Հայաստանում 2025-ի 3-րդ եռամսյակում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
Լուրեր |
Խորհուրդը կշարունակի մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները։
Կենտրոնական բանկից հայտնել են, որ 2025 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվությունն ավելացել է: Բարձր տնտեսական ակտիվությանը շարունակել է զգալիորեն նպաստել շինարարության եւ ծառայությունների ճյուղերի բարձր աճը, ինչպես նաեւ որոշ կարճաժամկետ ոչ կառուցվածքային գործոնների ազդեցությունը: 2024 թվականին եւ 2025 թվականի առաջին եռամսյակում արձանագրված դանդաղումից հետո, 2025 թվականի երկրորդ եւ երրորդ եռամսյակներում արձանագրվել է տեղական ապրանքների եւ ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկի աճ: Միեւնույն ժամանակ, ներքին պահանջարկի հետագա միտումների վերաբերյալ անորոշությունները պահպանվում են:
«Նման իրավիճակում, պահանջարկի ազդեցությունը գնաճի վրա դեռեւս գնահատվում է չեզոք,
իսկ գնաճի ընթացիկ միտումներն առավելապես պայմանավորված են որոշ առաջարկի գործոններով:
Զուգահեռաբար՝ աշխատավարձերի աճը, կոշտ գներով բնութագրվող ծառայությունների գնաճը
եւ գնաճային սպասումները հիմնականում դրսեւորում են կայունացման միտումներ: Միաժամանակ,
կարճաժամկետ եւ միջնաժամկետ հորիզոնում առկա են հարկաբյուջետային քաղաքականության կողմից
ներքին պահանջարկի ընդլայնման ռիսկեր: Մակրոտնտեսական ընթացիկ զարգացումների պայմաններում
ՀՀ ֆինանսական շուկայի մասնակիցները, ընդհանուր առմամբ, ակնկալում են, որ ՀՀ կենտրոնական
բանկը միջնաժամկետ հորիզոնում աստիճանաբար կնվազեցնի քաղաքականության տոկոսադրույքը
մինչեւ 6.25-6.50%:
Քննարկված ռիսկերի եւ առկա անորոշությունների պայմաններում, մի կողմից՝
Խորհուրդը դիտարկել է Ա տիպի սցենարներ՝ կապված հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությամբ
համաշխարհային չեզոք տոկոսադրույքների հնարավոր աճի, ինչպես նաեւ ներքին տնտեսությունում
ավելցուկային պահանջարկի պայմանների ձեւավորման հետ, որոնք պահանջում են շուկայական
սպասումների համեմատությամբ քաղաքականության ավելի բարձր տոկոսադրույքների ուղի։ Մյուս
կողմից՝ Խորհուրդը քննարկել է Բ տիպի սցենարներ՝ ներառյալ համաշխարհային տնտեսության
աճի դանդաղման հեռանկարի եւ անշարժ գույքի գների հնարավոր, աստիճանական ճշգրտման պայմաններում
տնտեսությունում թույլ պահանջարկի միջավայրի ձեւավորման ու խորացման վերաբերյալ ռիսկեր,
որոնք ենթադրում են շուկայական սպասումների համեմատությամբ քաղաքականության ավելի ցածր
տոկոսադրույքների ուղի: Արդյունքում՝ կարեւորելով Ա տիպի սցենարներից բխող մակրոտնտեսական
ազդեցությունների կառավարման անհրաժեշտությունը՝ ՀՀ ԿԲ խորհուրդը ներկա շրջափուլում
որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։
Խորհուրդը կշարունակի մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները
եւ պատրաստ է ձեռնարկելու համարժեք գործողություններ՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճի
3% նպատակի եւ գների կայունության ապահովման համար»,- ասվում է ԿԲ հաղորդագրությունում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Դեկտեմբերի 7-ի կարևոր լուրերը
2025/12/07/ 20:20 -
Փոքր ֆինանսական սխալների մեծ հետևանքները․ ինչպես են մանր թերությունները սպառնում ամբողջ բիզնեսին
2025/12/07/ 17:56 -
Կահույք, որ պատմություն ունի. Շկաֆի 35 տարվա որակը
2025/12/07/ 11:17 -
Դեկտեմբերի 6-ի կարևոր լուրերը
2025/12/06/ 20:20 -
2026-ի բիզնես-թրենդները՝ արհեստական բանականությունից մինչև հաճախորդի վարք
2025/12/06/ 18:06 -
«Սլավմեդ»-ը Հայաստանում առաջինն է ներդրել ռոբոտային վիրաբուժության համակարգ
2025/12/06/ 12:39 -
Հոդերի սիմֆոնիան. երբ ամեն ձայն կարևոր է | MedTime 8
2025/12/06/ 12:12 -
Դեկտեմբերի 5-ի բիզնես լուրերը
2025/12/05/ 22:00 -
Դեկտեմբերի 5-ի կարևոր լուրերը
2025/12/05/ 20:20 -
Ինչու է փողը մեզ վրա հոգեբանական ազդեցություն ունենում․ ինչպես խուսափել սեփական «ես»-ը կորցնելուց
2025/12/05/ 19:00
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 2025 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 2025 Թ․
Իտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ Հայաստանում
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 2025 Թ․