Մեկնարկել է IDream ծրագրի դասընթացը․ IDBank
Լուրեր |
Օրեր առաջ մեկնարկեց IDBank-ի IDream կրթական ծրագրի դասընթացների փուլը։ IDBank-ն ամփոփում է 2024թ․ IDream ծրագրերի արդյունքները, որի շնորհիվ Բանկի թիմը համալրվել է ծրագիրն ավարտած 37 ուսանողներով։
IDream ծրագիրը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր երիտասարդի ձեռք բերել տեսական և գործնական մի շարք գիտելիքներ վաճառքի, սպասարկման ոլորտում, ինչպես նաև նոր գիտելիքներ և հմտություններ՝ բանկային գործում:
IDBank-ի կողմից կազմակերպված այս կրթական ծրագրի արդյունքում 2019թ․-ից սկսած Բանկի թիմը համալրվել է շուրջ 300 սկսնակ մասնագետներով, ովքեր իրենց կարիերան սկսել և շարունակում են IDBank-ում։
Ծրագիրը նպատակ ունի սկսնակ մասնագետներին տրամադրել տեսական գիտելիքներ ֆինանսավարկային ոլորտի վերաբերյալ, զարգացնել հմտություններ, որոնք անհրաժեշտ են բանկային ոլորտում սկսնակ աշխատակցին, ծրագրի մասնակիցներին ներսից ծանոթացնել Բանկի գործունեությանն ու կորպորատիվ մշակույթին, ծրագրի լավագույն մասնակիցներով համալրել Բանկում սկսնակ մասնագետների թափուր հաստիքները։
IDBank-ի Մարդկային կապիտալի կառավարման գծով տնօրեն Սոնա Մանուչարյանի խոսքով` հոկտեմբերի 16-ին արդեն մեկնարկել է 12-րդ և այս տարվա վերջին IDream-ը, որին մասնակցում են 30 ուսանող․ «Ծրագրի շրջանակում ուսանողները կսովորեն մինչև տարվա ավարտ, իսկ լավագույնները կանցնեն աշխատանքի արդեն հունվարին։ Հաջորդ IDream-ի մեկնարկի հայտարարությունը կլինի հաջորդ տարվա հունվար-փետրվար ամիսներին։ IDBank-ը յուրաքանչյուր տարի ունենում է 3-4 IDream ծրագիր», - նշեց Սոնա Մանուչարյանը։
2024թ․-ի շուրջ 50 ուսանողներից Բանկում աշխատանքի են անցել 37-ը, իսկ վերջին 3 տարիների ընթացքում ծրագիրն ունեցել է 300 շրջանավարտ։
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/09 12:08
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը։
-
Ժամանակավոր գործադիր տնօրենի հաստիքի թաքնված վտանգները
2026/05/10/ 15:00 -
Ինչպե՞ս է արհեստական բանականությունն օգնում մեծացնել հաճախորդների հետազոտությունների ծավալը
2026/05/10/ 13:00 -
Մասնավոր վարկավորման ճգնաժամ. ինչպե՞ս նվազագույնի հասցնել կորուստները
2026/05/10/ 10:55 -
Մայիսի 9-ի կարևոր լուրերը
2026/05/09/ 20:20 -
Տվյալներ, որոնք թաքնված են դժգոհության հետևում. Ինչպե՞ս կառավարել թիմի դիմադրությունը
2026/05/09/ 18:00 -
Ներողության թակարդը. ինչո՞ւ են ավելորդ ափսոսանքները վնասում ձեր բիզնեսին
2026/05/09/ 15:00 -
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
2026/05/09/ 12:08 -
Միլիարդավոր դոլարներ և տեխնոլոգիական բացթողումներ. Որտե՞ղ է թերանում ԱՄՆ-ի չիպերի ռազմավարությունը
2026/05/09/ 12:00 -
Զեղչերի արվեստը. ինչպես խթանել վաճառքը՝ առանց վնասելու շահույթին
2026/05/09/ 10:00 -
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․