36 կգ ոսկյա ձուլակտորների հափշտակության գործով հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ, 5-ը կալանավորվել է
Ֆրանսիան դարձել է ռուսական գազի հիմնական գնորդը ԵՄ երկրների շարքում
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Կրիպտոարժույթի շուկայում արժեզրկում է տեղի ունենում
ԵՄ ռազմական բյուջեն ռուս-ուկրաինական հակամարտության մեկնարկից ի վեր ավելացել է 20%-ով
ԱՄՀ-ն կանխատեսում է Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ 2024 թվականին
Formula VC-ն ներդում է կատարել Audigo Labs ստարտափում
5-6 տարվա ընթացքում կրթությունը Հայաստանում թանկացել է 20-30 տոկոսով
ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 67 կգ դեղորայքի տեղափոխումը
2022-ի փետրվարի վերջից Ուկրաինան ԱՄՆ-ից ստացել է մոտ 23 միլիարդ դոլարի բյուջետային օգնություն
Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 15 ՃՏՊ. 1 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել
G7-ի և G20-ի անդամ երկրների ֆինանսների նախարարները կհանդիպեն Վաշինգտոնում
ԱՄՆ-ում կառուցվել է աշխարհի ամենամեծ թվային ֆոտոխցիկը՝ 3200 մեգապիքսել լուծաչափով
Wildberries-ը սկսում է մեքենաների վաճառք
ԱՄՆ ՄԶԳ-ն 33 մլն դոլարի աջակցություն կտրամադրի Հայաստանին
ՀՀ-ում ամեն 3-րդ երեխան ապրում է աղքատության մեջ, ԵԱՏՄ-ում ամենաաղքատն ենք համարվում. զեկույց
ՀՀ կենտրոնական բանկը, ArCa-ն եւ ISAA-ը՝ Doing Digital Awards-ի մրցանակակիրներ
Հայաստանը 16 կետով բարելավել է դիրքերը Դրական խաղաղության զեկույցում
Մարտին վարձու աշխատողի չձևակերպման դեպք է արձանագրվել 70 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը կազմել է 34․750 մլն դրամ
Tesla-ի բաժնետոմսերը վերջին երեք ամսում արժեզրկվել են 31 տոկոսով

Frank Media․ Ինչի մասին են բանկիրները զգուշացրել Պուտինին 1 ամիս առաջ

Մրտ 7, 2022 13:47
48
ADS

Ուկրաինայում ռուսաստանյան զորքերի հատուկ գործողությունից մեկ ամիս առաջ ՌԴ պետական բանկերի եւ Կենտրոնական բանկի ներկայացուցիչները գնահատել են տնտեսության համար պատժամիջոցների կոշտ տարբերակի հնարավոր հետեւանքները։

Այս մասին Frank Media-ին պատմել են բանկերի կողմից երկրի ղեկավարության համար պատրաստած նյութերի բովանդակությանը ծանոթ չորս աղբյուր։

Բանկիրներն իրենց գնահատականը ներկայացրել են կառավարությանն ու նախագահ Վլադիմիր Պուտինին։ Զեկույցը պատրաստում էին Սբերբանկի, ՎՏԲ-ի եւ Կենտրոնական բանկի թիմերը։ Միանգամից երեք աղբյուր հավաստիացրել է, որ ֆինանսիստների համար կարեւոր էր իշխանություններին ցույց տալ Ուկրաինայի հետ հակամարտության հետագա սրման տնտեսական հետեւանքները։

«Ռուսաստանի կողմից Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախության ճանաչումն այն ժամանակ դիտարկվում էր որպես ամենակոշտ սցենար։ Անգամ ամենակատաղի երեւակայություն ունեցող մասնակիցները չէին կարող պատկերացնել, թե դա ինչ հետեւանքների կհանգեցնի»,- նշել է նյութերին ծանոթ աղբյուրը։

Պետական բանկերից յուրաքանչյուրը եւ կարգավորիչ մարմինը պատրաստում էին ազդեցության մասին իրենց սեփական գնահատականը՝ ի վերջո բոլոր երեքը համատեղելով մեկ շնորհանդեսի մեջ:

«Մենք հրապարակում ենք դրա հիմնական կետերը, որոնք մեզ հաջողվել է հավաքել եւ հաստատել տարբեր գերատեսչությունների աղբյուրների հետ զրույցում (բոլորն էլ նախընտրել են անանուն մնալ)»,- գրում է Frank Media-ն:

Ֆինանսիստները համակարծիք են եղել, որ կոշտ պատժամիջոցները կհանգեցնեն.

— ՀՆԱ-ի ուժեղ անկմանը՝ 10%-ից սկսած,

— կտրուկ՝ 4%-ից մինչեւ 12% գործազրկության աճին եւ բնակչության եկամուտների նվազմանը,

— բանկերի լրացուցիչ կապիտալիզացիայի անհրաժեշտությանը՝ 5-6 տրիլիոն ռուբլով,

— հիմնական տոկոսադրույքի աճին՝ մինչեւ 20-30%,

— փոխարժեքի բարձրացմանը՝ մինչեւ 150-200 ռուբլի,

— տեխնոլոգիական էմբարգոյի պատճառով երկրի զարգացման հետաձգմանը։

«Լրացուցիչ կապիտալիզացիայի թիվն արտասահմանում արգելափակված ակտիվների գնահատումն է՝ ճշգրտված փոխարժեքի ակնկալվող փոփոխության համար: Սակայն, բացի սրանից, կլինեն նաեւ վարկային կորուստներ, որոնք անհնար է կանխատեսել»,- ասել է Frank Media-ի զրուցակիցներից մեկը։

Նրանք բոլորն էլ նշել են, որ սցենարներից եւ ոչ մեկում չի դիտարկվել պատժամիջոցների կիրառումը ՌԴ Կենտրոնական բանկի դեմ։

Մեկնաբանություն