- ՀՀ տնտեսական ակտիվության աճի տեմպը, թեև փոքր-ինչ արագացել է, մնում է ցածր մակարդակում։ Տնտեսական ակտիվության աճը ՀՀ-ում բավական ցածր է 2025 թվականին՝ հունվար-ապրիլին կազմել է շուրջ 4.4%, ինչը պայմանավորված է այն փաստով, որ նախորդ տարիների բարձր աճ ապահովող գործոնները չեզոքացել են, և նոր գործոններ դեռևս չեն ձևավորվել։ Նման զարգացումների պայմաններում աճի տեմպը կմնա ցածր մակարդակում։
- Արտահանման ցուցանիշներում վերականգնման միտումներ չեն նկատվում։ Ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման ցուցանիշները էականորեն նվազում են տարեսկզբից։ Նվազման հիմնական գործոնը նախորդ տարվա ոսկու վերաարտահանման ծավալների նվազումն է, սակայն մնացած ապրանքախմբերի մասով նույնպես արտահանման աճին էականորեն նպաստող գործոններ չկան, ինչի արդյունքում ընդհանուր աճի տեմպը մնում է ցածր մակարդակում։
- Վարկերի աճի տեմպը շարունակում է մտահոգիչ մնալ։ Հատկապես բնակչությանն ուղղվող՝ հիփոթեքային և սպառողական վարկերը, աճում են բարձր տեմպով՝ էականորեն գերազանցելով ինչպես տնտեսական ակտիվության աճի տեմպին, այնպես էլ աշխատավարձերի և արտաքին դրամական փոխանցումների աճի տեմպին։ Բնակչության եկամուտների համեմատ պարտավորությունների էական բարձր աճը կարող է հետագայում ֆինանսական համակարգի համար ռիսկեր առաջացնել։
ABNews
ՀՀ տնտեսական ակտիվության աճի տեմպը մնում է ցածր մակարդակում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Լուրեր | 2025/05/28 05:12

Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/10/15 20:20
Հոկտեմբերի 15-ի կարևոր լուրերը
1. Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու ԳուտերեշինՀայաստանում անցկացվող COP17 համաժողովի առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ:Խաղաղության օրակարգ. Վարչապետն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ու վավերացման անհրաժեշտությունը:ՄԱԿ-ի գնահատականը. Անտոնիու...

Լուրեր | 2026/10/15 19:19
Հոկտեմբերի 15-ի բիզնես լուրերը
Տեղական լուրերԱրտոնություն՝ Ամուլսարի շահագործման համար ներմուծվող ապրանքներինՀՀ կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն է սահմանել Ամուլսարի հանքավայրի շահագործման նպատակով Եվրամիության երկրներից ներմուծվող 71 ապրանքատեսակի համար (ընդհանուր արժեքը՝ շուրջ 187 մլն դոլար): Ներմուծման արտոնության ժամկետը սահմանված է 2026 թվականի մարտի 26–ից մինչև 2027 թվականի մարտի 25–ը:Վարչապետի ստացած միջ...

Լուրեր | 2026/10/15 17:51
Ստեղծվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հարցերով համատեղ աշխատանքային խումբ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որի նպատակն է քննարկել «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ՓԲԸ կոնցեսիոն կառավարման արդյունավետության հետ կապված խնդիրները: Աշխատանքային խմբի ղեկավար է նշանակվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Դավիթ Իվանյանը։Ինչու է դա կարևոր. ՀԿԵ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» (ՌԵԿ) ՓԲԸ դուստր ընկերությունը,...

Լուրեր | 2026/10/15 17:40
Մի շարք ապրանքների վրա 2027-ից հսկիչ նշանների պահանջը կընդլայնվի
ՀՀ կառավարությունն ընդունել է որոշում, համաձայն որի՝ 2027 թվականի հունվարի 1-ից ընդլայնվում է այն ապրանքների ցանկը, որոնց մատակարարման գծով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում պարտադիր կերպով պետք է ներառվեն հսկիչ (նույնականացման) նշանների և դրանց քանակի վերաբերյալ տվյալները։Ինչու է դա կարևոր. Որոշումն ուղղված է շրջանառության թափանցիկության բարձրացմանը, հարկային վարչարարության կատարելագործմանը և...

