Ինչպես կառավարել բիզնեսն անորոշ ժամանակներում
Լուրեր |
Բիզնես նախաճաշ Անորոշ ու անկայուն ժամանակահատվածում բիզնեսի առանձնահատուկություններն ու խնդիրները, նոր զարգացման հարցերն են քննարկում գործարար ոլորտի, պետական համակարգի ու դեսպանատների ներկայացուցիչները: Բիզնես հանդիպումը կազմակերպել են «Գալաքսի» ընկերությունների խումբն ու Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիան: Հայաստանում հիմնադրված եվրոպական բիզնես ասոցիացիային «Գալաքսի» ընկերությունների խումբը միացել է 2018-ին եւ դարձել է ասոցիացիայի պատվավոր անդամ: Ասոցիացիայի հետ պարբերաբար կազմակերպում են տարատեսակ միջոցառումներ: «Գալաքսի» ընկերությունների խմբի գլխավոր տնօրենի տեղակալ, ռազմավարության և ինովացիայի տնօրեն Էդգար Կարապետյանը ներկայացրեց արտաքին ազդեցության չորս հիմնական շոկերը, որոնք ազդում են Հայաստանի տնտեսության վրա: Առաջինը ռուս-ուկրաինական պատերազմն է, երկրորդը` Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների հետեւանքը, երրորդը` համաշխարհային գնաճը` հատկապես պարենային ապրանքների, եւ չորրորդը` տոկոսադրույքների հնարավոր փոփոխությունը: Էդգար Կարապետյանը կարծում է, որ լուծումը պետք է լինի պրոակտիվ: Հարկավոր է օգտվել ստեղծված հնարավորություններից, որովհետեւ թվարկված երեւույթներից ոչ բոլորն են բացասաբար ազդում մեր տնտեսության վրա: Էդգար Կարապետյանը սակայն միաժամանակ շեշտում է` չպետք է մոռանալ, որ դա հարատեւ աճ չէ, արտաքին գործոնով է պայմանավորված: Դրա դադարեցման հետեւանքը կարող է նույնքան ծանր ազդեցություն ունենալ ոլորտների կրճատման ուղղությամբ: TK&Partners իրավաբանական գրասենյակի կառավարող գործընկեր տնօրեն Վարուժան Ավետիքյանն անդրադարձավ Ռուսաստանից եւ Ուկրաինայից Հայաստան տեղափոխված բիզնեսի առաջացրած մարտահրավերներին: Ներկայացրեց, թե Հայաստանից դրանից ինչ կարող է շահել եւ կորցնել: «Գալաքսի» ընկերությունների խմբի գլխավոր տնօրենի` բիզնես գործառնությունների գծով տեղակալ Էլինա Գաբրիելյանը ներկայացրեց ընկերության վերջին երկու տարվա քաղաքականությունը, քայլերի հերթականությունը, ներդրումային ծրագրերն ու ստացած արդյունքը: Էլինա Գաբրիելյանն ասաց, որ անորոշության պայմանում ստիպված են եղել վերանայել ռազմավարությունը` առանց վերանայելու տեսլականը: Միջոցառմանը մասնակցում էր Նաեւ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արմեն Արզումանյանը: Նա ողջունեց մասնակիցներին եւ կարեւոր համարեց նմանատիպ քննարկումների անցկացումը: Բիզնես նախաճաշի մասնակիցները լսեցին բանախոսներին, քննարկեցին խնդիրները, համադրեցին օրակարգը եւ շեշտեցին` հանդիպումն արդյունավետ էր:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Դեկտեմբերի 7-ի կարևոր լուրերը
2025/12/07/ 20:20 -
Փոքր ֆինանսական սխալների մեծ հետևանքները․ ինչպես են մանր թերությունները սպառնում ամբողջ բիզնեսին
2025/12/07/ 17:56 -
Կահույք, որ պատմություն ունի. Շկաֆի 35 տարվա որակը
2025/12/07/ 11:17 -
Դեկտեմբերի 6-ի կարևոր լուրերը
2025/12/06/ 20:20 -
2026-ի բիզնես-թրենդները՝ արհեստական բանականությունից մինչև հաճախորդի վարք
2025/12/06/ 18:06 -
«Սլավմեդ»-ը Հայաստանում առաջինն է ներդրել ռոբոտային վիրաբուժության համակարգ
2025/12/06/ 12:39 -
Հոդերի սիմֆոնիան. երբ ամեն ձայն կարևոր է | MedTime 8
2025/12/06/ 12:12 -
Դեկտեմբերի 5-ի բիզնես լուրերը
2025/12/05/ 22:00 -
Դեկտեմբերի 5-ի կարևոր լուրերը
2025/12/05/ 20:20 -
Ինչու է փողը մեզ վրա հոգեբանական ազդեցություն ունենում․ ինչպես խուսափել սեփական «ես»-ը կորցնելուց
2025/12/05/ 19:00
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 2025 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 2025 Թ․
Իտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ Հայաստանում
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 2025 Թ․