Ղազախստանի նախագահը հանձնարարել է գրավիչ պայմաններ ստեղծել ՌԴ-ից հեռացած ընկերությունների համար
Լուրեր |
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կառավարությանը հանձնարարել է հուսալի պայմաններ ստեղծել ռուսական շուկան լքած օտարերկրյա ընկերությունների ներգրավման համար։ Այս մասին երկրի ղեկավարն ասել է հուլիսի 14-ին Նախարարների կաբինետի ընդլայնված կազմով նիստում,- փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ «Արտասահմանյան գրեթե 1400 խոշոր ընկերություններ դադարեցրել են իրենց գործունեությունը կամ ամբողջությամբ լքել ռուսական շուկան։ Կառավարությունը պետք է բարենպաստ պայմաններ ստեղծի նրանց Ղազախստան տեղափոխելու համար»,- ասել է Ղազախստանի ղեկավարը։ Նրա խոսքով, դա հանրապետությանը լավ հնարավորություններ կտա միջին և վերին վերամշակման ապրանքների արտադրությունն ավելացնելու համար։ Տոկաևը հիշեցրել է, որ նախկինում կառավարությանը խնդրել էր մշակել ներդրումային նախագծեր մշակող արդյունաբերության մեջ և մշակել դրանք պոտենցիալ ներդրողների հետ։ Ղազախստանի ղեկավարը հավելել է, որ այս աշխատանքը դեռ բանակցվում է, կոնկրետ արդյունքներ դեռ քիչ են, նոր նախագծեր դեռ չկան։

Նախօրեին Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան հայտարարել էր, որ հանրապետությունը կարող է օգտագործվել Ռուսաստանի Դաշնություն ապրանքներ ներմուծելու համար այն երկրներից, որոնք հակառուսական պատժամիջոցներ են կիրառել։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Սևանա լճում սիգի որսը արգելվում է մինչև փետրվարի 1-ը
2025/11/19/ 12:27 -
Խնդիրը՝ հնարավորություն. անվճար կրթական ծրագիր ագրոոլորտի տնտեսվարողների համար
2025/11/19/ 12:25 -
Քննարկվել են հայկական բիզնեսների՝ ԱՄՆ շուկա մուտք գործելու ընթացակարգերը
2025/11/19/ 11:37 -
Ամուսինները մեղադրվում են 8.75 մլն դրամի խարդախության մեջ
2025/11/19/ 11:32 -
Ամփոփվել են Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 20-րդ օլիմպիադայի արդյունքները
2025/11/19/ 11:16 -
Ջրի համաշխարհային սպառումը ընդամենը երկու տասնամյակում աճել է 25%-ով
2025/11/19/ 10:54 -
Սոցփաթեթի շահառուներն ինչպե՞ս են ներառվելու առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում
2025/11/19/ 10:49 -
Նոյեմբերի 18-ի բիզնես լուրերը
2025/11/18/ 22:00 -
Նոյեմբերի 18-ի կարևոր լուրերը
2025/11/18/ 20:20 -
Ինչու է նոր սերունդը հրաժարվում «կյանքը աշխատանքին նվիրվելու» գաղափարից
2025/11/18/ 19:00
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 2025Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 2025Թ.
IDBANK-Ը ԵՎ ԻԴՐԱՄԸ՝ «ՍԻՄՖՈՆԻԿ ԱՆՏԱՌԻ» ԿՈՂՔԻՆ
ԻԴՐԱՄԸ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԿՐԻՊՏՈ ԲՈՐՍԱ ByBit-Ը ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ