ՀՀ տնտեսական աճի տեմպը բավական արագորեն դանդաղում է. «Լույս» հիմնադրամ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հեծանիվով դասի կամ աշխատանքի․ նոր պետական ծրագիր կրթական ոլորտի համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱՄՆ-ում մեքենաների միջին գինը կարող է բարձրանալ 10 հազար դոլարով՝ մաքսատուրքերի պատճառով. The Washington Post
Ովքեր են ընդգրկվել ամենահարուստ մարդկանց եռյակում 2025-ի սկզբին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ավելի քան 3600 բեռնատար սպասում է վրաց-ռուսական սահմանով անցնելուն
Մելանյա Թրամփի հարսանեկան զգեստը վաճառքի հանվել է 45 հազար դոլարով
Թրամփը 25% մաքսատուրքեր է սահմանել ԱՄՆ ներմուծվող ավտոմեքենաների նկատմամբ. BBC
Աճի կեղծ պատրանքը. ինչ է թաքնված ՏԱՑ-ի 8% աճի ետևում. ոլորտներ, որ քաշում են տնտեսությունը ներքև. մանրամասները՝ ABNews.am կայքում
ByteDance-ի հիմնադիրը գլխավորել է Չինաստանի ամենահարուստ մարդկանց վարկանիշը` 57,5 մլրդ դոլարով
Շուրջ 3,5 մլն սիրիացի պատրաստ է վերադառնալ նախկին բնակության վայրեր. ՄԱԿ
Ամերիկացիների 50%-ը դեմ է Գրենլանդիայի և Կանադայի ներառմանը Միացյալ Նահանգների կազմում
Ձեռք բեր քո երազանքների բնակարանը 12%-ով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ոլորտներ, որտեղ 2025-ի փետրվարին արձանագրվել են խոշոր ՀԴՄ խախտումներ. ՊԵԿ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հարավային Կորեայում անտառային հրդեհները 18 մարդու կյանք են խլել
Իլոն Մասկը պատրաստվում է «ռոբոտների լեգեոն» ստեղծել մինչև 2025-ի ավարտը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Պետական պարտքի ճոճանակ․ ինչու է Հայաստանը վերցնում պարտք պարտքը մարելու համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստան–Ռուսաստան տնտեսական համագործակցությունը նոր փուլ է մտնում. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱրարատԲանկ․ հաղթանակը մեկն է՝ ապաքինված երեխայի ժպիտը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ֆինանսապես գրագետ՝ Իդրամ Ջունիորի հետ. դիտեք ABNews.am կայքում
Վրաստանի շինարարության ոլորտը 2024-ին ստացել է 13.4 մլն դոլար օտարերկրյա ուղղակի ներդրում

Անվանական կրթաթոշակներ լավագույններին. Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան մոտիվացնում է ուսանողներին

Փտր 11, 2025 16:08
63

Փետրվարի 7-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի և ՀՊՏՀ Ֆինանսատնտեսագիտական քոլեջի (ՀՊՏՀ քոլեջ — ASUE college) միջև առկա համագործակցության շրջանակներում  կայացել է 2024-2025թթ. ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի մրցույթում հաղթած ուսանողներին «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի անվանական կրթաթոշակ»-ի հավաստագրերի հանձնման պաշտոնական արարողությունը։

Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի հիմնադիր, «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի անվանական կրթաթոշակ» ծրագրի հեղինակ Վահագն Համբարձումյանը, Ասոցիացիայի նորընտիր նախագահ Հերմինե Թովմասյանը, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ (ՀՊՏՀ — ASUE)-ի «Հաշվապահական հաշվառում և աուդիտ» ֆակուլտետի դեկան Մերի Բադալյանը, ՀՊՏՀ Ֆինանսատնտեսագիտական քոլեջի տնօրեն Լուսինե Կարապետյանը, Ասոցիացիայի Խորհրդի անդամներ, դասախոսներ, նախորդ մրցույթներում հաղթած ուսանողներ, ուսանողների ծնողներ, լրագրողներ և այլ հյուրեր։

Ողջույնի խոսքով հանդես  է եկալ Ասոցիացիայի նորընտիր նախագահ Հերմինե Թովմասյանը, ով շնորհակալություն հայտնել ներկաներին և շնորհավորել ուսանողներին ընդգծելով կրթության դերն ու կարևորությունը և այդ կարևորագույն առաքելության ճանապարհին Ասոցիացիայի որդեգրած կարգախոսը, որ «Ազգային հարստությունը ոչ թե բնական պաշարներն են, այլ կրթoջախները»։

Այնուհետև շնորհավորական ուղերձներով հանդես է եկել Ասոցիացիայի հիմնադիր Վահագն Համբարձումյանը, Ֆինանսատնտեսագիտական քոլեջի տնօրեն Լուսինե Կարապետյանը, ՀՊՏՀ «Հաշվապահական հաշվառում և աուդիտ» ֆակուլտետի դեկան Մերի Բադալյանը, դասախոսներ, հյուրեր։

Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը և քոլեջի տնօրեն Լուսինե Կարապետյանը մրցույթում հաղթած «Հաշվապահական հաշվառում» մասնագիտությամբ 3-րդ կուրսի 8 ուսանողի հանդիսավոր կերպով հանձնել են անվանական կրթաթոշակի հավաստագրերը և մոտիվացնող գրքեր։

«Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի անվանական կրթաթոշակ»-ի տրամադրման մրցույթը կրում է շարունակական բնույթ` նպատակ ունենալով բարձրացնել ուսանողների առաջադիմությունն ու մշտապես կրթվելու ձգտումը։

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: