Անշարժ գույքի շուկան` 12-ամյա պիկին
Լուրեր |
Հայաստանում այս տարվա առաջին կիսամյակում եղել է անշարժ գույքի հետ կապված 96 535 գործարք, որը վերջին 12 տարվա ամենաբարձր ցուցանիշն է, իսկ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գործարքներն ավելացել են մոտ 6 տոկոսով: Կադաստրի կոմիտեի հրապարակած շուկայի վերլուծության կիսամյակային ցուցանիշը ցույց է տալիս, որ գործարքների մեծ մասն իրականացվել է Երևանում: Դրանք հիմնականում վերաբերել են հողերի, բնակարանների ու առանձնատների հետ կապված գործարքներին: Առքուվաճառքի գործարքները նույնպես ամենաշատը եղել են Երևանում: Կիսամյակի ընթացքում գրանցվել է 27 192 առքուվաճառքի գործարք: Կենտրոնում առքուվաճառքն ավելացել է 71 տոկոսով, Մալաթիա-Սեբաստիայում` 48, Ավանում` 41 տոկոսով: Առքուվաճառքի տպավորիչ գործարքների թիվ է գրանցվել Նորք Մարաշում: Դրանց թիվը կրկնապատկվել է` 82-ից հասնելով 173-ի: Կադաստրի կոմիտեն ներկայացրել է նաև Երևանում բնակարանի 1 քմ-ի միջին գինը: Առանց բացառության` վարչական բոլոր շրջաններում գինը բարձրացել է: Կենտրոնում մեկ քառակուսի մետրի արժեքը դարձել է 717 000 դրամ, Արաբկիրում` 507 550 դրամ, Քանաքեռ-Զեյթունում` 373 600 դրամ, Նոր Նորքում` 319 500 դրամ, Էրեբունիում` 326 100 դրամ, Շենգավիթում` 332 000 դրամ, Դավթաշենում` 370 000, Աջափնյակում` 346 100, Մալաթիա-Սեբաստիաում` 324 500, Ավանում` 324 700, իսկ Նուբարաշենում` 197 500 դրամ: Բնակարանների գինը բարձրացել է նաև Գյումրիում` 27 տոկոսով, Էջմիածնում` 26 տոկոսով, Գավառում` 29, Վանաձորում` 32, Դիլիջանում` 24,5, իսկ Աշտարակում` 20 տոկոսով: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Սևանա լճում սիգի որսը արգելվում է մինչև փետրվարի 1-ը
2025/11/19/ 12:27 -
Խնդիրը՝ հնարավորություն. անվճար կրթական ծրագիր ագրոոլորտի տնտեսվարողների համար
2025/11/19/ 12:25 -
Քննարկվել են հայկական բիզնեսների՝ ԱՄՆ շուկա մուտք գործելու ընթացակարգերը
2025/11/19/ 11:37 -
Ամուսինները մեղադրվում են 8.75 մլն դրամի խարդախության մեջ
2025/11/19/ 11:32 -
Ամփոփվել են Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 20-րդ օլիմպիադայի արդյունքները
2025/11/19/ 11:16 -
Ջրի համաշխարհային սպառումը ընդամենը երկու տասնամյակում աճել է 25%-ով
2025/11/19/ 10:54 -
Սոցփաթեթի շահառուներն ինչպե՞ս են ներառվելու առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում
2025/11/19/ 10:49 -
Նոյեմբերի 18-ի բիզնես լուրերը
2025/11/18/ 22:00 -
Նոյեմբերի 18-ի կարևոր լուրերը
2025/11/18/ 20:20 -
Ինչու է նոր սերունդը հրաժարվում «կյանքը աշխատանքին նվիրվելու» գաղափարից
2025/11/18/ 19:00
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 2025Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 2025Թ.
IDBANK-Ը ԵՎ ԻԴՐԱՄԸ՝ «ՍԻՄՖՈՆԻԿ ԱՆՏԱՌԻ» ԿՈՂՔԻՆ
ԻԴՐԱՄԸ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԿՐԻՊՏՈ ԲՈՐՍԱ ByBit-Ը ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ