
ABNews
Հայաստանի և Վրաստանի բանկային շահութաբերության ցուցանիշների ընթացիկ վերլուծություն
Լուրեր | 2024/10/28 10:08

Հայաստանի բանկերի միությունն այսուհետ նախատեսում է պարբերաբար ներկայացնել ՀՀ բանկային համակարգի ցուցանիշների վերաբերյալ վերլուծություններ՝ համադրելի երկրների հետ համեմատական օրինակներով։
Սույն անդրադարձով ներկայացնում ենք ՀՀ և Վրաստանի բանկային համակարգերի շահութաբերության մակարդակի համեմատական վերլուծությունը։
Ընդունված է, որ շահութաբերությունը չափվում է ROE գործակցով՝ շահույթ/կապիտալ հարաբերակցությամբ։
Ներկայացված վիճակագրության համաձայն՝ ընթացիկ տարվա առաջին 6 ամիսների տվյալներով ՀՀ բանկային համակարգի տարեկանացված ROE-ն կազմել է 21,9%, Վրաստանում՝ 23,5%։
Նշենք, որ ՀՀ բանկային համակարգի շահութաբերության մակարդակը (ROE) պատմականորեն եղել է ցածր։ Մինչև 2022 թվականը, 10 տարիների ընթացքում (2012-2022), ՀՀ բանկային համակարգի միջինացված տարեկան ROE-ն եղել է 7%, ինչն էականորեն ցածր է համադրելի երկներից։ Մասնավորապես, օրինակ Վրաստանի բանկային համակարգի ROE-ն նույն ժամանակահատվածի համար կազմել միջինում տարեկան 17,5%։ Համեմատության համար նշենք, որ ցուցանիշը ցածր է նույնիսկ բանկերի համաշխարհային միջին ROE-ից, որը կազմել է շուրջ 9-10%։
ՀՀ և Վրաստանի բանկային համակարգերի ROE-ի համեմատական վերլուծությունը՝ կից պատկերում։ Վրաստանի համապատասխան ցուցանիշները ներկայացված են դրամային արտահայտությամբ։
Ներկայացված վիճակագրական տվյալները վերցված են ՀՀ և Վրաստանի բանկերի պաշտոնական կայքերից։


Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
