Չինական Pandabuy կայքով բազմահազար կեղծ կոշիկները, այդ թվում կեղծ Adidas Yeezy-ները են վաճառվել
Նախագահ Բայդենը ստորագրել է 95 միլիարդ դոլար արժողությամբ օտարերկրյա օգնության փաթեթը
Էլեկտրական մեքենաների արտադրությունը մեծ վնաս է պատճառում շրջակա միջավայրի վրա, սակայն մարտկոցների վերամշակումը այդ խնդիրըկլուծի
Իրական գործարարի 6 արժեքները. կարդացեք հոդվածը abnews.am կայքում
Սգո օրերի ազդեցությունը տարբեր երկրներում բիզնես գործունեության վրա. կարդացեք հոդվածը abnews.am կայքում
Tatneft-ի բաժնետոմսերն աճել են 2,57%-ով՝ հասնելով 729,7 ռուբլու
ՌԴ արտահանումը եվրոպական երկրներ 24թ-ին նվազել է մինչև $9 մլրդ՝ 23թ. նույն ժամանակահատվածի $18,3 մլրդ փոխարեն
Թուրքիայում ՌԴ դեսպանատունը իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս դատի տալ Turkish Airlines-ին
Չինաստանից ՌԴ մեքենաների և սարքավորումների մատակարարումները մարտին նվազել են 15%-ով՝ կազմելով $2,9 մլրդ
Qiwi-ն չի կարող դիվիդենտներ վճարել արժեթղթերի շուկայում խնդիրների և ռուսական բիզնեսների վաճառքից առաջացած վնասների պատճառով
Պուտինի երդմնակալության արարողությունը տեղի կունենա մայիսի 7-ին
iPhone-ի վաճառքը Չինաստանում առաջին եռամսյակում նվազել է 19%-ով և ցույց է տվել ամենավատ արդյունքը Covid-19 2020-ից ի վեր
«Ինտեր ՌԱՕ»-ն մինչև հոկտեմբերի կեսը հետ կգնի իր բաժնետոմսերի 3,132 միլիարդը (բաժնետիրական կապիտալի 3%-ը) անանուն բաժնետիրոջից
Եռամսյակային հաշվետվությունից հետո Spotify-ի բաժնետոմսերն աճել են 13%-ով. Ընկերության եկամտուտն հասել է 3,6 մլրդ-ի
Google-ը 600 միլիոն եվրո է ներդնում Նիդեռլանդներում տվյալների նոր կենտրոնի համար
Առաջիկա տարիներին Ռուսաստանը նախատեսում է Չինաստանին գազ վաճառել եվրոպական երկրների համեմատ մինչև 28% զեղչով. Bloomberg
Կանադան թույլ է տվել Airbus-ին ինքնաթիռների արտադրության մեջ օգտագործել ռուսական տիտան. Reuters
Volvo-ի բաժնետոմսերը Ստոկհոլմում նվազել են 9%-ով՝ առաջին եռամսյակի ֆինանսական հաշվետվությունների հրապարակումից հետո
Kering-ի (Gucci, Yves Saint Laurent և Balenciaga) բաժնետոմսերը իջել են 10%-ով՝ հասնելով 17թ ի վեր ամենացածր մակարդակին
ԱՄՆ-ում ստեղծել են ռոբոտ, որը կարող է ինքնուրույն հավաքել և վերանորոգել այլ ռոբոտներ

Ինչու՞ և ինչպե՞ս… Անահիտ Սիմոնյանի մի քանի բիզնեսների հետքերով

Ապր 21, 2022 08:25
1,351
ADS

ABNews.amը շարունակում է Ձեզ ներկայացնել հայ հայտնիների հայտնի ու անհայտբիզնեսները: Այս անգամ խոսելու ենք Անահիտ Սիմոնյան երգչուհու, ոչ թե մեկ, այլ մի քանի բիզնեսների մասին:

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը դեռ 9 տարի առաջ սկսեց լրջորեն զբաղվել հագուստների մոդելավորմամբ, սակայն ինչպես ինքն է նշում, սերը մոդելավորման և նորաձևության աշխարհի հանդեպ մեծ է եղել դեռ մանկուց: Սկիզբը եղել է մի քանի հայտնիների համար հատուկ հագուստների ձևավորմամբ, որոնք Անահիտը պարզապես նվիրել է, իսկ այսօր Անահիտն ունի մեծ նորաձևության սրահ` տասնյակ աշխատակիցներով: Շատ հայտնիներ են կրում Անահիտ Սիմոնյանի մոդելավորած զգեստները, ինչպես նաև «Anahit Simonyan Fashion»-ը ժամանակ առ ժամանակ հայկական հավաքածուներ է ներկայացնում, որոնցում առկա են հայ գրողների ստեղծագործություններից հատվածներ:

Ի դեպ, նորաձևության խանութն ունի մասնաճյուղ ԱՄՆում:

Անահիտ Սիմոնյանի 2-րդ բիզնեսը «Isirun»-ն է:«Isirun»-ն իրենից ներկայացնում է օնլայն գեղեցկության սրահ: Պատվերները ընդունվում են հեռախոսազանգի միջոցով, իսկ ծառայությունները մատուցվում են հաճախորդի ցանկացած վայրում` տանը, աշխատավայրում և այլն: Օնլայն գեղեցկության սրահում աշխատում են վարսահարդարներ, դիմահարդարներ, մատնահարդարներ, մերսման մասնագետներ, էլոս էպիլյացիայի մասնագետներ և կոսմետոլոգներ:

Անահիտի խոսքով` «Isirun» առցանց գեղեցկության սրահ ստեղծելու գաղափարը եկել էկարանտինի ընթացքում, երբ ամբողջ երկիրը փակ էր, և գեղեցկության սրահները չէին գործում:

Անահիտ Սիմոնյանի թվով 3-րդ բիզնեսը իրագործման ճանապարհին է: Անահիտը պատրաստվում է բացել իր ռեստորանը, ինչի համար մասնակցել է բիզնես դասընթացների:

«Մտնել այս ամենի մեջ առանց փnրձի ու տղամարդու թիկունքի, հեշտ գործ չէ: Միայն ես կարող էի անցնել նման փnրձության միջով: Բայց կարևnրը չկոտրվելն է»,- նշել է Անահիտը:

Բացի այս` Անահիտը շարունակում է անդավաճան մնալ իր երգարվեստին և ժամանակ առ ժամանակ ներկայանում նոր աշխատանքներով:

ABNewsը մեծ հաջողություններ է մաղթում բիզնես լեդիին:

Մեկնաբանություն