
Բանկի թիմն արժանացավ «Կերոն» հիմնադրամի մրցանակին՝ հնարավորություն ստանալով շրջայց կատարել Աֆրիկյանների առանձնատանը, որտեղ գտնվում է հիմնադրամի գրասենյակը, ծանոթանալ պատմական շենքի ճարտարապետությանն ու հիմնադրամի գործունեությանը:
Հայրենասիրական մթնոլորտն ամբողջացրեց Կարնո քոչարին, որը միավորեց խաղացող թիմերի անդամներին՝ մատնանշելով անկախության իրական արժեքներն ու ամփոփելով օրվա խորհուրդը։
ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից
Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: ABNews
ԱրարատԲանկ․ սա պարզապես խաղ չէր, այլ կյանքեր փոխելու հնարավորություն
Լուրեր | 2025/05/30 10:23

Հիմնադրամի շահառուները, որոնք ծառայել են հայկական բանակում, այսօր շարունակում են իրենց ներդրումն ունենալ մեր երկրի զարգացման գործում՝ այս անգամ կրթության միջոցով: Համագործակցությունից ի վեր ԱրարատԲանկի ներդրումը կազմել է ավելի քան 25 մլն ՀՀ դրամ:
«Մինչ օրս մեր գիտակների թիմի մասնակցած բոլոր խաղերը եղել են բարեգործական, այս մեկը ևս բացառություն չէր և, ինչպես ամեն անգամ, շատ պատասխանատու էինք մեզ զգում, երբ խաղի արդյունքներից կախված է պատերազմի բովով անցած, «4090 Բարեգործական» հիմնադրամի շահառու որևէ երիտասարդի կրթության հարցը»,- նշել է ԱրարատԲանկի գիտակների թիմի ավագ, CRM բաժնի ղեկավար Անուշիկ Դոլինյանը։
Բանկի թիմն արժանացավ «Կերոն» հիմնադրամի մրցանակին՝ հնարավորություն ստանալով շրջայց կատարել Աֆրիկյանների առանձնատանը, որտեղ գտնվում է հիմնադրամի գրասենյակը, ծանոթանալ պատմական շենքի ճարտարապետությանն ու հիմնադրամի գործունեությանը:
Հայրենասիրական մթնոլորտն ամբողջացրեց Կարնո քոչարին, որը միավորեց խաղացող թիմերի անդամներին՝ մատնանշելով անկախության իրական արժեքներն ու ամփոփելով օրվա խորհուրդը։
ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից
Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/06/05 16:00
Ինչ սահմանափակումներ են գործելու խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը
Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը տեղամասային կենտրոններին հարող մինչև 50 մետր շառավղով տարածքներում արգելվում է խմբերով հավաքվելը, իսկ մուտքերին հարակից հատվածներում չի թույլատրվում տրանսպորտային միջոցների կուտակում՝ ընտրական գործընթացի բնականոն ընթացքն ապահովելու նպատակով։ Այս մասին տեսանյութ է հրապարակվել Ներքին գործերի նախարարությունը։ՆԳՆ-ից հայ...

Լուրեր | 2026/06/05 15:48
0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս
ԱրարատԲանկը հանդես է գալիս շուկայում նոր, աննախադեպ առաջարկով։ Հունիսի 11-ից ARARATBANK Trading Platform (ATP) առևտրային հարթակում բաժնետոմսեր գնելու պարագայում լևերիջով իրականացվող բոլոր գործարքները կկատարվեն առանց հավելյալ overnight տոկոսադրույքի (SWAP) միջնորդավճարի գանձման։Նոր մոտեցման կարևոր առավելություններն են՝· մեծ քանակով բաժնետոմսեր ձեռք բերելու հնարավորություն՝ օգտագործելով առավ...

Լուրեր | 2026/06/05 15:13
Որ փողոցները փակ կլինեն «Երևանի գինու օրերին»
«Երևանի գինու օրերը» փառատոնն անցկացնելու նպատակով հունիսի 5-8-ը՝ ժամը 16:00-22:30-ը, փակ կլինեն Երևանի որոշ փողոցներ։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։Մասնավորապես, փակ կլինեն Սարյան-Պուշկին խաչմերուկից Սարյան-Մոսկովյան-Թումանյան խաչմերուկ, Սարյան-Մոսկովյան-Թումանյան խաչմերուկից Սպենդիարյան-Մոսկովյան խաչմերուկ, Սպենդիարյան-Մոսկովյան խաչմերուկից Մոսկովյան-Զորյան խաչմերուկ, Սարյան-Մոսկովյ...

Լուրեր | 2026/06/05 15:09
Ձերբակալվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը: Այս մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից:«Վերջինս մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման մեջ: Գ.Բ.-ին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան»,- հաստատեցին կոմիտեից:
