Իլոն Մասկ. Neuralink-ը կթողարկի տեսողությունը վերականգնող պրոդուկտ
Bitcoin ETF-ների թեժ մեկնարկը հիմնականում պայմանավորված է մանրածախ ներդրողներով
ԱՄՆ-ն 2024 թ. 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին պաշտպանության համար
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
Ավելանում է Վրաստանից Գերմանիա չվերթների հաճախականությունը` պայմանավորված ամռանը Եվրո-2024-ի անցկացմամբ
«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Բաբկեն Թունյան
Qatar Airways-ը ներկայացրել է ԱԲ-ով գործող առաջին վիրտուալ օդուղեկցորդուհուն
Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվել
Ֆրանսիան նպատակադրված է մինչև 2027-ը նվազեցնել բյուջեի դեֆիցիտը
2024 թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա․ «Վեոլիա Ջուրը» կստանա 1,1մլրդ դրամի սուբսիդավորում
G7-ում քննարկվում է ռուսական նավթի գնի առավելաչափի իջեցման հնարավորությունը
ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար
LinkedIn-ը փորձարկում է TikTok-ի նման վիդեոներ
ՀՀ կառավարությունը հաստատել է Համաշխարհային բանկից 92,3 մլն եվրո վարկի և 16 մլն եվրո դրամաշնորհի ստացման հայտը
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ
Հայաստանը 19 միլիոն դրամի օգնություն կտրամադրի Գազայից տեղահանված անձանց
ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17000 երեխա արդեն տեղավորվել է դպրոցներում. ԿԳՄՍ նախարար
Google-ը ԱԲ նոր գործառույթներ է ներկայացրել Maps-ում և Search-ում. դրանք կօգնեն ճանապարհորդներին
Moody’s-ը հաստատել է Վրաստանի սուվերեն վարկանիշը «Ba2» մակարդակում.
ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան

Moody’s-ը գնահատել է հակամարտության ռիսկերը գլոբալ տնտեսության համար

Մրտ 7, 2022 13:26
28
ADS

Ռուսաստանի ռազմական գործողությունն Ուկրաինայում եւ դրան հաջորդած տնտեսական պատժամիջոցները Մոսկվայի դեմ մեծացրել են համաշխարհային տնտեսության համար ռիսկերը, ասված է Moody’s միջազգային վարկանիշային գործակալության ուսումնասիրության մեջ, հաղորդում է Finmarket-ը։

Հետեւանքների մասշտաբները կախված կլինեն ճգնաժամի տեւողությունից եւ խորությունից, կարծում են փորձագետները։ «Ռազմական հակամարտության սրումը կսպառնա Եվրոպայի տնտեսական աճին։ Մնացած աշխարհը կտուժի հումքային շուկաներում գնային շոկից այն ժամանակ, երբ գնաճն արդեն իսկ բարձր է, ինչպես նաեւ Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների ֆինանսական հետեւանքներից եւ ֆինանսական շուկաների անկայունությունից»,- նշել է Moody’s-ի  փոխնախագահ, վարկային ավագ վերլուծաբան Քելվին Դալրիմփլը:

Ռուսաստանն ու Բելառուսն իրենց վրա կզգան ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների կողմից կիրառվող լայնածավալ պատժամիջոցների ուղղակի ազդեցությունը, նշում է գործակալությունը։ Այս պատժամիջոցներն անուղղակի ազդեցություն կունենան օտարերկրյա ընկերությունների վրա, որոնք աշխատում են Ռուսաստանի հետ, ինչպես նաեւ դոմինոյի էֆեկտ կունենան համաշխարհային տնտեսության մեջ, կարծում են վերլուծաբանները։

«Գնային շոկերը հումքային հատվածում կուժեղացնեն գնաճային ճնշումները, հատկապես այն տնտեսություններում, որոնք Ռուսաստանում հումքի խոշոր գնորդներն են: Ներխուժման սկզբից նավթի գները բարձրացել են $100-ից ավել մեկ բարելի դիմաց: Ռուսաստանը մետաղների, այդ թվում՝ ալյումինի, պլատինի, պղնձի եւ պալադիումի խոշոր արտադրող է, եւ այդ հումքային ապրանքների գները նույնպես աճել են ճգնաժամի պատճառով։ Այդ մետաղներն արդյունահանող մյուս երկրները կշահեն գների աճից, սակայն սպառողները կբախվեն ապրանքների արժեքի բարձրացման հետ, քանի որ արտադրողները նրանց վրա կտեղափոխեն ավելացած ծախսերը»,- ասված է Moody’s-ի ուսումնասիրության մեջ:

Ռուսաստանն ու Ուկրաինան կարեւոր դեր են խաղում նեոնի համաշխարհային արտադրության մեջ, որը միկրոչիպերի արտադրության առանցքային բաղադրիչն է, եւ ռազմական հակամարտությունը կարող է սրել կիսահաղորդչային բաղադրիչների, ինչպես նաեւ ավտոմոբիլային ոլորտում մատակարարումների դեֆիցիտը, նշում են փորձագետները:

«Երկու երկրներին բաժին է ընկնում ցորենի համաշխարհային արտահանման մոտավորապես 25%-ը։ Ցորենի եւ այլ հացահատիկային կուլտուրաների գները ներխուժումից հետո կտրուկ աճել են, թեեւ դրա հետեանքները պարենի առաջարկի վրա մեղմ են, քանի որ իրադարձությունները տեղի են ունենում ձմռանն, այլ ոչ թե բերքահավաքի ժամանակ: Ռուսաստանը նաեւ սոյայի արտադրության առաջատարն է, որը նույնպես թանկանում է։ Հավանական է, որ թանկանան նաեւ պարարտանյութերը: Պարենային գնաճի ավելացումն այլ գների աճի հետ մեկտեղ կարող է մեծացնել սոցիալական լարվածությունը որոշ երկրներում»,- ասված հետազոտության մեջ։

Moody’s-ի վերլուծաբանները նաեւ նշում են համաշխարհային ֆինանսական շուկաներում անկայունության աճը հակամարտության սկսվելուց հետո:

«Աշխարհաքաղաքական անորոշությունը, հումքի գների աճը, պատժամիջոցների էսկալացիան եւ բիզնեսի տարածաշրջանային ապակայունացումը բացասաբար կանդրադառնան շուկաների տրամադրությունների վրա: Եթե դա հանգեցնի իրացվելիության վրա զգալի եւ երկարատեւ ճնշման, ապա կվատթարանան ֆինանսավորման ներգրավման պայմանները բարձր ռիսկային վարկառուների եւ զարգացող շուկաներով պետությունների համար, որոնք կախված են կապիտալի գլոբալ հոսքերից։ Այս ֆոնին դոլարը կշարունակի ամրապնդվել»,- ասված է Moody’s -ի վերլուծության մեջ

Մեկնաբանություն