Այս տարվա 7 ամսում ռեկորդային ծավալի գումար է փոխանցվել Հայաստան
Լուրեր |
Այս տարվա հուլիսին ֆիզիկական անձինք բանկերի միջոցով Հայաստան ավելի քիչ գումար են փոխանցել, քան հունիսին: Հունիսին փոխանցված գումարների ծավալը կազմել էր 597 մլն 786 հազար դոլար, հուլիսինը՝ 567 մլն 721 հազար դոլար։ Հիմնական փոխանցումները կրկին Ռուսաստանի Դաշնությունից են՝ 442 մլն 684 հազար դոլար։ Հաջորդ ամենաշատ փոխանցումները հուլիսին կատարվել են ԱՄՆ-ից՝ կազմելով 56 մլն 727 հազար դոլար։ Ընդհանուր առմամբ բանկերի միջոցով այս տարվա հուլիսի 31-ի դրությամբ Հայաստան է փոխանցվել 2,437,721,000 դոլար: Այս տարվա փոխանցումների ռեկորդային աճը տնտեսագետները պայմանավորում են Հայաստան ժամանած ռուսաստանցիների գործարքներով։ Ըստ հաշվարկների՝ Հայաստան ժամանած ռուս մասնագետների թիվը, որոնք հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից են, տատանվում է 50-70 հազարի սահմաններում: Հայաստանում այս տարի ընդհանուր առմամբ գրանցվել են ռուսական ծագմամբ մոտ 850 ընկերություն և 350 անհատ ձեռնարկատեր: Մոտ 40 հազար իրավաբանական և ֆիզիկական անձինք ավելի քան 100 հազար հաշիվ են բացել հայաստանյան բանկերում: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Նոյեմբերի 18-ի կարևոր լուրերը
2025/11/18/ 20:20 -
Ինչու է նոր սերունդը հրաժարվում «կյանքը աշխատանքին նվիրվելու» գաղափարից
2025/11/18/ 19:00 -
Կոնվերս Բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր
2025/11/18/ 16:28 -
2025 թ.-ի հունվարից սեպտեմբեր Հայաստանից Ռուսաստան արտահանվել է 28 մլն դոլարի իշխան ձուկ
2025/11/18/ 16:20 -
Հայաստանում տրանսպորտային միջոցների թիվն ավելացել է 45 հազարով
2025/11/18/ 14:48 -
Sony Pictures-ը մշակում է Լաբուբուի մասին լիամետրաժ ֆիլմ
2025/11/18/ 13:18 -
Հանրային քննարկման է ներկայացվել նոր ծրագիր՝ Արցախից տեղահանված 1-3 անդամ ունեցող ընտանիքների բնակապահովմանն առնչվող հարցերի լուծման համար
2025/11/18/ 12:23 -
Ստեղծվում է Երևանի երթևեկության կառավարման կենտրոն
2025/11/18/ 12:19 -
Կեչուտում ջրային աղբյուրի աղտոտումը որևէ առնչություն չունի Ամուլսարի հետ․ Լիդիան Արմենիա
2025/11/18/ 11:58 -
Սամվել Կարապետյանի խափանման միջոց կալանքը 2 ամսով երկարաձգվել է
2025/11/18/ 11:56
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 2025Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 2025Թ.
IDBANK-Ը ԵՎ ԻԴՐԱՄԸ՝ «ՍԻՄՖՈՆԻԿ ԱՆՏԱՌԻ» ԿՈՂՔԻՆ
ԻԴՐԱՄԸ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԿՐԻՊՏՈ ԲՈՐՍԱ ByBit-Ը ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ