«Մի դրամի ուժը» երկու տարեկան է
Լուրեր |
«Մի դրամի ուժ»–ը հայկական PR մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել է տարվա լավագույն նախաձեռնություն։ Ծրագիրն արդեն 2 տարեկան է և հասցրել է «մի դրամներով» հավաքել 83 մլն դրամ։
Իդրամ ընկերության տնօրեն Արսեն Քդենյանի խոսքով դա հաճելի ու նաև պարտավորեցնող մրցանակ է․ «Երկու տարի առաջ, երբ սկսեցինք նախագիծը, շատերը չէին հավատում, որ մի դրամով հնարավոր է խնդիրներ լուծել մեր երկրի համար»։
Նախաձեռնությունը սկսվել է համավարակի ժամանակ և պատրաստվում է շարունակել գործունեությունը՝ հավաքված փողը հատկացնելով երկրի տարբեր ոլորտների խնդիրների լուծմանը։
Արսեն Քդենյանն ասում է, որ ոլորտները այնքան շատ են, որ երբեմն դժվարանում են ընտրել, որովհետև կարիքները մեր երկրում, դժբախտաբար, շատ են։
IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ Հայաստանում գործող յուրաքանչյուր կազմակերպություն պետք է պատասխանատվություն կրի հանրության առջև և իրականացնի նմանատիպ նախաձեռնություններ․ «Անչափ շնորհակալ ենք, որ «Մի դրամի ուժը» ոչ միայն նկատվել, այլև կարևոր է համարվել մրցանակաբաշխության կողմից, որովհետև կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը մեր երկրում պետք է մեծ դեր ունենա»:
Հաճախորդը պարզապես կատարում է վճարումը, իսկ «մի դրամը» հատկացնում են IDBank–ը և Իդրամը։ Այժմ «Մի դրամի ուժ»–ի շահառուն Հայաստանի մանուկներ հիմնադրամն է, նախաձեռնության հուլիս ամսվա շահառուն կլինի «ՔայլՏեք» ընկերությունը։
Նախաձեռնության մասնակիցները վստահեցնում են «Մի դրամի ուժը» դեռ շատ ասելիք ունի։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/12/05 22:00
Դեկտեմբերի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում
Լուրեր | 2025/12/05 20:20
Դեկտեմբերի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
-
Կահույք, որ պատմություն ունի. Շկաֆի 35 տարվա որակը
2025/12/07/ 11:17 -
Դեկտեմբերի 6-ի կարևոր լուրերը
2025/12/06/ 20:20 -
2026-ի բիզնես-թրենդները՝ արհեստական բանականությունից մինչև հաճախորդի վարք
2025/12/06/ 18:06 -
«Սլավմեդ»-ը Հայաստանում առաջինն է ներդրել ռոբոտային վիրաբուժության համակարգ
2025/12/06/ 12:39 -
Հոդերի սիմֆոնիան. երբ ամեն ձայն կարևոր է | MedTime 8
2025/12/06/ 12:12 -
Դեկտեմբերի 5-ի բիզնես լուրերը
2025/12/05/ 22:00 -
Դեկտեմբերի 5-ի կարևոր լուրերը
2025/12/05/ 20:20 -
Ինչու է փողը մեզ վրա հոգեբանական ազդեցություն ունենում․ ինչպես խուսափել սեփական «ես»-ը կորցնելուց
2025/12/05/ 19:00 -
Ինչ փոփոխություններ են կատարվել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում
2025/12/05/ 18:58 -
ԱրարատԲանկը մասնակցել է WEPs «Կանանց հզորացման սկզբունքները Հայաստանում» համաժողովին
2025/12/05/ 18:07
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 2025 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 2025 Թ․
Իտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ Հայաստանում
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 2025 Թ․