Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management. մանրամասները՝ ABNews.am կայքում
Իրանը հայտնում է, որ ԱՄՆ հարձակման ենթարկված միջուկային օբյեկտներում աղտոտման որևէ նշան չի արձանագրվել
Իրանը մտադիր չէ դադարեցնել միջուկային արդյունաբերությունը ԱՄՆ–ի հարվածներից հետո. ԻԱԷԿ
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ամբողջությամբ ոչնչացրել է Իրանի ուրանի հարստացման օբյեկտները
Ռոսսելխոզնադզորը կարող է հունիսի 27-ից արգելել ՀՀ-ից ծաղիկների ներմուծումը՝ վնասատուների հայտնաբերման և տվյալների բացակայության հիմքով
Իսրայելի հարձակումներից ի վեր Իրանում զոհվել է 430 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ ավելի քան 3500. Իրանի ԱՆ
ԵՄ-ը հետաձգել է ռուսական նավթի գնային շեմի նվազեցումը Իսրայելի եւ Իրանի հակամարտության պատճառով
Ռուսաստանը դեմ է, որ Իրանը զանգվածային ոչնչացման զենք ունենա. Պուտին
Հայաստանի էկոնոմիկայի նախարարն ու ՊԵԿ նախագահը կմեկնեն Վրաստան
Թրամփը դեմ է ՆԱՏՕ-ի ռազմական ծախսերն ԱՄՆ-ի համար 5%-ով բարձրացնելուն՝ կոչ անելով եվրոպացիներին ստանձնել այդ բեռը
Հինգ Դաս, որ Qyachal-ի վրիպակից կարող է սովորել ամեն բրենդ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Իսրայելում ՀՀ դեսպանությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին զգոն լինել ու հետևել պաշտոնական հաղորդումներին. +972 58 607 0313
Կայացել է ԱրարատԲանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. դիտեք ABNews.am կայքում
Եվրոպական ներդրումային բանկը €70 մլրդ կուղղի տեխնոլոգիական ոլորտին՝ խթանելու նորարարությունն ու արդյունաբերական զարգացումը
Եվրոպական ներդրումային բանկը €100 մլրդ սահմանաչափով 2025-ին կներդնի պաշտպանության, էներգացանցերի և էներգախնայողության մեջ
Իռլանդիան դադարեցրել է ածխով էներգիայի արտադրությունը․ շուտով նույնը կկատարեն Իսպանիան ու Իտալիան
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 110 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 10 մարդ
Մեծ Բրիտանիայում մանրածախ վաճառքը մայիսին նվազել է 2.7 տոկոսով
Անապահով անձանց աշխատանքի ընդունած գործատուները կստանան ամսական 73,000 դրամ աջակցություն
Իսրայելում արգելափակված հայ զբոսաշրջիկներն արդեն Հայաստանում են

Ամփոփվեց Կաննի 78-րդ կինոփառատոնը. ովքե՞ր են այս տարվա մրցանակակիրները

Մյս 27, 2025 15:36
30

Կաննի 78-րդ միջազգային կինոփառատոնը, որն ավարտվեց 2025 թվականի մայիսի 24-ին, այս տարի աչքի ընկավ ոչ միայն կինեմատոգրաֆիական վարպետությամբ, այլև քաղաքականապես լիցքավորված ֆիլմերի առատությամբ։ Փառատոնի ընթացքում ցուցադրվեցին ֆիլմեր Իրանից, Իրաքից, Գազայից, Իսրայելից և Ուկրաինայից, իսկ գլխավոր մրցանակները բաժին հասան ազդեցիկ և համարձակ պատմություններ ներկայացրած ռեժիսորներին։

«Ոսկե արմավենու» դափնեկիր՝ Ջաֆար Փանահի

Փառատոնի գլխավոր՝ «Ոսկե արմավենու» մրցանակը շնորհվել է իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահիին՝ իր 11-րդ ֆիլմի՝ «Պարզ պատահականություն» (“A Simple Accident”) համար։ Ֆիլմը, որն անդրադառնում է վրեժի և ողորմածության խորքային թեմաներին, նկարահանվել է գաղտնի՝ առանց Իրանի իշխանությունների թույլտվության։ Դրանով Փանահին շարունակել է իր հայտնի՝ ռեժիսորական մարտահրավերն ընդդեմ գրաքննության։

Այս հաղթանակը հատկապես նշանակալի է, քանի որ Փանահին 2023 թվականին ազատ է արձակվել իրանական բանտից, և փառատոնին մասնակցել է անձամբ՝ 22 տարվա դադարից հետո առաջին անգամ։ Նրա ֆիլմը սկսվում է ավտովթարով և շան մահվամբ՝ հանդիսանալով պատմության մեկնարկային սիմվոլիկ հանգույց, որը գլխավոր հերոսին տանում է դեպի այն դահճի հանդիպումը, ով ժամանակին խոշտանգել էր նրան բանտում։ Ֆիլմը դիտողին կանգնեցնում է բարոյական երկընտրանքի առաջ՝ վրեժ կամ ներողամտություն։

Մրցանակակիրները՝ ըստ անվանակարգերի

  • «Գրան Պրի» մրցանակը ստացել է նորվեգացի ռեժիսոր Յոակիմ Տրիերի «Սենտիմենտալ արժեք» ֆիլմը։ Այն պատմում է հանճարեղ, ծերացող ռեժիսորի մասին, որը փորձում է վերականգնել հարաբերությունները իր դերասանուհի դստեր հետ՝ նրան հրավիրելով խաղալ իր ամենաանձնական ֆիլմում։

  • «Ոսկե տեսախցիկ»՝ լավագույն դեբյուտի մրցանակը շնորհվել է իրաքցի Հասան Հադիին՝ «Նախագահի տորթը» ֆիլմի համար։

  • Լավագույն դերասան է ճանաչվել բրազիլացի Վագներ Մոուրան՝ «Գաղտնի գործակալը» ֆիլմում հոր կերպարի մարմնավորման համար։ Ֆիլմը պատմում է Բրազիլիայի ռազմական բռնապետության տարիներին ապրող մարդու մասին, ով թաքցնում է ինքնությունը մահափորձից խուսափելու նպատակով։

  • Լավագույն ռեժիսոր մրցանակը շնորհվել է «Գաղտնի գործակալը» ֆիլմի համար՝ Կլեբեր Մենդոնսա Ֆիլյոյին։

  • Կնոջ լավագույն դեր՝ ստացել է Նադյա Մելիտին՝ «Կրտսերքույրը» ֆիլմում Փարիզում ապրող ալժիրցի ներգաղթի ընտանիքի աղջկա դերի համար։

  • Լավագույն սցենար մրցանակը բաժին է հասել բելգիացի Դարդեն եղբայրներին՝ Ժան Պիերին և Լյուկին՝ «Երիտասարդ մայրեր» ֆիլմի սցենարի համար։

***

Փառատոնի մեկնարկի օրը Կաննում տեղի ունեցավ հոսանքազրկում՝ առավոտյան ժամը 10:15-ին, հենց Քելլի Ռայհարդի «Հանճարը» ֆիլմի մամուլի ասուլիսի ժամանակ։ Այդ ընթացքում հանդիսատեսը մնացել է մութ դահլիճներում, իսկ մի շարք ցուցադրություններ դադարեցվել են։ Սակայն կազմակերպիչներն արագ արձագանքել են՝ օգտագործելով պահուստային գեներատորներ։

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: