Ներկայումս Ադրբեջանը, օգտվելով ռազմական և դիվանագիտական մակարդակում գրանցած ձեռքբերումներից, ապահովում է դրանց հանրայնացումը, ընկալելիությունը նաև գիտական շրջանակներում, այլ կերպ ասած՝ զբաղված է գիտական լոբբինգով, որը մեծ ազդեցություն է գործում միջազգային գիտական հանրույթի կողմնորոշումների վրա: Իսկ այն դեպքում, երբ մեր գիտական հանրույթի նեղ մասնագիտական շրջանակների ներկայացուցիչները բավարար չափով աշխատանք չեն իրականացնում միջազգային հանրությանը Հայաստանի և Արցախի անխախտելի կարմիր գծերը հնարավոր գործիքներով հասանելի և ընկալելի դարձնելու համար, ապա դժվար չէ կռահել, թե ինչպիսին կլինի միջազգային գիտական շրջանակների վերաբերմունքն, առհասարակ, հայկականության ֆենոմենի նկատմամբ: Մենք կարիք ունենք գիտակցելու, որ Հայաստանի Հանրապետության հակառակորդ երկրների փաստացի առավելությունը չընդհատվող հետևողականությունն է և սեփական ազգային շահերն առաջ մղելու կամքն ու պատրաստակամությունը: Գուցե լինեն մարդիկ, և պնդեն, որ դրանք խմբային շահեր են, սակայն անկախ դրանից այդ շահերը ծառայում են նրանց դիրքորոշումների լեգիտիմացմանը բոլոր հնարավոր հարթակներում: Իսկ թե որտեղ ենք մենք այս ամենում՝ ներկա փուլում պատասխան չունեցող հարց է…
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.
Մեկնաբանություն