Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա
Մեր ժողովուրդը հզոր է ու պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները. Վեհափառ
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարան
Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդի
21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ
Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն
Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Բելգիայի արտգործնախարար
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Wildberries-ի շրջանառությունը 2024թ․ կարող է աճել 60 տոկոսով
ԱՄՆ կառավարությունը ունի 212,847 բիթքոյն
Շվեյցարիան լրացուցիչ արգելափակել է 580 միլիոն ֆրանկի ռուսական ֆինանսական ակտիվներ

Սերբիայի նախագահն աշխարհի համար խնդիր է համարել գազի դիմաց վճարումները ռուբլիով

Մրտ 24, 2022 12:26
285
ADS

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը գազի դիմաց վճարումները ռուբլու վերածելու Ռուսաստանի որոշումը խնդիր է համարել աշխարհի համար․ ասված է նրա RTV Pink-ին տված հարցազրույցում։

Մեկ այլ մեծ խնդիր Սերբիայի ղեկավարը անվանել է Եվրոպայում նավթի և գազի գների բարձրացումը։

«Ոմանք կարծում են, որ աշխարհաքաղաքական խաղում փայլուն է  յուանի հետ նավթադոլարին հակադարձելը: Գերմանացիներն արդեն ասել են, որ դա է պայմանագրի խզման պատճառը։ Ես վստահ չեմ այս հարցում, այս ամենը մեզ բերում է նոր ու նոր խնդիրներ»,- իր կարծիքն է հայտնել Վուչիչը։

Նա նաեւ մտահոգություն է հայտնել, որ հարևան Հունգարիան, որը ներառվել է Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական երկրների ցանկում, չի կարողանա գազի դիմաց վճարել ռուբլով։ Սերբիայի նախագահն ընդգծել է, որ Եվրոպայի շատ փոքր երկրներ, որոնք չունեն սեփական գազ ու նավթ, ամբողջովին կախված են ներմուծումից, և նրանց մեծ մասի համար Մոսկվայի որոշումը «անտանելի կլինի»։

Հիշեցնենք, որ մարտի 23-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախարարների  հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Ռուսաստանից բնական գազի և այլ արտահանումների վաճառքը եվրոպական երկրներ և ԱՄՆ շուտով կլինի ռուբլիով։ Պետության ղեկավարը միաժամանակ ընդգծել է, որ Ռուսաստանը կշարունակի բնական գազ մատակարարել այն ծավալներով ու գներով, որոնք ամրագրված են նախկինում կնքված պայմանագրերում։Իր հրամանը կատարելու համար Պուտինը դիմել է Ռուսաստանի բանկին և կառավարությանը՝ խնդրելով մեկ շաբաթվա ընթացքում որոշել Եվրոպայի հետ ռուբլով ֆինանսական գործարքների կարգը։ Պուտինը նաև հանձնարարել է «Գազպրոմին» տալ հրահանգ՝ գազի մատակարարման բոլոր պայմանագրերը ռուբլով արագ փոխանցելու վերաբերյալ,-նշում է Gazeta.ru-ն։

 

 

Մեկնաբանություն