Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management. մանրամասները՝ ABNews.am կայքում
Իրանը հայտնում է, որ ԱՄՆ հարձակման ենթարկված միջուկային օբյեկտներում աղտոտման որևէ նշան չի արձանագրվել
Իրանը մտադիր չէ դադարեցնել միջուկային արդյունաբերությունը ԱՄՆ–ի հարվածներից հետո. ԻԱԷԿ
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ամբողջությամբ ոչնչացրել է Իրանի ուրանի հարստացման օբյեկտները
Ռոսսելխոզնադզորը կարող է հունիսի 27-ից արգելել ՀՀ-ից ծաղիկների ներմուծումը՝ վնասատուների հայտնաբերման և տվյալների բացակայության հիմքով
Իսրայելի հարձակումներից ի վեր Իրանում զոհվել է 430 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ ավելի քան 3500. Իրանի ԱՆ
ԵՄ-ը հետաձգել է ռուսական նավթի գնային շեմի նվազեցումը Իսրայելի եւ Իրանի հակամարտության պատճառով
Ռուսաստանը դեմ է, որ Իրանը զանգվածային ոչնչացման զենք ունենա. Պուտին
Հայաստանի էկոնոմիկայի նախարարն ու ՊԵԿ նախագահը կմեկնեն Վրաստան
Թրամփը դեմ է ՆԱՏՕ-ի ռազմական ծախսերն ԱՄՆ-ի համար 5%-ով բարձրացնելուն՝ կոչ անելով եվրոպացիներին ստանձնել այդ բեռը
Հինգ Դաս, որ Qyachal-ի վրիպակից կարող է սովորել ամեն բրենդ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Իսրայելում ՀՀ դեսպանությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին զգոն լինել ու հետևել պաշտոնական հաղորդումներին. +972 58 607 0313
Կայացել է ԱրարատԲանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. դիտեք ABNews.am կայքում
Եվրոպական ներդրումային բանկը €70 մլրդ կուղղի տեխնոլոգիական ոլորտին՝ խթանելու նորարարությունն ու արդյունաբերական զարգացումը
Եվրոպական ներդրումային բանկը €100 մլրդ սահմանաչափով 2025-ին կներդնի պաշտպանության, էներգացանցերի և էներգախնայողության մեջ
Իռլանդիան դադարեցրել է ածխով էներգիայի արտադրությունը․ շուտով նույնը կկատարեն Իսպանիան ու Իտալիան
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 110 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 10 մարդ
Մեծ Բրիտանիայում մանրածախ վաճառքը մայիսին նվազել է 2.7 տոկոսով
Անապահով անձանց աշխատանքի ընդունած գործատուները կստանան ամսական 73,000 դրամ աջակցություն
Իսրայելում արգելափակված հայ զբոսաշրջիկներն արդեն Հայաստանում են

2025-ին Հայաստանի արտահանման քարտեզը «շուռ է եկել». ովքե՞ր են նոր առաջատարները

Մյս 23, 2025 10:45
34

Հայաստանի Հանրապետության արտահանման ծավալները 2025 թվականի առաջին եռամսյակում զգալիորեն նվազել են՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2025թ. հունվար-մարտ ամիսներին ընդհանուր արտահանման ծավալը կազմել է 1.7 մլրդ դոլար, ինչը 61.78% կամ 2.7 մլրդ դոլարով պակաս է, քան 2024թ. համադրելի ցուցանիշը։

Արտահանման կառուցվածքը՝ ըստ երկրների

Չնայած ընդհանուր անկմանը, արտահանման կառուցվածքն ըստ երկրների ցույց է տալիս մի շարք ուշագրավ տեղաշարժեր՝ ինչպես անկումների, այնպես էլ աճերի տեսքով։

Ռուսաստան – առաջատար, սակայն անկում

Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը՝ 698.5 մլն դոլար արտահանման ծավալով։ Սակայն սա նախորդ տարվա համեմատ նվազել է 6.83%-ով կամ 51.2 մլն դոլարով։ Ռուսաստան արտահանման բաժին է ընկնում ընդհանուր արտահանման 41.09%-ը։

ԱՄԷ – կտրուկ անկում, սակայն երկրորդ խոշոր գործընկերը

ԱՄԷ-ն երկրորդ խոշոր գործընկերն է՝ 419.9 մլն դոլար, բայց ցուցանիշը նվազել է 79.53%-ով կամ 1.63 մլրդ դոլարով։ Այնուամենայնիվ, ԱՄԷ-ին բաժին է ընկնում արտահանման 24.7%-ը։

Չինաստան – ամենախորը անկումներից մեկը

Չինաստանն երրորդ տեղում է՝ 107.2 մլն դոլար, ինչը 80.28% կամ 436.5 մլն դոլարով պակաս է անցած տարվա համեմատ։ Արտահանման ընդհանուր ծավալում դրա բաժինը կազմում է 6.31%։

Աճ գրանցած շուկաներ

Չնայած վերոնշյալ խոշոր անկումներին, որոշ երկրներ արձանագրել են արտահանման զգալի աճ։

  • Իրաք – +127.47%, հասնելով 77.88 մլն դոլարի

  • Շվեյցարիա – +105.06%, 39.6 մլն դոլար

  • Վրաստան – համեստ, բայց դրական աճ՝ +9.5%, 37.1 մլն դոլար

  • Նիդերլանդներ – +34.71%, 25.4 մլն դոլար

  • Գերմանիա – +49.13%, 24.1 մլն դոլար

  • Բուլղարիա – +86.07%, 21.02 մլն դոլար

Այս երկրներում արձանագրված աճը վկայում է Հայաստանի արտահանման որոշակի դիվերսիֆիկացիայի մասին։

Արտահանումը՝ ըստ տարածաշրջանների

  • ԱՊՀ երկրներ – ընդհանուր արտահանումը կազմել է 757.3 մլն դոլար (բաժինը՝ 44.55%), ինչը նվազել է 6.41%-ով։

  • ԵԱՏՄ երկրներ743.4 մլն դոլար, 6.83%-ով նվազում, բաժինը՝ 43.73%։

  • Եվրամիություն – արտահանումը աճել է 3.52%-ով՝ հասնելով 131.2 մլն դոլարի, բաժինը՝ 7.72%։

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: