ABNews

ՌԴ հետ սննդամթերքի և պարարտանյութերի արտահանմանն օժանդակելու մասին համաձայնագրի ժամկետը լրանում է և չի երկարաձգվի. ՄԱԿ

Լուրեր | 2025/07/14 05:45

ՌԴ  հետ  սննդամթերքի  և  պարարտանյութերի արտահանմանն  օժանդակելու  մասին  համաձայնագրի  ժամկետը  լրանում  է  և  չի  երկարաձգվի. ՄԱԿ
ՄԱԿ-ից հայտարարել են, որ այս հուլիսից կդադարի գործել Ռուսաստանի հետ 2022 թվականին ստորագրված համաձայնագիրը, որը վերաբերում էր ռուսական սննդամթերքի և պարարտանյութերի արտահանմանը նպաստելուն։ Ռուսաստանը ամենատարբեր տեսակի սննդամթերքի և աշխարհի խոշորագույն պարարտանյութերի արտադրողն է, սակայն 2022 թվականին ռուսական արտահանումը կտրուկ նվազել է Արևմուտքի պատժամիջոցների հետևանքով։ Դա հանգեցրել է սննդի պակասի և գների աճի ամբողջ աշխարհում, և հատկապես ծանր հարված է հասցրել զարգացող աղքատ երկրներին։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը