Ի՞նչ է ապրանքի թվային դրոշմավորումը
Ապրանքի թվային դրոշմավորումը հսկիչ (նույնականացման) նշանի՝ DataMatrix հատուկ թվային ծածկագրի տեղադրումն է, որն ապահովում է ապրանքի արդի վիճակի վերահսկողությունը։ Այս ծածկագիրը տպագրվում կամ փակցվում է ապրանքի փաթեթավորման վրա՝ հնարավորություն տալով սպառողին և պետական կառույցներին իմանալ, թե ապրանքը երբ և ում կողմից է արտադրվել կամ ներմուծվել։
Ինչու՞ է անհրաժեշտ դրոշմավորումը
Դրոշմավորումը կարևոր է ինչպես պետության, այնպես էլ սպառողների և տնտեսվարողների համար:
- Պետական վերահսկողություն: Պետությունը վերահսկում է շրջանառությունում գտնվող յուրաքանչյուր ապրանքը, պայքարում է զեղծարարության դեմ, իսկ դա կարևոր է հարկային վարչարարության բարելավման համար։
- Սպառողի պաշտպանություն: Սպառողները կարող են ստուգել ապրանքի իսկությունն ու սպառման ժամկետը՝ օգտագործելով e-Mark բջջային հավելվածը, ինչը նրանց վստահություն է հաղորդում ապրանքի որակի նկատմամբ։
- Տնտեսվարողի պաշտպանություն: Տնտեսվարողները պաշտպանվում են անբարեխիղճ մրցակցությունից, քանի որ շուկան զերծ է մնում կրկնօրինակումներից և կեղծված ապրանքների շրջանառությունից։
- Գրանցման դիմում: Այս քայլը կարելի է իրականացնել էլեկտրոնային կամ թղթային եղանակով։
- Պայմանագրի կնքում: Անհրաժեշտ է կնքել պայմանագիր ազգային օպերատորի հետ։
- Մուտքային տվյալների ստացում: Կիրառողի համար ստանում են մուտքային անուն և գաղտնաբառ։
- Համակարգում աշխատողների գրանցում: Համակարգից օգտվելու համար անհրաժեշտ է գրանցել համապատասխան աշխատակիցներին։
- Ծածկագրերի ձեռքբերում: Պետք է ձեռք բերել անհրաժեշտ ծածկագրեր։

