Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management. մանրամասները՝ ABNews.am կայքում
Իրանը հայտնում է, որ ԱՄՆ հարձակման ենթարկված միջուկային օբյեկտներում աղտոտման որևէ նշան չի արձանագրվել
Իրանը մտադիր չէ դադարեցնել միջուկային արդյունաբերությունը ԱՄՆ–ի հարվածներից հետո. ԻԱԷԿ
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ամբողջությամբ ոչնչացրել է Իրանի ուրանի հարստացման օբյեկտները
Ռոսսելխոզնադզորը կարող է հունիսի 27-ից արգելել ՀՀ-ից ծաղիկների ներմուծումը՝ վնասատուների հայտնաբերման և տվյալների բացակայության հիմքով
Իսրայելի հարձակումներից ի վեր Իրանում զոհվել է 430 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ ավելի քան 3500. Իրանի ԱՆ
ԵՄ-ը հետաձգել է ռուսական նավթի գնային շեմի նվազեցումը Իսրայելի եւ Իրանի հակամարտության պատճառով
Ռուսաստանը դեմ է, որ Իրանը զանգվածային ոչնչացման զենք ունենա. Պուտին
Հայաստանի էկոնոմիկայի նախարարն ու ՊԵԿ նախագահը կմեկնեն Վրաստան
Թրամփը դեմ է ՆԱՏՕ-ի ռազմական ծախսերն ԱՄՆ-ի համար 5%-ով բարձրացնելուն՝ կոչ անելով եվրոպացիներին ստանձնել այդ բեռը
Հինգ Դաս, որ Qyachal-ի վրիպակից կարող է սովորել ամեն բրենդ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Իսրայելում ՀՀ դեսպանությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին զգոն լինել ու հետևել պաշտոնական հաղորդումներին. +972 58 607 0313
Կայացել է ԱրարատԲանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. դիտեք ABNews.am կայքում
Եվրոպական ներդրումային բանկը €70 մլրդ կուղղի տեխնոլոգիական ոլորտին՝ խթանելու նորարարությունն ու արդյունաբերական զարգացումը
Եվրոպական ներդրումային բանկը €100 մլրդ սահմանաչափով 2025-ին կներդնի պաշտպանության, էներգացանցերի և էներգախնայողության մեջ
Իռլանդիան դադարեցրել է ածխով էներգիայի արտադրությունը․ շուտով նույնը կկատարեն Իսպանիան ու Իտալիան
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 110 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 10 մարդ
Մեծ Բրիտանիայում մանրածախ վաճառքը մայիսին նվազել է 2.7 տոկոսով
Անապահով անձանց աշխատանքի ընդունած գործատուները կստանան ամսական 73,000 դրամ աջակցություն
Իսրայելում արգելափակված հայ զբոսաշրջիկներն արդեն Հայաստանում են

ԱրարատԲանկը՝ Wonder Kid Academy-ի աստղագիտական լաբորատորիայի ստեղծման աջակից

Մյս 26, 2025 16:31
23

ԱրարատԲանկի սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակներում իրականացված աջակցության շնորհիվ Գյումրիում գործող Wonder Kid Academy-ում ստեղծվել է նորագույն աստղագիտական լաբորատորիա 7-18 տարեկան երեխաների համար:

Երազանքից իրականություն

Արդեն երկու տարի է, ինչ յոթամյա Դանիելը շաբաթական երկու անգամ այցելում է Wonder Kid Academy-ին՝ տիեզերքի գաղտնիքները բացահայտելու համար: Գյումրիի գողտրիկ անկյուններից մեկում տեղակայված այս ակադեմիայում սովորելու շնորհիվ փոքրիկ Դանիելն արդեն իսկ խորը գիտելիքներ ունի մոլորակների և տիեզերական անցուդարձի մասին: Այսուհետ նա և նրա նման բազմաթիվ երեխաներ ավելի լայն հնարավորություններ կունենան գիտելիքների պաշարն ընդլայնելու համար:

Social Impact Award ծրագրի հաջողությունը

2024 թվականի հոկտեմբերին ԱրարատԲանկի աջակցությամբ կայացել է Social Impact Award (SIA) մրցանակաբաշխությունը: Իմփաքթ Հաբ Երևանի կողմից իրականացվող այս ծրագրի 4 հաղթող թիմերից յուրաքանչյուրին ԱրարատԲանկը տրամադրել է 1500-ական եվրոյին համարժեք դրամ։

Հաղթող չորս թիմերն էին՝ Astronomy for Everyone, ElectRoads, ReTyre Designs և Hydroponic greenhouse:

Գերժամանակակից լաբորատորիա

ԱրարատԲանկի կողմից հատկացված դրամական մրցանակի շնորհիվ Wonder Kid Academy-ում ստեղծվել է հատուկ աստղագիտական սենյակ-լաբորատորիա, որը հագեցված է աստղագիտական սարքավորումներով՝ աստղադիտակ, մանրադիտակ, գլոբուսներ, ուսուցողական խաղեր, գրքեր և դիդակտիկ նյութեր:

«Շնորհակալություն ԱրարատԲանկին՝ իրենց հովանավորությամբ աստղագիտությամբ հետաքրքրված երեխաներին աջակցելու համար, ինչը նպաստում է, որ գիտության կրակը չմարի նրանց մեջ», — նշում է Wonder Kid Academy-ի հիմնադիր տնօրեն Մարիամ Մարտիրոսյանը:

«Այստեղ մտնող ամեն երեխա միանգամից կգերվի տիեզերքի հրաշալիքներով»,վստահ է Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը: Նրա կարծիքով՝ լաբորատորիայում ստացված գործնական գիտելիքն ու համապատասխան սարքավորումները կնպաստեն դրան:

Երկարաժամկետ գործակցություն

«Social Impact Award ծրագիրը, որը գործում է 2009 թվականից ավելի քան 25 երկրում և իրականացվում է նաև Երևանում «Իմփաքթ Հաբ Երևան»-ի կողմից՝ ի դեմս գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանի: Ստեղծվել է մի յուրահատուկ հարթակ, որը հնարավորություն է ընձեռում երիտասարդ սոցիալական ձեռներեցներին ներկայացնել բիզնես ծրագրեր, որոնք իրենց հերթին պարունակում են սոցիալական բաղադրիչ: Ամեն տարի SIA մրցանակաբաշխության մրցանակային ֆոնդը ապահովում է ԱրարատԲանկը»,- նշել է ԱրարատԲանկի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի համակարգման բաժնի ղեկավար Աննա Ալլահվերդյանը:

Յուրահատուկ կենտրոն Գյումրիում

Գյումրիում այս կենտրոնը միակն է, որտեղ երեխաները հնարավորություն ունեն բացահայտելու տիեզերքի գաղտնիքները և պատրաստվելու միջազգային աստղագիտական մրցույթներին: ԱրարատԲանկի հետ երազանքներն իրականանում են, եթե անգամ դրանք տիեզերական են:

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: