Rexus Premium Club. վստահելի և որակյալ կապեր` անկաշկանդ մթնոլորտում․ դիտեք ABNews.am կայքում
LikeNet․ հուսալիությունն անուն ունի. դիտեք ABNews.am կայքում
Հայաստանի տնտեսական ակտիվությունն ապրիլին աճել է 5.4%-ով
Թմրանյութեր օգտագործելու համար 10 ոստիկան է ազատվել աշխատանքից․ Հետք
Մեկ շաբաթում գրանցվել է 674 դեպք, որոնցից 286-ը՝ արտակարգ. եղել է 2 փլուզում, 14 ինքնասպանության փորձ և 207 հրդեհ
Ապրիլին տնտեսական աճն ավելացել է՝ կազմելով 5.4 տոկոս. Համաշխարհային բանկի ամփոփագիրը
Նոր Զելանդիան 9,5 մլն դոլար կհատկացնի՝ որպես Ուկրաինային օգնության հերթական փաթեթ
Մեկ շաբաթում գրանցվել է 674 դեպք, որից 286-ը՝ արտակարգ. 2 փլուզում, 14 ինքնասպանության փորձ, 207 հրդեհ
ԶՊՄԿ-ն հովանավորում է «Դասավանդիր Հայաստան»-ի ծրագրերը Սյունիքում. մանրամասները` ABNews.am կայքում
2025 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Ռուսաստանում միջին կենսաթոշակը կազմել է 23,448 ռուբլի՝ մոտ 98,000 դրամ
Իրանում իսրայելական հարվածների սկզբից զոհվել է 13 երեխա. Իրանի ԱՆ
Ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն իսկ հատել է ՌԴ մաքսային սահմանը. նախարար
Բացահայտվել է ներմուծման և իրացման փուլերում 142 միլիոն դրամի հարկերից խուսափելու դեպք․ՊԵԿ
Չինաստանում հողի վաճառքից եկամուտները նվազել են մինչև 10 տարվա նվազագույնը՝ խորացնելով բյուջեի դեֆիցիտը
Եթե փակվի Օրմուզի նեղուցը. իրական սպառնալիք Հայաստանի տնտեսության համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Այս շաբաթվա ներդրողի օրացույցը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ֆրանսիացի թագուհու ադամանդե մատանին վաճառվել է 14 միլիոն դոլարով
Նավապետ Կուկի՝ 250 տարի առաջ խորտակված նավը գտել են ԱՄՆ ափերի մոտ
Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management. մանրամասները՝ ABNews.am կայքում
Իրանը հայտնում է, որ ԱՄՆ հարձակման ենթարկված միջուկային օբյեկտներում աղտոտման որևէ նշան չի արձանագրվել

Տեղի ունեցավ Հայաստանում Խաղաղության կորպուսի կամավորների 30-րդ խմբի երդման արարողությունը

Մյս 22, 2025 16:52
20

Այսօր ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը մասնակցեց ԱՄՆ Խաղաղության կորպուսի A30 կամավորների խմբի երդման արարողությանը և վարեց նրանց երդման կարգը։ Այս տարի Հայաստանի տարբեր համայնքներում հյուրընկալվելու է 18 կամավոր։

Կամավորները հաջողությամբ ավարտեցին հայոց լեզվի և մշակույթի 11-շաբաթյա ինտենսիվ դասընթացը և շուտով կմեկնեն Հայաստանի տարբեր մարզեր, որտեղ կապրեն և կաշխատեն հաջորդ երկու տարվա ընթացքում։

Կամավորները ապրելու են hայ հյուրընկալող ընտանիքներում և ծառայելու են իրենց համայնքներում՝ համագործակցելով տեղի դպրոցների անգլերենի ուսուցիչների և երիտասարդական կազմակերպությունների հետ։ Կամավորները կօգնեն աշակերտներին բարելավել իրենց անգլերենի հմտությունները, իսկ երիտասարդներին՝ ձեռք բերել կյանքի և զբաղունակության հմտություններ։

«Այսօր Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի և մեր բոլոր գործընկերների համար հիշարժան օր է․ բոլորիս սրտերը լի են ուրախությամբ և հպարտությամբ, քանի որ տոնում ենք 30-րդ հոբելյանական խմբի կամավորների երդման արարողությունը։ Այսօր 18 նոր կամավոր կմիանա Խաղաղության կորպուսի մեր երկարամյա ժառանգությանը։ Երկու օրից մեր կամավորները կմեկնեն իրենց ծառայության վայրեր՝ Հայաստանի տարբեր քաղաքներ և գյուղեր, որտեղ կաշխատեն տեղի իրենց գործընկերների հետ՝ ոգեշնչելու աշակերտներին, ուսուցիչներին և հայ երիտասարդներին»,- ասաց ԽԿ հայաստանյան գրասենյակի տնօրեն Ուիլիամ Օ’րոարքը։

Միջոցառման ներկաների թվում էին ՀՀ կառավարության ներկայացուցիչներ, ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներ, Խաղաղության կորպուսի նախկին և ներկա կամավորներ, կամավորներին հյուրընկալող հայ ընտանիքներ, ինչպես նաև ծրագրերի միջազգային և տեղական գործընկերներ։

Խաղաղության կորպուսի մասին

Խաղաղության կորպուսը ԱՄՆ միջազգային կազմակերպություն է, որը բաղկացած է կամավորներից, համայնքի անդամներից, հյուրընկալող երկրի գործընկերներից և անձնակազմից, որոնք ոգեշնչված են աշխարհում խաղաղություն և բարեկամություն հաստատելու Խաղաղության կորպուսի առաքելությամբ։

Աշխարհի տարբեր երկրների կառավարությունների հրավերով՝ ԽԿ կամավորները իրենց համայնքների անդամների հետ աշխատում են կրթության, առողջապահության, բնապահպանության, գյուղատնտեսության, համայնքի տնտեսական զարգացման և երիտասարդության զարգացման ոլորտներում տեղական առաջնահերթություն հանդիսացող ծրագրերի վրա։ Խաղաղության կորպուսը հիմնադրվել է 1961 թվականին նախագահ Ջոն Ֆ․ Քենեդիի կողմից։ Այդ օրվանից ի վեր ավելի քան 240 000 ամերիկացի ծառայել է աշխարհի 142 երկրում։

Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի մասին

1992 թվականին ՀՀ կառավարության հրավերով Հայաստանում մեկնարկեց Խաղաղության կորպուսի ծրագիրը։ 1992-ից ի վեր Խաղաղության կորպուսը նպաստել է Հայաստանում խաղաղության և բարեկամության հաստատմանը՝ միաժամանակ աջակցելով կրթության և երիտասարդության ոլորտների զարգացմանը։ ԽԿ կամավորները նաև սովորեցրել են հայերին ամերիկյան մշակույթի մասին, իսկ ԱՄՆ վերադառնալով՝ իրենց հայրենակիցներին իրազեկել են հայ մշակույթի մասին։
1992 թվականից ի վեր ավելի քան 1150 ԽԿ կամավոր է ծառայել Հայաստանում։

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: