ԵՄ բնակչության թիվը միգրացիայի շնորհիվ հասել է ռեկորդային 450 միլիոնի. Eurostat
Սևանա լճի մակարդակը նվազել է 1 սմ-ով
Հայաստանում մշտական բնակչությունը 2025 թ. նախորդ տարվա համեմատ ավելացել է շուրջ 84,000–ով. ՄԱԿ–ի Բնակչության հիմադրամ
2025-ի մայիս-հունիսին կապի ոլորտում հասույթը աճել է 1,1%–ով՝ հասնելով մինչև 68,49 մլրդ դրամի
ԵԱՏՄ-ում բջջային ռոումինգի վերացումը նախատեսված է 2028-ի սկզբին
Ճապոնական ավտոարտադրող Nissan-ը մեկնարկել է 4.5 միլիարդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 3.8%-ով
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով՝ Երևանում հասնելով +38-ի
ՍԱՏՄ-ն զբաղվում է ծաղիկների արտահանման խնդիրներով․ Հայաստան կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբ
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը աճել է 0.4%-ով
Meta-ն $3.5 միլիարդ է ներդրել Ray-Ban ակնոց արտադրող ընկերությունում
Երուսաղեմի հրապարակներից մեկը կոչվել է Հայոց ցեղասպանության վերապրած Եղիա Քահվեջյանի անունով
Բուլղարիան պատրաստվում է անցնել եվրոյի 2026 թվականի հունվարից՝ ԵՄ-ին միանալուց 18 տարի անց
Կասեցվել է «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող Biella ապրանքանիշի տավարի կոտլետի արտադրությունը՝ մանրէաբանական խախտումների պատճառով
Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ
Հունիսին անցյալ տարվա համեմատ բուսական յուղի գինն աճել է 17.5%, կարագինը՝ 14%, հացի գինը՝ 3.9%. «Ժողովուրդ»
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին․ դիտեք ABNews.am կայքում
Հունիսին Թբիլիսիում վաճառվել է 3236 բնակարան
Nvidia-ն դարձել է աշխարհում առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան հասել է 4 տրիլիոն դոլարի
Հունիսի դրությամբ անհուսալի վարկ ունեցողներից ԱՍՀՆ-ն ստացել է 14.757 դիմում, որից հաստատվել են շուրջ 4400-ը

ԱրարատԲանկը 2024թ․-ին ՄՓՄՁ ոլորտի ֆինանսավորմանն ուղղել է ավելի քան 12 մլրդ ՀՀ դրամ

Հնս 27, 2025 12:20
25

Հունիսի 27-ը՝ Միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների օրն է։

Մեր երկրում ՄՓՄՁ ոլորտը զգալի ներդրում ունի ինչպես տնտեսության ընդհանուր աճի, այնպես էլ դրա առանձին ոլորտների զարգացման գործում: Հայաստանյան բանկերը հանդիսանում են ՓՄՁ ֆինանսավորման հիմնական աղբյուրը․ միայն 2024թ․-ին  ՓՄՁ-ներին տրված վարկերի ծավալը կազմել է շուրջ 1.6 տրիլիոն ՀՀ դրամ։

ՓՄՁ վարկավորման ուղղությամբ առաջատար դիրքեր ունենալն արտահայտված է նաև ԱրարատԲանկի տեսլականում։ Բանկի ՓՄՁ վարկավորման բաժնի կողմից 2024թ․-ին տրամադրվել են ավելի քան 12 մլրդ ՀՀ դրամին համարժեք գումարի չափով վարկեր, որից կին տնտեսվարողներին տրամադրվել է ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամի չափով, իսկ երիտասարդ տնտեսվարողներին՝ ավելի քան 1 մլրդ ՀՀ դրամի չափով վարկ։

Միկրո, փոքր և միջին բիզնեսի (ՄՓՄՁ) վարկավորումը մշտապես եղել է Բանկի ռազմավարական ուղղություններից մեկը։ Վերջին երեք տարիների ընթացքում ոլորտում արձանագրվել է կայուն աճ՝ արտահայտված ինչպես պորտֆելի ծավալների, այնպես էլ սպասարկվող հաճախորդների քանակի աճով։

  • ՄՓՄՁ վարկային պորտֆելի ծավալը 2022թ․-ին կազմել է 21.1 մլրդ ՀՀ դրամ,
    2023թ․՝3 մլրդ ՀՀ դրամ (20% աճ), իսկ 2024-ին՝ 26.4 մլրդ ՀՀ դրամ՝ ապահովելով լրացուցիչ 4.5% աճ նախորդ տարվա համեմատ։
  • ՄՓՄՁ հաճախորդների քանակը 2022թ․-ին եղել է 1,061,
    2023թ․՝ 1,286 (21.2% աճ), իսկ 2024-ին՝ 1,342, ինչը կազմում է4% աճ նախորդ տարվա համեմատ։

«Ներկայում մեր ՄՓՄՁ հաճախորդների ընդհանուր թվի մոտ 33.6%-ը կազմում են կին տնտեսվարողները, ինչը կարևոր ցուցանիշ է բիզնեսի ներառականության և հավասար հնարավորությունների ապահովման տեսանկյունից։ Միջազգային գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակում ներդրել ենք հատուկ վարկային պրոդուկտներ, որոնք ուղղված են կին և երիտասարդ ձեռնարկատերերի գործունեության խթանմանը»,- նշում է ԱրարատԲանկի ՓՄՁ վարկավորման բաժնի ղեկավար Արամ Բաղդասարյանը։

Այս ծրագրերի շրջանակում կիրառվում է ապահովման միջոցների ճկուն քաղաքականություն, ինչը հնարավորություն է տալիս ավելի լայն շրջանակի բիզնեսների հասանելիություն ունենալ ֆինանսավորմանը։

Բացի այդ, ԱրարատԲանկն ակտիվորեն զարգացնում է կանաչ վարկավորման ուղղությունը, որի նպատակն է խթանել էկոլոգիապես պատասխանատու բիզնեսների զարգացումը և ներդրումները բնապահպանական նախագծերում։

Նախորդ տարվա դեկտեմբերին ԱրարատԲանկը ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) ստորագրեցին 10 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր՝ ուղղված կանաչ նախաձեռնությունների և մրցունակության խթանմանը։

«ԵՄ-ն բիզնեսի համար» ծրագրի շրջանակներում վարկառուները կստանան ԵՄ դրամաշնորհներ և անվճար միջազգային խորհրդատվական ծառայություններ։ Ֆինանսավորման առնվազն 70%-ը նախատեսված է կանաչ տեխնոլոգիաների համար, իսկ 30%-ը՝ կանանց կողմից ղեկավարվող բիզնեսների համար։

Շնորհավորում ենք այն բոլոր հաճախորդներին, որոնք վստահել են մեզ։ Ուրախ ենք, որ մեր ներդրումն ենք ունեցել իրենց բիզնեսները հաջողելու և մեծ հաշվով, միասին մեր երկրի տնտեսությունը զարգացնելու գործում։

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից

 

*գովազդ

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: