Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
Անցնող շաբաթվա հետաքրքիր լուրերը ներդրողների համար կարդացեք abnews.am կայքում
Գերազանցության մշակույթ. ինչպես ընկերությունն ավելի հաջողակ դարձնել. հոդվածը կարդացեք abnews.am կայքում
Ռուսաստանում «Ջերմուկի» խմբաքանակների վաճառքի ժամանակավոր սահմանափակումները հանվել են
Տարեկան կտրվածքով Եվրամիությունից տեղի է ունեցել 300 միլիարդ եվրոյի ֆինանսական արտահոսք
Մոսկվայում փոթորիկը 100-ից ավելի ծառ է տապալել
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
2024թ. փետրվարի դրությամբ Հայաստանում շարունակում է բարձր մնալ դոլարիզացիայի մակարդակը
G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության
Հայաստանի տնտեսության 35%-ը իրացվում է Եվրասիական տնտեսական համագործակցության հաշվին. Լավրով
Կստեղծվի «Տաղանդների զարգացման հիմնադրամ»
Ալիևն ապրիլի 22-ին կժամանի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցելու. Կրեմլ
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Լավրով․ ՀՀ–ին բոլորից ձեռնատու է ԵվրԱզԷՍ–ը, հաշված է
Google-ն աշխատանքից ազատել է 28 աշխատակցի, որոնք բողոքել են Իսրայելի հետ ընկերության համագործակցության դեմ
iPhone 17 Plus-ն ավելի փոքր էկրան կունենա
Ռուսաստանում նվազագույն պարենային զամբյուղի արժեքը տարեսկզբից աճել է 1.5%-ով
Կանխատեսվում է, որ տարեվերջին Թուրքիայում գնաճը կկազմի 44.1%
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) պատվիրակության անդամներին
ԱՆ-ից հերքել են լուրերը, թե պետպատվերը հիվանդանոցներում սպառվել է

35 հազար դոլարով վաճառվել է կնքված տուփով առաջին iPhone-ը, իսկ Samsung-ը ծաղրել է Apple-ին

Սպտ 7, 2022 21:19
528
ADS

35 հազար դոլարով վաճառվել է կնքված տուփով առաջին iPhone-ը

RR Auction առցանց աճուրդում առաջին սերնդի iPhone-ը փակ տուփով վաճառվել է 35000 դոլարով: Խոսքը 8 ԳԲ ներքին հիշողությամբ A1203 մոդելի մասին է: 8 ԳԲ-ով առաջին սերնդի iPhone-ը սկզբում վաճառվում էր 599 դոլարով:
Սարքը վաճառվել է Apple, Jobs and Computer Hardware աճուրդի ընթացքում, որի ժամանակ վաճառվել է նաեւ մոտ 70 տարբեր այլ լոտ ՝ դրանց թվում են, օրինակ, Apple-1 տպագրական պլատան, որը ձեռքով պատրաստել էր Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը, նաե առաջին սերնդի iPod նվագարկիչը փակ տուփով, որը վաճառվել է 25000 դոլարով:

Նոր գովազդում Samsung-ը ծաղրել է Apple-ին

Samsung ընկերությունն իր YouTube-ալիքում հրապարակել է գովազդային նոր հոլովակ, որում ծաղրել է Apple-ին: Հարավկորեական ընկերությունն ապագա iPhone 14-ը համեմատել է իր ծալովի էկրանով ֆլագմանների հետ: Պատրաստվեք Apple-ի վերջին անոնսներին, որից հետո կհայտնվեք մի աշխարհում, որտեղ ամեն բան կշրջվի, սակայն ոչ դեպի ձեր կողմ,-ասվում է հոլովակում: Samsung-ի ֆլագմանների մյուս առավելությունը Galaxy S22-ում 108 մպ տեսախցիկն է: Նոր iPhone-ը, համեմատության համար, կունենա առավելագույնը 20 անգամ մեծացնելու հնարավորություն:

Samsung-ը նախատեսում է իր կրիպտոարժույթի բորսան գործարկել 2023 թվականին

Samsung ընկերությունների հարավկորեական խումբը նախատեսում է բացել կրիպտոարժույթի սեփական բորսան հաջորդ տարի: Լրատվամիջոցները նշում են, որ Samsung-ը երկրի մի քանի ընկերություններից մեկն է, որը վերջերս փորձել է ֆինանսական մարմիններից ստանալ կրիպտոարժույթի բորսա ստեղծելու լիցենզիա: Սա Samsung-ի առաջին քայլը չէ թվային արժույթի շուկա հիմնելու ուղղությամբ: Այս տարի ընկերությունն արդեն իր Galaxy շարքի սմարթֆոններին ավելացրել է կրիպտոարժույթի
դրամապանակի գործառույթը:

TikTok-ի Android տարբերակում հայտնաբերվել է վտանգավոր խոցելիություն

Microsoft-ի տեղեկատվական անվտանգության մասնագետները TikTok-ի Android տարբերակում հայտնաբերել են կրիտիկական խոցելիություն , որը հարձակվողներին թույլ է տալիս գողանալ չինական սոցցանցի օգտատերերի էջերը: Խոցելիությունն օգտագործելու համար հարկավոր է վնասակար հղում ստեղծել եւ ուղարկել այն զոհին: Նշվում է, որ խոցելիությունն այս պահին հեռացվել է: Microsoft-ի մասնագետները նախապես տեղեկացրել են TikTok մշակողներին հայտնաբերված խնդրի մասին,:

Ընկերությունը հեռացնում է բոլոր աշխատակիցներին

Ամերիկյան Dell համակարգչային ընկերությունը վերջնականապես լքում է Ռուսաստանը եւ կրճատում ռուսաստանցի բոլոր աշխատակիցներին: Ընդ որում ռուսական ներկայացուցչությունում աշխատում է մոտ 50 մարդ ։ Կրճատվում են վաճառքի բոլոր մասնագետները, նաեւ տեխնիկական եւ մարկետինգի բաժինների աշխատակիցները: Սակայն նշվում է, որ ընկերությունը կրճատած աշխատակիցներին կվճարի մինչեւ ութ աշխատավարձ : Աշխատանքից ազատվելուց հետո աշխատակիցներին անվճար կտրվեն նոթբուքներ եւ մոնիտորներ, կվճարվեն պարգեւավճարներ, իսկ կամավոր բժշկական ապահովագրությունն ընտանիքների համար կպահպանվի մինչեւ 2022-ի վեջը:

Zara-ն աշխատանքից ազատում է աշխատակիցներին

Իսպանական Inditex ընկերությանը պատկանող Zara խանութները զանգվածաբար կրճատում են աշխատակիցներին Ռուսաստանի Դաշնության տարածքում: Փոխարենը մենեջերներին արտասահմանում աշխատանք է առաջարկում: Մասնավորապես նրանց առաջարկում են տեղափոխվել Բելառուս և Արևմուտքում, հատկապես Ամստերդամ: Ընկերությունից հեռացող աշխատակիցներին հայտնել են, որ կվճարեն 5 ամսվա աշխատավարձ:

Highland Systems-ը մշակել է Բեթմենի ոճով զրահապատ սուզանավ

Վաճառքի է հանվել Բեթմենի ոճով զրահապատ սուզանավը՝ 1,3 միլիոն ֆունտ արժողությամբ: Կրոնոս սուզանավը կարող է տեղավորել տասը ուղեւորի եւ հարմար է կոմերցիոն, փրկարարական եւ մարտական՝ գործողությունների համար: Highland Systems-ը հայտնել է, որ հիբրիդային նավն ամբողջ աշխարհում ամբողջովին նոր հայեցակարգ է բերում սուզանավերի արտադրության մեջ: Ֆուտուրիստական հիդրոդինամիկ դիզայնն առանձնանում է տրանսպորտի համար ծալվող թեւերով, նաեւ ունի կորպուսի նոր դիզայն, որը զգալիորեն նվազեցնում է վառելիքի սպառումը, բարձրացնում առավելագույն արագությունն ու ապահովում գերազանցկայունություն:
Նավը ջրի վրա կարող է զարգացնել 80 կմ/ժ, իսկ դրա տակ՝ 50 կմ/ժ արագություն? Այն կարող է նաեւ սուզվել մինչեւ 250 մետր խորությամբ: Ընկերությունը հայտնում է, որ Կրոնոս-ը կարտադրվի ԱՄԷ-ում, սակայն ժամկետը դեռեւս չի նշվում:

Չինաստանը մշակել է 1088 ձիաուժ հզորությամբ էլեկտրական սուպերամենագնաց մեքենա

Չինաստանի Չենդու քաղաքի ավտոսրահում ներկայացվել է M-Terrain էլեկտրական սուպերամենագնաց մեքենան:Դրա արտադրությունը կսկսվի հաջորդ տարի, իսկ վաճառքի կհանվի Mengshi ապրանքանիշի ներքո: Բնութագրերը տպավորիչ են. մեքենան ունի 1088 ձիաուժ հզորությամբ չորս շարժիչ, երրորդ մակարդակի ինքնագնաց համակարգ եւ լիովին կառավարվող շասսի: Չենդուում Dongfeng կոնցեռնը ներկայացրել է միանգամից երկու էլեկտրական նախատիպ՝ հինգդռնանի 5,2 մետրանոց M-Terrain ամենագնացը եւ դրա կուպեի նմանակը M-Terrain S-ը: Տեխնոլոգիայի առումով երկու ամենագնաց մեքենաները նույնական են. հիմքը սքեյթբորդի պլատֆորմն է, չորս շարժիչով էլեկտրակայան, իսկ շասսին միասնական է:

Maxus-ը Չինաստանում ներկայացրել է քնելու տեղով մինիվեն

Չինական SAIC կոնցեռնը ներկայացրել է Maxus Mifa5 մինիվենը: 177 ձիաուժ հզորությամբ էլեկտրաշարժիչով հագեցած ավտոմեքենան մեկ լիցքավորմամբ կարողանում է անցնել մինչեւ 520 կմ: Հիմնական առանձնահատկությունը ինտերիերի վերափոխման լայն հնարավորություններն են: Մասնավորապես, մինիվենի նստատեղերը կարող են վերածվել քնելու տեղի, իսկ բեռնախցիկում կա ծալովի նստարան, որը կարելի է գործածել, օրինակ, ձկնորսության գնալիս Բացի այդ, ավտոմեքենան հագեցած է էկրանով, որի վրա կարելի է պրոյեկտորի միջոցով ֆիլմ դիտել:

Chery-ն ներկայացրել է 2022 մոդելային տարվա քրոսովերը

Չինական Chery ընկերությունը ներկայացրել է Tiggo 8 թարմացված քրոսովերը: Արտաքինից ավտոմեքենան առանձնապես չի փոխվել: Սրահում փոփոխություններն ավելի շատ են: Ավտմեքենան ստացել է կրկնակի էկրան ՝ 24.6 դյույմ անկյունագծով, նոր բազմաֆունկցիոնալ ղեկ: Չինաստանում ավտոմեքենան կարելի է պատվիրել Sony Luxury պրեմիում համակարգով՝ 8 բարձրախոսով, օդի իոնիզատորով եւ նոր, ավելի հարմարավետ նստատեղերով: Թարմացված Chery Tiggo 8 2022 մոդելային տարվա քրոսովերը հագեցած է երկու շարժիչով:

Kia Sportage-ի բազային տարբերակները դուրս են մնացել անվտանգության վարկանիշից

ԱՄՆ-ում նոր սերնդի Kia Sportage քրոսովերն ընդգրկվել է Top Safety Pick անվտանգության վարկանիշում միայն երկու ավելի հին կոմպլեկտավորումներով: Դրական գնահատական են ստացել միայն SX Prestige-ը եւ X-Pro Prestige-ը: Մնացած բոլոր տարբերակները վաճառվում են լուսադիոդային ռեֆլեկտորային լուսարձակներով, որոնք վատ գնահատական են ստացել՝ ոչ բավարար տեսանելիության պատճառով: Top Safety Pick վարկանիշում ընդգրկվելու համար ավտոմեքենան պետք է լավ տվյալներ ցույց տա վեց քրաշ թեստերում:

Volkswagen-ի թանգարանն առաջին անգամ ցուցադրել է մեքենա որն այդպես էլ վազքուղի դուրս չի եկել

Volkswagen Classic թանգարանային ստորաբաժանումն առաջին անգամ ցուցադրել է ութերորդ սերնդի Golf մրցարշավային տարբերակը: Մրցարշավային մեքենան Volkswagen Classic-ի պահուստներից ցուցադրել են Փենսիլվանիայի L’oe Show փառատոնում: Ութերորդ սերնդի մրցարշավային Golf-ը Հաննովերում ստեղծել է, Volkswagen Motorsport-ի ստորաբաժանումը: Այն պետք է փոխարիներ յոթերորդ սերնդի հաջողակ Գոլֆին: Սակայն մեքենայի արտադրությունն այդպես էլ չի սկսվել: Այդ մեքենայով փորձարկվել են ագրեգատներ մրցարշավի պայմաններում, ստուգել են շասիի կարգավորումները եւ մեքենայի էլեկտրոնիկան: Քանի որ մեքենան մասնակցել է մրցարշավային խճուղիներում իրականացված մրցարշավներին, թափքը ծածկել են քողարկող թաղանթով, կամուֆլյաժով:

Ֆիննական ընկերությունը կվաճառի է իր գործարանը Ռուսաստանում

Ֆիննական անվադողեր արտադրող Nokian Tires-ը վաճառքի է հանել Ռուսաստանի Լենինգրադի մարզում գտնվող իր գործարանը: Սա ընկերության առանցքային ակտիվն է՝ տարեկան 16 միլիոն անվադողի արտադրությամբ, որոնց 60%-ն արտահանվել է: Մինչև սեպտեմբերի սկիզբ Nokian-ը պարտավորեցնող առաջարկներ է հավաքում պոտենցիալ գնորդներից: 2021 թվականին Nokian մարդատար ավտոմեքենաների անվադողերի մոտ 80%-ն արտադրվել է Ռուսաստանում՝ Վսևոլոժսկի գործարանում:

Մեկնաբանություն