Արբանյակային ինտերնետ՝ առանց սահմանների. Starlink-ը պաշտոնապես Հայաստանում է. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՀՀ տնտեսական աճի տեմպը բավական արագորեն դանդաղում է. «Լույս» հիմնադրամ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հեծանիվով դասի կամ աշխատանքի․ նոր պետական ծրագիր կրթական ոլորտի համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱՄՆ-ում մեքենաների միջին գինը կարող է բարձրանալ 10 հազար դոլարով՝ մաքսատուրքերի պատճառով. The Washington Post
Ովքեր են ընդգրկվել ամենահարուստ մարդկանց եռյակում 2025-ի սկզբին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ավելի քան 3600 բեռնատար սպասում է վրաց-ռուսական սահմանով անցնելուն
Մելանյա Թրամփի հարսանեկան զգեստը վաճառքի հանվել է 45 հազար դոլարով
Թրամփը 25% մաքսատուրքեր է սահմանել ԱՄՆ ներմուծվող ավտոմեքենաների նկատմամբ. BBC
Աճի կեղծ պատրանքը. ինչ է թաքնված ՏԱՑ-ի 8% աճի ետևում. ոլորտներ, որ քաշում են տնտեսությունը ներքև. մանրամասները՝ ABNews.am կայքում
ByteDance-ի հիմնադիրը գլխավորել է Չինաստանի ամենահարուստ մարդկանց վարկանիշը` 57,5 մլրդ դոլարով
Շուրջ 3,5 մլն սիրիացի պատրաստ է վերադառնալ նախկին բնակության վայրեր. ՄԱԿ
Ամերիկացիների 50%-ը դեմ է Գրենլանդիայի և Կանադայի ներառմանը Միացյալ Նահանգների կազմում
Ձեռք բեր քո երազանքների բնակարանը 12%-ով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ոլորտներ, որտեղ 2025-ի փետրվարին արձանագրվել են խոշոր ՀԴՄ խախտումներ. ՊԵԿ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հարավային Կորեայում անտառային հրդեհները 18 մարդու կյանք են խլել
Իլոն Մասկը պատրաստվում է «ռոբոտների լեգեոն» ստեղծել մինչև 2025-ի ավարտը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Պետական պարտքի ճոճանակ․ ինչու է Հայաստանը վերցնում պարտք պարտքը մարելու համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստան–Ռուսաստան տնտեսական համագործակցությունը նոր փուլ է մտնում. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱրարատԲանկ․ հաղթանակը մեկն է՝ ապաքինված երեխայի ժպիտը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ֆինանսապես գրագետ՝ Իդրամ Ջունիորի հետ. դիտեք ABNews.am կայքում

Հինգ տարում Գերմանիան կանցնի Ճապոնիային և կդառնա աշխարհի երրորդ խոշորագույն տնտեսությունը ՀՆԱ-ի. TACC

Հնվ 23, 2023 13:41
60

Առաջիկա հինգ տարվա ընթացքում Գերմանիան համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ցուցանիշով առաջ կանցնի Ճապոնիայից և կդառնա աշխարհի երրորդ խոշոր տնտեսությունը։ Դրան կնպաստեն Ճապոնիայի տնտեսական աճի ցածր տեմպերը և դոլարի նկատմամբ իենի ցածր փոխարժեքը,- հայտնում է ТАСС-ը ՝ հղում անելով Dai-ichi Life ապահովագրական ընկերության հետազոտական ​​ինստիտուտի փորձագետների հաշվարկներին։

«2022 թվականի դրությամբ, Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով, Ճապոնիայի ՀՆԱ-ն գերազանցել է 4,3 տրիլիոն դոլարը։ Գերմանիայում այն ​​6,7%-ով պակաս է եղել։ 2023 թվականին, եթե ընթացիկ միտումները շարունակվեն, տարբերությունը կնվազի մինչև 6% և, ամենայն հավանականությամբ, կզրոյանա հաջորդ հինգ տարիների ընթացքում»,- ասվում է հոդվածում։ Մինչեւ 2010 թվականը Ճապոնիան անվանական ՀՆԱ-ով զիջում էր միայն ԱՄՆ-ին։ Սակայն տնտեսական աճի բարձր տեմպերի շնորհիվ Չինաստանին հաջողվել է Տոկիոյին դուրս մղել այս դիրքից։ Մինչև 2028 թվականը Ճապոնիան կարող է դուրս մնալ լավագույն եռյակից և տեղափոխվել չորրորդ հորիզոնական։


Հունվարի 23-ին Frankfurter Allgemeine Zeitung-ը զեկուցեց Գերմանիայի ՝ բարգավաճման անկման ձգձգվող շրջանի մեջ մտնելու վտանգի մասին: Դա կարող է տեղի ունենալ արդեն այս տասնամյակում ՝ պատճառ հանդիսանալով աշխատուժի պակասը և ցածր արտադրողականությունը: