id+ լոյալության նոր հարթակ թե՛ վաճառակետերի, թե՛ հաճախորդների համար
Լուրեր |
Մինչև օրս մեր երկրում գոյություն չուներ լոյալության այնպիսի հարթակ, որը հավասարապես օգտակար ու կիրառելի կլիներ թե՛ վաճառակետերի, թե՛ դրանց հաճախորդների համար։ idplus-ը գալիս է լրացնելու այդ բացը, այն էլ՝ լիովին թվային տարբերակով ստեղծելով աննախադեպ հնարավորություններ։
Եվ այսպես, idplus-ը լիովին նոր, թվային, միասնական և ժամանակակից լոյալության հարթակ է, որում հաճախորդը հնարավորություն կունենա՝
Ստանալ բոնուսներ և քեշբեքեր բազմաթիվ գործընկերների մոտ Idram&IDBank հավելվածով QR/NFC-ով գնումներ կատարելիս։
Աճուրդի միջոցով վաճառել իր կուտակած բոնուսային միավորները՝ դրանք վերածելով գումարի, և իհարկե գնել բոնուսներ զեղչերով այլ օգտատերերից։
Մեկ հպումով, ցանկացած վայրից և ցանկացած ժամի նվիրել կամ ստանալ թվային նվեր-քարտեր՝ առանց խանութ այցելելու։
Օգտագործել նվեր-քարտերը կամ կուտակված բոնուսները գործընկերների մոտ գնումներ կատարելիս։
Վաճառակետում վճարելիս օգտագործել կոմբո-վճարման հնարավորությունը՝ նվեր-քարտ, բոնուս, Idram-ով վճարում՝ idplus հավելվածում ճկուն ընտրելով տարբերակների համադրությունը։
Տեսնել տարբեր վաճառակետերում իր կողմից կուտակված բոնուսային միավորներն (հարթակի գործընկերների թվային բոնուսային քարտերի տեսքով) ու գործարքների ամբողջ պատմությունը։
Վաճառակետերի համար idplus-ը հարթակ է, որով նրանք հեշտությամբ և առանց ներդրումների կստեղծեն իրենց սեփական թվային լոյալության համակարգը և կկառավարեն այն ամբողջական և առավել ճկուն գործիքակազմի շնորհիվ՝ ստանալով հնարավորություն․
Լիովին թվայնացնել լոյալության համակարգերը,
Ներդնել բոնուսների և քեշբեքերի հաշվարկման և տրամադրման սեփական մեխանիզմ ընտրած պայմաններով և տարբեր գործոններից կախված,
Առաջարկել թվային նվեր-քարտեր, իսկ դրանց գնորդներին՝ քեշբեքեր։
Իրենց հաճախորդներին առաջարկել ամենատարբեր ակցիաներ հատուկ պայմաններով՝ անգամ նշելով ակցիայի օրը, ժամը, կտրոնի գումարը, կոնկրետ ապրանքատեսակը և այլն։
Գնահատել իրենց լոյալության ծրագրերի կամ ակցիաների արդյունավետությունը հարթակում պատրաստի հաշվետվությունների միջոցով։
Ինչպե՞ս է գործում idplus լոյալության հարթակը․
Նպատակ ունենալով դառնալ լոյալության ունիվերսալ թվային հարթակ՝ idplus-ի թիմն իրացրեց հարթակի օգտագործման հնարավորությունները, որոնք առավելագույնս հարմարավետ են թե՛ օգտատերերի, թե՛ գործընկերների համար
Բոնուսներ, քեշբեքներ, նվեր քարտեր տրամադրող գործընկերների ցանկին կարելի է ծանոթանալ idplus հավելվածի «Առաջարկներ» բաժնում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/12/05 22:00
Դեկտեմբերի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում
Լուրեր | 2025/12/05 20:20
Դեկտեմբերի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
-
Կահույք, որ պատմություն ունի. Շկաֆի 35 տարվա որակը
2025/12/07/ 11:17 -
Դեկտեմբերի 6-ի կարևոր լուրերը
2025/12/06/ 20:20 -
2026-ի բիզնես-թրենդները՝ արհեստական բանականությունից մինչև հաճախորդի վարք
2025/12/06/ 18:06 -
«Սլավմեդ»-ը Հայաստանում առաջինն է ներդրել ռոբոտային վիրաբուժության համակարգ
2025/12/06/ 12:39 -
Հոդերի սիմֆոնիան. երբ ամեն ձայն կարևոր է | MedTime 8
2025/12/06/ 12:12 -
Դեկտեմբերի 5-ի բիզնես լուրերը
2025/12/05/ 22:00 -
Դեկտեմբերի 5-ի կարևոր լուրերը
2025/12/05/ 20:20 -
Ինչու է փողը մեզ վրա հոգեբանական ազդեցություն ունենում․ ինչպես խուսափել սեփական «ես»-ը կորցնելուց
2025/12/05/ 19:00 -
Ինչ փոփոխություններ են կատարվել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում
2025/12/05/ 18:58 -
ԱրարատԲանկը մասնակցել է WEPs «Կանանց հզորացման սկզբունքները Հայաստանում» համաժողովին
2025/12/05/ 18:07
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 2025 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 2025 Թ․
Իտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ Հայաստանում
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 2025 Թ․