Հատուկ թողարկում. կանայք ոստիկանությունում. դիտեք ABNews.am կայքում
Արդյո՞ք կփոխվի Հայաստանի վարկային համակարգը. կառավարությունն առաջարկում է նոր մոտեցում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Team Telecom Armenia-ն ապագա ներդրողներին ներկայացրեց Կայուն զարգացման պարտատոմսերը. դիտեք ABNews.am կայքում
ՎԶԵԲ-ը և ԱրարատԲանկը համատեղ կխթանեն կանաչ տնտեսությունն ու մրցունակությունը Հայաստանում. դիտեք ABNews.am կայքում
Ցուկերբերգի Meta-ն 1մլն դոլար է նվիրաբերել Թրամփի երդմնակալության հիմնադրամին
Իլոն Մասկի կարողությունը գերազանցել է 400 մլրդ դոլարը
«Երեւանի ավտոբուսը» ազատվեց մաքսատուրքից՝ 171 ավտոբուսների ներկրման համար
Թայվանը կղզու ափերի մոտ գրանցել է չինական 47 անօդաչու սարք և 21 նավ
Ինչու՞ են Հայաստանից ԱՄՆ վիզա ստանալու շանսերը նվազել. 2024-ի կարևոր փաստերը՝ ABNews.am կայքում
Ինչու՞ է 2024-ին ՀՀ ներքին պարտքը գերազանցում արտաքինին. պետական ֆինանսների վերլուծություն. մանրամասները՝ ABNews.am կայքում
Evocabank-ը համագործակցում է IFC-ի հետ՝ խթանելու ներառական ֆինանսավորումն ու կլիմայական նախագծերը. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԿԲ-ն սահմանում է գնաճի նոր ուղենիշ. ի՞նչ է սա նշանակում տնտեսության համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կոնվերս Բանկը և IFC-ն միավորում են ջանքերը՝ խթանելու փոքր և միջին բիզնեսի զարգացումը Հայաստանում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Bloomberg. ՆԱՏՕ-ն կարող է բարձրացնել ռազմական ծախսերի շեմը մինչև ՀՆԱ-ի 3%-ը
2024-ի նոյեմբերին Հայաստան այցելել է 152.976 զբոսաշրջիկ
Կալիֆոռնիայում անտառային հրդեհի մակերեսը գերազանցել է 1,1 հազար հեկտարը. ABC
Կայուն կրիպտոարժույթների շուկայական կապիտալիզացիան գերազանցել է 200 միլիարդ դոլարը
Երևանի փողոցներից հեռացվել է 15,000 գովազդային միջոց
OpenAI-ը հասանելի է դարձրել Canvas-ը՝ փոխելով տեքստի և կոդի հետ աշխատելու ձևաչափը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կառավարությունն աջակցություն կտրամադրի ջրախնայողական համակարգերի ներդրման համար. մանրամասները՝ ABNews.am կայքում

Կենտրոնական դեպոզիտարիայի և ՀՀ նոտարական պալատի միջև տվյալների փոխանակման նոր  էլեկտրոնային հարթակի գործարկում

Նյմ 1, 2024 17:26
23
ADS

Նոյեմբերի 1-ին, Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի (ՀԿԴ) գլխավոր տնօրեն Անի Մակարյանի և Նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանի միջև կնքվեց պայմանագիր՝ տվյալների փոխանակման նոր էլեկտրոնային հարթակի գործարկման վերաբերյալ:

Հարթակը հնարավորություն է տալիս նոտարին ուղարկել հարցումներ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ԲԲԸ՝ ժառանգատուին պատկանող արժեթղթերի և կենսաթոշակային ֆոնդերի փայերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով, ինչպես նաև ժառանգության իրավունքի վկայագրում առկա տվյալների փոխանակում իրականացնելու համար:

Սույն կարգը հաստատվել է ՀՀ Արդարադատության նախարարի հրամանով դեռևս 2023 թվականի սեպտեմբերի 5-ին։

Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան վարում է արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգը, որը ներառում է նաև կուտակային կենսաթոշակային ֆոնդերի մասնակցի ռեեստրի վարման գործառույթը:

Քանի որ արժեթղթերն ու կենսաթոշակային ֆոնդի փայերը հանդիսանում են քաղաքացիների սեփականությունը, ժառանգության իրավունքի գործարքների համար նոտարները հաճախակի են դիմում Կենտրոնական դեպոզիտարիային՝ համապատասխան հարցումներ ուղարկելով: Նախկինում այս գործընթացը իրականացվում էր թղթային եղանակով, որը խլում էր բավականին ժամանակ և ռեսուրսներ։

Այս նոր էլեկտրոնային հարթակը էականորեն կբարելավի գործընթացը՝ հնարավորություն տալով նոտարներին և Կենտրոնական դեպոզիտարիային իրականացնել տվյալների փոխանակում առցանց: Այս փոփոխությունը արագացնում է տեղեկատվության տրամադրման գործընթացը, ապահովում տվյալների անվտանգությունն ու պարզությունը՝ միաժամանակ կրճատելով ժառանգական իրավունքի վկայագրերի ներկայացման և սեփականության փոխանցման ժամկետները:

Նոր հարթակը նաև հնարավորություն է տալիս ժառանգական իրավունքի վկայագրերի փոխանցումն իրականացնել առցանց, որն էապես կրճատում է ժամանակատար և հաճախ բարդ գործընթացը՝ ապահովելով, որ ժառանգները ստանան իրենց պատկանող սեփականությունը արագ և անվտանգ եղանակով:

«Մեր նպատակներից մեկն է բարելավել մեր գործընկերների հետ տեղեկատվության փոխանակման արդյունավետությունը՝ օգտագործելով ժամանակակից էլեկտրոնային և թվային լուծումներ, որոնք ոչ միայն կհեշտացնեն գործընթացները, այլև հնարավորություն կտան ավելի արագ, ճշգրիտ և հարմարավետ սպասարկում իրականացնել։

Մասնավորապես փաստաթղթային շրջանառությունը գրեթե կվերանա և գործընթացները կիրականացվեն ամբողջապես էլեկտրոնային և ակնթարթային տարբերակով։ Կարծում եմ, որ այս բարեփոխումը կլինի այն առանցքային գործիքը, որը էապես կբարելավի թե՛ Կենտրոնական դեպոզիտարիայի և թե՛ ՀՀ Նոտարական պալատի կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը՝ բերելով նոր որակ պետական և մասնավոր հատվածների միջև համագործակցությունում»,— նշել է ՀԿԴ-ի գլխավոր տնօրեն Անի Մակարյանը։

Այս նախաձեռնությունն առաջին քայլն է Հայաստանում ժառանգական գործընթացների ժամանակակից, տեխնոլոգիապես ապահով ու արագ լուծումների ներդրման ճանապարհին՝ խթանելով քաղաքացիների սեփականության իրավունքի պահպանությունը և ապահովությունը։

-Ավարտ-


Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի մասին

Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան մատուցում է  քլիրինգի ու վերջնահաշվարկի, ակտիվների սպասարկման ու ռեեստրավարման ծառայություններ՝ թույլ տալով հայաստանյան ու միջազգային գործընկերներին ավելի արդյունավետ իրականացնել իրենց ընթացիկ աշխատանքները։ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան նաև Հայաստանում կուտակային կենսաթոշակային ֆոնդերի  պահառուն և մասնակիցների ռեեստրավարն է:

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել +374 60 69 55 55, ներքին 142 կամ գրել  [email protected] հասցեին։