SpaceX-ն ուղեծիր է հանել 23 Starlink արբանյակ
ՀՀ-ն նախատեսում է ավելացնել Իրանից գազի ներկրումը
65․000 վարդով 2 բեռնատար Լարսից հետ են ուղարկել
22թ․ հունվար-հոկտեմբերի համեմատ ներմուծումն աճել է 42.9%
23թ. ՀՀ օդանավակայաններն ունեցել են մոտ 5 մլն. ուղևոր
Կայացել է ՓՄՁ ենթախորհրդի հերթական նիստը
Համաշխարհային բանկը պատրաստակամ է աջակցել ՀՀ-ին
Ավելի քան 2.660 մեքենա կանգնած է Վերին Լարսում
Մանվել Գրիգորյանից կբռնագանձվի ֏1 մլրդ 800 մլն
Բիզնես լրահոսի մանրամասները՝ www.abnews.am կայքում
«Աջափնյակ» կայարանի շինաշխատանքները կսկսվեն 24թ.
ՀՀ սպառողական գները տարվա սկզբից աճել են 2,5%
Մետրոյի 10 կայարաններում տեղադրվել են վճ.տերմինալներ
23թ. Երևանում շահագործման կհանձնվի 23 մանկապարտեզ
Ավտոներկրողը ֏2 մլրդ վնաս է պատճառել պետությանը
Դեկ. 6-ից ոչ սպանդանոցային մորթի միսը ոչնչացվելու է
ՀՀ-ից ՌԴ արտահանման աճին նպաստել է վերաարտահանումը
ՀՀ պետ.բյուջեի եկամուտներն աճել են 13.8%
ՀՀ տնտեսական ակտիվությունը 10 ամսում աճել է 9.2%
ՀՀ ներառվել է ՌԴ վիսկիի ներկրողների հնգյակում

Ցուցադրվել են iPhone 15-ի բոլոր մոդելների մակետները․ (տեսանյութ)

Մյս 29, 2023 14:40
100
ADS

MacRumors կայքը ցուցադրել է iPhone 15 շարքի բոլոր չորս սմարթֆոնների մակետները։ Սովորաբար դրանք պատրաստվում են հեռախոսների թողարկումից առաջ, որպեսզի պատյանների արտադրողները կարողանան նախապես ստեղծել այս սմարթֆոնների պատյանները,- գրում է News.am Tech-ը։

Ընդհանուր առմամբ, մակետները հաստատում են այն, ինչ արդեն հայտնի էր վաղուց․ արտաքուստ նոր iPhone 15-ի շարքի հեռախոսները շատ քիչ կտարբերվեն iPhone 14-ներից։ Նոր սմարթֆոնները կպահպանվեն նախորդների չափերը, ձևը, պատյանների և տեսախցիկի մոդուլների մոտավորապես նույն հաստությունը:

Միևնույն ժամանակ, նոր հեռախոսները Lightning-ի փոխարեն կունենան USB-C միակցիչներ, իսկ Pro և Pro Max մոդելները ենթադրաբար կունենան էկրանների շուրջ ավելի նեղ շրջանակներ, իսկ պատյանի անկյունները կորացված կլինեն, ինչը հեռախոսը ձեռքում պահելը պետք է ավելի հարմար դարձնի։

Նախկինում տեղեկություններ էին հրապարակվում, որ այս մոդելները կունենան տիտանե շրջանակներ, սակայն մակետների հիման վրա այս տեղեկությունը հաստատել չի կարելի։

 

 

Մեկնաբանություն