Անցնող շաբաթվա հետաքրքիր լուրերը ներդրողների համար կարդացեք abnews.am կայքում
Գերազանցության մշակույթ. ինչպես ընկերությունն ավելի հաջողակ դարձնել. հոդվածը կարդացեք abnews.am կայքում
Ռուսաստանում «Ջերմուկի» խմբաքանակների վաճառքի ժամանակավոր սահմանափակումները հանվել են
Տարեկան կտրվածքով Եվրամիությունից տեղի է ունեցել 300 միլիարդ եվրոյի ֆինանսական արտահոսք
Մոսկվայում փոթորիկը 100-ից ավելի ծառ է տապալել
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
2024թ. փետրվարի դրությամբ Հայաստանում շարունակում է բարձր մնալ դոլարիզացիայի մակարդակը
G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության
Հայաստանի տնտեսության 35%-ը իրացվում է Եվրասիական տնտեսական համագործակցության հաշվին. Լավրով
Կստեղծվի «Տաղանդների զարգացման հիմնադրամ»
Ալիևն ապրիլի 22-ին կժամանի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցելու. Կրեմլ
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Լավրով․ ՀՀ–ին բոլորից ձեռնատու է ԵվրԱզԷՍ–ը, հաշված է
Google-ն աշխատանքից ազատել է 28 աշխատակցի, որոնք բողոքել են Իսրայելի հետ ընկերության համագործակցության դեմ
iPhone 17 Plus-ն ավելի փոքր էկրան կունենա
Ռուսաստանում նվազագույն պարենային զամբյուղի արժեքը տարեսկզբից աճել է 1.5%-ով
Կանխատեսվում է, որ տարեվերջին Թուրքիայում գնաճը կկազմի 44.1%
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) պատվիրակության անդամներին
ԱՆ-ից հերքել են լուրերը, թե պետպատվերը հիվանդանոցներում սպառվել է
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով

Ամերիկացի արտադրողներն օգտագործել են իրենց բոլոր հնարավորությունները Եվրոպա գազ մատակարարելու համար

Մրտ 26, 2022 14:49
174
ADS

Բնական գազի ամերիկյան արտադրողներն արդեն օգտագործել են իրենց բոլոր հնարավորությունները Եվրոպա գազ մատակարարելու համար և աշխատում են ընդլայնել դրանք՝ ուկրաինական իրադարձությունների պատճառով էներգետիկ ճգնաժամում իրենց գործընկերներին աջակցելու համար, գրում է ՌԻԱ Նովոստին։

Արդյունաբերական ասոցիացիայի ներկայացուցիչ Դաֆնե Մագնուսոնի խոսքով, այս ձմռանն օգտագործվել են արտահանման բոլոր հնարավորությունները, և լրացուցիչ ծավալներ են ավելացվում էներգետիկայի նախարարության կողմից հաստատված լիցենզիաների միջոցով։ Ամերիկյան բնական գազի մատակարարների ասոցիացիայի անդամները հույս ունեն շուտով իշխանություններից լրացուցիչ արտադրական լիցենզիաներ ստանալ, հավելել է Մագնուսոնը:

Հունվարին Financial Times-ը գրել էր, որ ԱՄՆ-ը բանակցություններ է վարում Կատարի հետ՝ Ուկրաինայում հակամարտության դեպքում Եվրամիություն գազ մատակարարելու համար: Այնուամենայնիվ, ըստ Bloomberg-ի փորձագետների, էմիրության արտադրական հզորությունն արդեն ամբողջությամբ բեռնված է. նրա բեռների մեծ մասն ուղարկվում է Ասիա երկարաժամկետ պայմանագրերով:

Մարտի 24-ին Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարեց Եվրամիության և Միացյալ Նահանգների միջև նոր գործընկերության մասին՝ կապված ԱՄՆ-ից հեղուկ բնական գազի լրացուցիչ մատակարարումների հետ:

 

Մեկնաբանություն