Վենեսուելան դադարեցրել է նավթի մատակարարումները Եվրոպա. Reuters
Լուրեր |
Վենեսուելան դադարեցրել է հում նավթի մատակարարումները Եվրոպա ՝ խնդրելով իտալական Eni-ին և իսպանական Repsol-ին վառելիք մատակարարել իրեն ՝ էներգառեսուրսի ապագա մատակարարումների դիմաց,- հայտնում է Reuters-ը։
Վենեսուելական նավթագազային PDVSA ընկերությունը «այլևս շահագրգռված չէ» մայիսին ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից թույլատրված գործարքներով ՝ նավթը պարտքով փոխանակելու համար: Վենեսուելական նավթի մատակարարումները Իսպանիայում նավթավերամշակման գործարաններին օգնել են Եվրոպային նվազեցնել ռուսական նավթի գնումները Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից ի վեր:
Գործակալության աղբյուրի խոսքով ՝ PDVSA-ն ցանկանում է վերադառնալ նավթի սվոպներին, սակայն դա դեռ հնարավոր չէ։
«Նավթ պարտքի դիմաց» ձևաչափով գործարքները հետաքրքիր չեն», - Reuters-ին ասել է աղբյուրը:
Զեկույցում նշվում է, որ գործարքի վերադասավորումը կարող է օգնել PDVSA-ին վերակենդանացնել իր գործունեությունը «Օրինոկոյի գոտում» գերծանր նավթի արդյունահանման համար և բարելավել իրավիճակը Վենեսուելայում վառելիքի դեֆիցիտի հետ կապված:
Միացյալ Նահանգները Վենեսուելային թույլատրել է 2022 թվականի հուլիսին Եվրոպա նավթ մատակարարել իտալական Eni SpA-ին և իսպանական Repsol SA-ին։ Բացի այդ, Վաշինգտոնը չեղարկել է պատժամիջոցները, որոնք խոչընդոտում են ամերիկյան և եվրոպական նավթային ընկերությունների աշխատանքը Վենեսուելայում։
Ավելի վաղ գերմանական Handelsblatt թերթը գրել էր, որ Վենեսուելան 3,8 մլն բարել նավթ կմատակարարի իտալական Eni կոնցեռնին և իսպանական Repsol կոնցեռնին։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/11/18 22:00
Նոյեմբերի 18-ի բիզնես լուրերը
Լուրեր | 2025/11/18 20:20
Նոյեմբերի 18-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
-
Ամփոփվել են Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 20-րդ օլիմպիադայի արդյունքները
2025/11/19/ 11:16 -
Ջրի համաշխարհային սպառումը ընդամենը երկու տասնամյակում աճել է 25%-ով
2025/11/19/ 10:54 -
Սոցփաթեթի շահառուներն ինչպե՞ս են ներառվելու առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում
2025/11/19/ 10:49 -
Նոյեմբերի 18-ի բիզնես լուրերը
2025/11/18/ 22:00 -
Նոյեմբերի 18-ի կարևոր լուրերը
2025/11/18/ 20:20 -
Ինչու է նոր սերունդը հրաժարվում «կյանքը աշխատանքին նվիրվելու» գաղափարից
2025/11/18/ 19:00 -
Կոնվերս Բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր
2025/11/18/ 16:28 -
2025 թ.-ի հունվարից սեպտեմբեր Հայաստանից Ռուսաստան արտահանվել է 28 մլն դոլարի իշխան ձուկ
2025/11/18/ 16:20 -
Հայաստանում տրանսպորտային միջոցների թիվն ավելացել է 45 հազարով
2025/11/18/ 14:48 -
Sony Pictures-ը մշակում է Լաբուբուի մասին լիամետրաժ ֆիլմ
2025/11/18/ 13:18
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 2025Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 2025Թ.
IDBANK-Ը ԵՎ ԻԴՐԱՄԸ՝ «ՍԻՄՖՈՆԻԿ ԱՆՏԱՌԻ» ԿՈՂՔԻՆ
ԻԴՐԱՄԸ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԿՐԻՊՏՈ ԲՈՐՍԱ ByBit-Ը ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ