Evocabank-ը՝ Newmag Summer Fest 2025-ի գլխավոր հովանավոր. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հոլիվուդը դատի է տվել արհեստական ​​ինտելեկտի ընկերությանը՝ առանց լիցենզիայի կերպարներ պատճենելու համար
Իսրայել-Իրան լարվածությունը հասնում է Սյունիք․ ինչ սպասել Հայաստանի տնտեսությունում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում կկառուցվի 500 միլիոն դոլար արժողությամբ AI գործարան
Երևանի որ վարչական շրջաններում են այսօր բնակարաններն ավելի մատչելի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Անպտղության մակարդակը Հայաստանում հասել է 18.2%-ի
Հայաստանը 2024 թվականին արտահանել է 7.5 միլիոն լիտր կոնյակի սպիրտ
«Պարզից պարզ». ֆինանսական գրագիտությունն ԱրարատԲանկի հետ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ովքեր են աշխարհի ամենաբարձր վարձատրվող գոլֆիստները 2025-ին. Forbes. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ.-ի հունվար-ապրիլին հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 54․5 մլրդ դրամ
Սևանա լիճ է բաց թողնվել շուրջ 74 հազար 800 հատ իշխանի մանրաձուկ
Ինչու է Հայաստանում դոլարը բանկերից «հեռանում». մանրամասները՝ ABNews.am կայքում
Tabadul. Ներդրումային հնարավորություններ, որոնք հասանելի են միայն Կոնվերս Բանկի աջակցությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՌԴ բյուջեի դեֆիցիտը հունվար-մայիս ժամանակահատվածում կազմել է 3.393 տրլն ռուբլի կամ ՀՆԱ-ի 1.5%-ը
Հայաստանում մասնագիտական ​​քոլեջների ընդունելության թիվն աճել է 11.4%-ով. ԿԳՄՍՆ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 0.5%-ով
2025թ.-ի հունվար-ապրիլին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 9.3%-ով
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Չեռնոգորիայի հետ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 38,8%-ով
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 23․2%-ով

Ռեալ խնդիր՝ ռեալ ժամանակում լուծելու համար. UI/UX Design Battle մրցույթն արդեն իրականություն է

Մյս 29, 2025 15:43
12

Մասնագիտական բանավեճեր ու քննարկումներ, մտքերի փոխանակում և, իհարկե, մրցույթ… UI/UX Design Battle-ն այլևս իրականություն է:

Միջոցառումը, որի գլխավոր գործընկերը Կոնվերս Բանկն էր, համախմբել էր ստեղծագործական համայնքը մի ընդհանուր նպատակի շուրջ. մասնագիտական կարծիքով ու առաջարկներով նպաստել մոբայլ բանկինգի զարգացմանը Հայաստանում:

UI/UX Design Battle-ի շրջանակում անցկացված մրցույթի մասնակիցները ռեալ ժամանակում պետք է լուծեին ռեալ խնդիր՝ հիմնված Converse Mobile հավելվածի օգտատերերի արձագանքների և կարծիքների վրա: Այն վերաբերել է հաճախորդների շրջանում ամենաքննարկվող «Payments & Transfers» բաժնին:

«Այն, որ Կոնվերս Բանկը դարձել է նման միջոցառման գործընկեր, հասունության նշան է: Սա ոչ թե պարզապես գործընկերություն է, այլ գիտակցված որոշում»,- ասել է Armenian Code Academy-ի դիզայնի ուղղության ղեկավար, միջոցառման ժյուրիի անդամ Դավիթ Պեդանյանը։

«Շատ հատկանշական էր, որ Կոնվերս Բանկը համաձայնեց ներկայացնել քեյսը, թույլ տվեց քննարկման առարկա դարձնել դրա ներքին հարցերը և հնարավորություն տալ մասնագետներին մանրամասն ուսումնասիրել այն,  առաջարկել նոր լուծումներ, փոփոխություններ։ Սա շատ կարևոր է, քանի որ խոսքը տասնյակ հազարավոր օգտատերեր ունեցող պրոդուկտի մասին է է»,- ասել է Skill-Event Marketing ընկերության հաղորդակցության գծով տնօրեն Աննա Մանֆրեդին:

Նրա խոսքերը շեշտում են բաց նորարարության կարևորությունը և մասսայական պրոդուկտների մշակման բարդությունները:

Կոնվերս Բանկի մարքեթինգի բաժնի և մոբայլ բանկինգի կռոսֆունկցիոնալ թիմի ղեկավար Սերգեյ Ուսնունցի խոսքով, Converse Mobile հավելվածն արդեն այսօր առաջարկում է անհատականացված ֆինանսական փորձառություն։ Սակայն Բանկը մտադիր չէ կանգ առնել․ հավելվածն էլ ավելի է զարգացվելու։

«Մեզ համար կարևոր է յուրաքանչյուր հաճախորդի կարծիքը Կոնվերս Բանկի մոբայլ բանկինգի հետագա զարգացման համար։ Եվ ուրախ ենք, որ մեր բազմաթիվ օգտատերերին այսօր միացավ նաև ստեղծագործական համայնքը՝ իր կարծիքով և առաջարկներով աջակցելով հավելվածի հետագա բարելավումներին»,- ասել է նա։

UI/UXDesign Battle-ի ընթացքը, մասնագետների կարծիքներն ու մրցանակակիրների ոգևորությունը ներկայացնում ենք տեսանյութում:

Կոնվերս Բանկը վերհսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: