Թուրքական ապրանքանիշերը ցանկանում են իրենց խանութները բացել Ռուսաստանում. «Известия»
Լուրեր |
Հագուստի և կենցաղային ապրանքների մի քանի թուրք արտադրողներ մտադիր են գործունեություն ծավալել ռուսական շուկայում։ Այդ մասին գրում է «Известия»-ն։
Ռուսաստանի Դաշնությունում թուրքական բիզնեսով զբաղվող Surenkok Moscow-ի ղեկավար Օմուր Սուրենկոկը մանրամասնել է, որ խոսքը adL, Mudo, Ltb, Twist և İpekyol ապրանքանիշերի մասին է։ Թվարկված ապրանքանիշերից մի քանիսը ներկայացվել են ռուսական շուկայում, սակայն լքել են այն ՝ չդիմանալով արևմտյան մանրածախ առևտրային ընկերությունների մրցակցությանը: «Ընկերությունները ծրագրում են բազմաթիվ կետեր բացել Մոսկվայում և մարզերում ՝ յուրաքանչյուրը 100-ից ավելի: Առաջինը կբացվեն adL խանութները»,- ասել է Սուրենկոկը։ Նա նշել է, որ այդ մարդիկ հասկանում են, թե ինչպես պետք է աշխատել Ռուսաստանի համար. նրանք գիտեն հաճախորդի նախընտրությունների մասին։
Ռուսաստանի առևտրի կենտրոնների խորհրդի նախագահ Դմիտրի Մոսկալենկոն հաստատել է, որ բանակցություններ են ընթանում թուրքական ընկերությունների հետ։
Ավելի վաղ Uniqlo-ն հերքել էր Ռուսաստանում խանութների մոտալուտ բացման մասին լուրերը։ Մարտի 10-ին ամենօրյա հագուստի ճապոնական արտադրողը և մանրածախ առևտուրով զբաղվող Uniqlo-ն հայտարարել էր Ռուսաստանում աշխատանքը դադարեցնելու մասին։
Հիշեցնենք նաև, որ 2022 թվականի մարտին Inditex-ը, որին պատկանում են Zara, Massimo Dutti, Bershka, Oysho, Pull&Bear և Stradivarius խանութները, դադարեցրել է վաճառքը Ռուսաստանում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/12/05 22:00
Դեկտեմբերի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում
Լուրեր | 2025/12/05 20:20
Դեկտեմբերի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
-
Կահույք, որ պատմություն ունի. Շկաֆի 35 տարվա որակը
2025/12/07/ 11:17 -
Դեկտեմբերի 6-ի կարևոր լուրերը
2025/12/06/ 20:20 -
2026-ի բիզնես-թրենդները՝ արհեստական բանականությունից մինչև հաճախորդի վարք
2025/12/06/ 18:06 -
«Սլավմեդ»-ը Հայաստանում առաջինն է ներդրել ռոբոտային վիրաբուժության համակարգ
2025/12/06/ 12:39 -
Հոդերի սիմֆոնիան. երբ ամեն ձայն կարևոր է | MedTime 8
2025/12/06/ 12:12 -
Դեկտեմբերի 5-ի բիզնես լուրերը
2025/12/05/ 22:00 -
Դեկտեմբերի 5-ի կարևոր լուրերը
2025/12/05/ 20:20 -
Ինչու է փողը մեզ վրա հոգեբանական ազդեցություն ունենում․ ինչպես խուսափել սեփական «ես»-ը կորցնելուց
2025/12/05/ 19:00 -
Ինչ փոփոխություններ են կատարվել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում
2025/12/05/ 18:58 -
ԱրարատԲանկը մասնակցել է WEPs «Կանանց հզորացման սկզբունքները Հայաստանում» համաժողովին
2025/12/05/ 18:07
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 2025 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 2025 Թ․
Իտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ Հայաստանում
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 2025 Թ․